Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 03 Ապրիլ 2016 08:08

Թուրքիա. Ռազմական հովանավորություն ենք ցուցաբերելու Ադրբեջանին

Թուրքիա. Ռազմական հովանավորություն ենք ցուցաբերելու Ադրբեջանին

Ի հետևումն ԼՂ-ում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բախումների ու լարվածության սրման Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է, որ այդ երկիրը ռազմական հովանավորություն է ցուցաբերելու Ադրբեջանին:

ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, կիրակի օրը հղում կատարելով «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը հաղորդել է, Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմաթ Ելմազն ասել է, որ ԼՂ-ում Ադրբեջանի ու Հայաստանի ուժերի միջև ծագած բախումներում Անկարան պաշտպանում է Բաքվին:

Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը տեղեկացրել է այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և նրա թուրք պաշտոնակցի հեռախոսազրույցի մասին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ Հասանովը հեռախոսային կապ է հաստատել Թուրքիայի բանակի շտաբի պետի հետ:

Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ ցավակցել է վերջին բախումներում այդ երկրի զինվորների կորուստի կապակցությամբ:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել