Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 21 Մարտ 2016 07:58

Ավելի մեծ թվով ամերիկացի ծովային հետևակային ուժեր են գործուղվում Իրաք

Ավելի մեծ թվով ամերիկացի ծովային հետևակային ուժեր են գործուղվում Իրաք

ԱՄՆ բանակը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ այդ երկրի ծովային հետևակային ուժերի մի խումբ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ուղղությամբ ԱՄՆ-ի ու նրա գլխավորած կոալիցիայի այսպես կոչված ջանքերը հովանավորելու նպատակով, գործուղվելու է Իրաք:

Կիրակի օրը հրապարակված այս հաղորդագրության մեջ ասված է, որ ծովային հետևակային ուժերի 26-րդ ջոկատի  մաս կազմող մի խումբ միանալու է այս պահին Իրաքի տարածքում ԻԼԻՊ-ի դեմ կռվող ամերիկացի զորայիններին:

Այս ջոկատն այս պահին ծառայություններ է մատուցում Պարսից ծոցի, Կարմիր ծովի, Արաբական ծովի ու Հնդկական օվկիանոսի որոշ տարածքներում:

Հաղորդագրությունը հրապարակվել է միայն 24 ժամ նրանից հետո, երբ Պենտագոնը հաստատեց Իրաքի հյուսիսում գտնվող մի բազայի դեմ հրթիռային հարձակման ժամանակ ամերիկացի մի զորայինի սպանվելը:

«Սի Էն Էն» հեռուստակայանը շաբաթ օրը հղում կատարելով ամերիկացի զինվորական պաշտոնատարների հաղորդել է, որ հրթիռային հարձակման ընթացքում վիրավորվել են սակավաթիվ ամերիկացի զորայիններ, սակայն Պենտագոնի խոսնակը հրաժարվել է նշել վիրավորված զորայինների ճշգրիտ թիվը:

ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Իրաքում ահաբեկիչների դիրքերի դեմ հարձակումներն սկսել է 2014 թվականի ամառվանից: Կոալիցիային անդամակցում են  60 երկրներ:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել