Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 29 Մարտ 2016 08:59

Հրաձգություն ԱՄՆ-ի Կոնգրեսում

Հրաձգություն ԱՄՆ-ի Կոնգրեսում

ԱՄՆ-ի ոստիկանության ուժերը հայտարարել են, որ Կոնգրեսի շենքում հրաձգություն իրականցրած անձը գործել է միայնակ:

Համաձայն «Բի Բի Սի»-ի հաղորդման, երկուշաբթի օրը ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի այցելուների բաժնում հնչած կրակոցների հետևանքով  շենքի տարածքը շրջապատվել է  և ներկաները տեղափոխվել են այլ վայր:

Հաղորդումները վկայում են, որ անվտանգության սպառնալիքների պատճառով Սպիտակ տան շենքի շրջակա տարածքը նույնպես փակվել է:

ԱՄՆ-ի Կոնգրեսի անվտանգության մի պատասխանատու ասել է, որ հարձակվողը ձերբակալվել է, սակայն հրաձգության ընթացքում նա վիրավորվել է մի ոստիկանի:

Տեղյակ մի աղբյուր ԱՄՆ-ի «Էյ Բի Սի» հեռուստակայանին ասել է, որ կասկածյալ անձը Թենիսի նահանգի բնակիչ Լարի Դասոնն է և նա հոսպիտալացվել է:

Հաղորդումների համաձայն, Կոնգրեսը Ս. Հարության տոների հետ կապված փակ է եղել և այնտեղ եղել են  փոք թվով կոնգրեսականներ: Հատկանշական է, որ  այս օրերին մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում Կոնգրեսի շենքը:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել