Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 20 Մարտ 2016 05:18

Կանխատեսում Ռուսաստանի և Եվրոպայի միջև միջուկային պատերազմի մասին

Կանխատեսում Ռուսաստանի և Եվրոպայի միջև միջուկային պատերազմի մասին

Ռուս նախկին մի պաշտոնատար ազդարարել է Եվրոպայի ու Ռուսաստանի միջև միջուկային պատերազմի կանխահաս վտանգի մասին:

ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը, հղում կատարելով Բրիտանիայում հրատարակվող «Դեյլի Միրոր» օրաթերթի շաբաթ օրվա համարին հաղորդլ է, որ  Ռուսաստանի ԱԳ նախկին նախարար Իգոր Իվանովը Բրյուսելում Ուկրաինայի և Լեհաստանի ԱԳ նախարարների և ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մի անդամի մասնակցությամբ կայացած նիստում հայտարարել է, որ արևելքն ու արևմուտքը Ուկրաինայի ճգնաժամի հարցով փակուղում հայտնվելուց հետո կարող են կանգնել միջուկային պատերազմի վտանգի առջև:

Նա ասել է, որ եվրոպացիներն առավել քան երբևէ, կանգնած են միջուկային պատերազմի վտանգի առջև, ինչը վերջին 30 տարիներին աննախադեպ  է եղել:

«Թեև Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել միջուկային սպառազինության ծավալի կրճատման շուրջ, այդուհանդերձ այդ համաձայնության գործադրման ընթացքը դանդաղ է եղել»,-ավելացրել է Բրիտանական օրաթերթը:

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել