Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 02 Ապրիլ 2016 08:11

Ամանո. Իրանը հավատարիմ է Համատեղ ակտի համապարփակ ծրագրի շրջագծում ստանձնած պարտավորություններին

Ամանո. Իրանը հավատարիմ է Համատեղ ակտի համապարփակ ծրագրի շրջագծում ստանձնած պարտավորություններին

ՄԱԳԱՏԷ-ի գերատեսուչը հաստատել է, որ ԻԻՀ-ն հավատարիմ է Համատեղ ակտի համապարփակ ծրագրի շրջագծում ստանձնած իր պարտավորություններին:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԳԱՏԷ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոն մի հաղորդագրւթյամբ հայտարարել է, որ Համատեղ ակտի համապարփակ ծրագրի գործադրման ընթացքը Վաշինգտոնում քննարկել է 5+1 խմբի անդամ երկրների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինիի հետ:

«Աշխարհում միջուկային ստուգման ամենախիստ համակարգը գործադրվում է Իրանի դեպքում և Թեհրանը գործադրում է ոչ միայն գործակալության հետ վերահսկողության մասին համաձայնագիրը, այլ նաև լրացուցիչ արձանագրությունը»,-ասել է Ամանոն:

ՄԱԳԱՏԷ-ի գերատեսուչն ընդգծել է. «Գործակալությունը միջուկային ստուգման համար բավարար փորձ ու մասնագիտություն ունի և կարող է Իրանի կապակցությամբ կրած իր պատասխանատվությունն իրականացնել լիարժեք կերպով ու այդ կապակցությամբ միջազգային երաշխիքներ ներկայացնել միջազգային հասարակությանը»:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել