Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 31 Մարտ 2016 08:09

Թուրքիայի Իզմիրում ձերբակալվել է 15 մարդ

Թուրքիայի Իզմիրում ձերբակալվել է 15 մարդ

Թուրքիայի ոստիկանության ուժերն այդ երկրի Իզմիր քաղաքում ձերբակալել են 15 հոգու:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Թուրքիայի անվտանգության ուժերի աշխատակիցները հիշյալ անձանց ձերբակալել են Ֆաթոլլահ Գյուլենի հավաքականության հետ կապի պատճառով:

2013 թվականի դեկտեմբերի 17-ին և 25-ին կաշառակերության ու կոռուպցիայի մեղադրանքով «Արդարություն և զարգացում» կուսակցության բարձրաստիճան պաշտոնատարների դեմ ծավալված գործողություններից հետո Անկարայի իշխանություններն ընդլայնել են կառավարության ընդդիմադիրների դեմ պայքարը:

2014 թվականի սկզբից Թուրքիայի հարյուրավոր շարքային քաղաքացիներ, ոստիկանության ուժերի աշխատակիցներ ու դատավորներ կալանավորվել են Ֆաթոլլահ Գյուլենի և նրա շարժման հետ կապ ունենալու մեղադրանքով:

Թուրքիայի կառավարությունը հայտարարում է, թե զուգահեռ կառավարությունը ներթափացել է այդ երկրի ոստիկանության ուժերի շարքերն ու դատական համակարգ:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել