Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Ուրբաթ, 18 Մարտ 2016 07:21

ԱՄՆ պաշտպանության նախարար. Պիտի դիմակայել Իսրայելի հանդեպ Իրանի թշնամական ներթափանցմանը

ԱՄՆ պաշտպանության նախարար. Պիտի դիմակայել Իսրայելի հանդեպ Իրանի թշնամական ներթափանցմանը

ԱՄՆ պաշտպանության նախարարը հինգշաբթի օրը բյուջեի օրինագիծը Սենատին ներկայացնելիս ընդգծել է Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի նման համաշխարհային մարտահրավերները դիմագրավելու նշանակությունը և ասել, որ պետք է դիմակայել Իսրայելի դեմ Իրանի թշնամական ներթափանցմանը:

ԻՌՆԱ-ն հղում կատարելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ինտերնետային կայքէջին հաղորդել է, որ Էշթոն Քարթերը Սենատի ռազմական ծառայությունների կոմիտեի նիստում ներկայացնելով 2017 թվականի համար այդ նախարարության 582.7 միլիարդ դոլար բյուջեի օրինագիծն ասել է. «Մեր կարևոր մարտահրավերներից մեկն Իրանն է ու թեև միջուկային համաձայնությունը լավ լուծում է համարվում կանխելու միջուկային զենքին Իրանի հասանելիությունը, սակայն պիտի շարունակել դիմակայել տարածաշրջանում մեր բարեկամների, այդ թվում Իսրայելի հանդեպ ԻԻՀ թշնամական ներթափանցմանը, ինչի հանդեպ անժխտելի պարտավորություն ունենք»:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել