Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 28 Մարտ 2016 08:14

Ռուսաստան. Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերություններն այլևս երբեք նախկինի պես չեն լինի

Ռուսաստան. Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերություններն այլևս երբեք նախկինի պես չեն լինի

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. < Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն այլևս երբեք անցյալի նման չեն լինելու>:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մարիա Զախարովան կիրակի օրը «Ռոսիա1» հեռուստակայանին տված հարցազրույցում հակազդելով արևմուտքցի պաշտոնատարների այն հայտարարությանը, թե Ռուսաստանը չպիտի հույս ունենա արևմուտքի հետ նախկին հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, ասել է. «Ռուսաստանը երբևէ ԱՄՆ-ին ու արևմուտքին թույլ չի տա ռազմական գործողություններ իրականացնել այլ երկրներում»:

«Ռուսաստանը   թույլ չի տա, որ ԱՄՆ-ն նախկինի նման արևմտյան երկրներին գլխավորելով, միջամտի այլ երկրների ներքին հարցերին: Մոսկվան չի համաձայնելու այն բանաձևերին, որոնք արևմուտքին կլիազորեն գեոպոլետիկական վիճակում փոփոխություն առաջացնել»,-ասել է նա:

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը քննադատելով միջազգային կարևոր հարցերի հանդեպ ԱՄՆ-ի կոմնորոշումներն ու վարած քաղաքականությունները, հիշեցրել է, որ Աֆղանստանում իրականացված զինվորական գործողությունների ժամանակ, Վաշինգտոնը նույնիսկ մեկ անգամ իր քայլերի մասին չզեկուցեց Անվտանգության խորհրդին:

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել