Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 19 Մարտ 2016 08:26

ԱՄՆ-ի միջուկային բազայի 14 սպաներ թմրադեղերի օգտագործման գործի հետ կապված հարցաքննվել են

ԱՄՆ-ի միջուկային բազայի 14 սպաներ  թմրադեղերի օգտագործման գործի հետ կապված հարցաքննվել են

Միջուկային   բազայում ծառայող ամերիկացի 14 սպաներ թմրադեղերի և հավանաբար կոկաինի օգտագործման հետ կապված գործի շրջանակներում աշխատանքից  հեռացվել են և հարցաքննվել:

ԱՄՆ-ի բանակն ուրբաթ օրը հայտարարել է, որ ռազմաօդային ուժերի կալանավորված բոլոր 14 սպաները Վայոմինգ նահանգի «Վարեն» ավիաբազայում գտնվող ԱՄՆ-ի միջուկային   համալիրի անվտանգության ուժերի աշխատակիցներից են:

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար` գեներալ Ռաբին Ռանդն ընդգծելով, որ սպաները աշխատանքային ժամից հետո են նման արարք թույլ տվել, հավելել է. «Հիշյալ 14 սպաների միջոցով թմրադեղերի օգտագործման փաստն ապացուցված է»:

Ամերիկացի պաշտոնատարները երկու տարի առաջ ԱՄՆ-ի պաշտպանության ժամանակի նախարար Չաք Հեյգըլի «Վարեն» ավիաբազայի հրթիռային 90-րդ դիվիզիա կատարած այցի ժամանակ բացահայտեցին, որ հրթիռների արձակման պատասխանատու մի քանի սպաներ հարցաքննվել են թմրադեղերի օգտագործման մեղադրանքով:

Հետաքննության ժամանակ պարզվել է, որ հրթիռների արձակման պատասխանատու շատ սպաներ «Մելմ Սթորմ» ավիաբազայում վարժությունների ժամանակ զեղծարարության են դիմել:

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել