Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 28 Մարտ 2016 08:53

Բան Կի-մունը ողջունել է Սիրիայի Թադմոր պատմական քաղաքի ազատագրումը

Բան Կի-մունը ողջունել է Սիրիայի Թադմոր պատմական քաղաքի ազատագրումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի գրավումից Սիրիայի Թադմոր (Պալմիրա) պատմական քաղաքի ազատումը բախտավորություն է: Նա պահանջել է այդ տարածքը պահպանել ապագա սերունդների համար:

«Ֆրանս Պրես» լրատավական գործակալության հաղորդման համաձայն,  կիրակի օրը Հորդանանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, Բան Կի Մունն ասել է. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ազատագրումն ահաբեկիչների տիրակալությունից գոտեպնդող երևույթ է և այժմ Սիրիայի կառավարությունը կարող է պահպանել ու պաշտպանել մարդկության մշակութային այս ընդհանուր հարստությունը:

Սիրիայի բանակի և դիմադրության ուժերը մի քանի օր տևած բախումներից հետո կիրակի օրը հաջողեցին ԻԼԻՊ ահաբեկչական խմբի գրավումից լիովին ազատել Թադմոր պատմական քաղաքը:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել