Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 04 Ապրիլ 2016 07:51

Հայաստանը քննադատեց Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի ցուցաբերած հովանավորությունը

Հայաստանը քննադատեց Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի ցուցաբերած հովանավորությունը

Հայաստանը Թուրքիային մեղադրել է ԼՂ-ում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բախումները սրելու մեջ:

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը կիրակի օրն  ասել է, որ Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի հայտարարած հովանավորությունը ցեղապաշտական բնույթ է կրում:

«Ցավալի է, որ Թուրքիան մարդանց կյանքի փոխարեն կարևորում է նրանց ազգությունը»,-ասել է ՀՀ  փոխարտգործնախարարը:

Քոչարյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հանդեպ Անկարայի ցուցաբերած   հովանավորությունը պատճառ է դարձել, որ այդ երկիրը շարունակի ԼՂ ուղղությամբ սադրիչ գործողությունները:

Թուրքիայի ԱԳ նախարարությունը կիրակի օրը մի հաղորդագրություն տարածելով Հայաստանին մեղադրել էր Ադրբեջանի դեմ ոտնձգություն իրականացնելու մեջ:

ԼՂ-ից ստացված վերջին լուրերի համաձայն, Ադրբեջանի ուժերը կիրակի օրը կործանել են հայկական անօդաչու թռչող մի սարք:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կիրակի օրը հայտարարել է, որ այդ անօդաչու թռչող սարքը թռչելիս է եղել այդ երկրի հարավում գտնվող Ֆիզուլիի ուղղությամբ:

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել