Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Ուրբաթ, 01 Ապրիլ 2016 08:30

Հանրապետական թեկնածուների արտահայտությունները ամոթալի են ԱՄՆ-ի համար

Հանրապետական թեկնածուների արտահայտությունները ամոթալի են ԱՄՆ-ի համար

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների դեմոկրատական թեկնածուն նշել է, որ հանրապետական կուսակցության թեկնածուների վերջին արտահայտությունները ազգային խարան ու միջազգային խայտառակություն են:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների դեմոկրատական թեկնածու Բերնի Սանդերսը հինգշաբթի օրը «Էմ Էս Էն Բի Սի» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է. «Ընտրարշավի ժամանակ միմյանց կանանց ուղղված հանրապետական թեկնածուների հարձակումները և նրանց մյուս սկանդալային ու անարգալից արտահայտությունները նվաստացման գագաթնակետն են համարվում»:

«Հանրապետականների նման հայտարարությունները պատճառ են դարձել, որ աշխարհը խելագար համարի ամերիկացիներին»,-ասել է Սանդերզը:

Սանդերզը համեմատական եզրեր անցկացնելով հանրապետական ու դեմոկրատական թեկնածուների ընտրարշավի միջև հավելել է. «Այն պայմաններում, երբ դեմոկրատականների մրցակցությունը գնում է զգայուն ու կարևոր թեմաների շուրջ, հանրապետականներն առանց ուշադրություն դարձնելու ամերիկացի քվեարկողների խնդիրներին, հայհոյանք են ուղղում միմյանց»:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել