Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 17 Մարտ 2016 17:05

Թուրքիան արգելել է Նովռուզի տոնակատարությունն այդ երկրում

Թուրքիան արգելել է Նովռուզի տոնակատարությունն այդ երկրում

Թուրքիան արգելել է Նովռուզի տոնակատարությունն այդ երկրի մեծ քաղաքներում և քրդաբնակ տարածքներում:

Թուրքիայի կառավարությունը Նովռուզի տոնակատարության արգելման պատճառն Անկարայում, Ստամբուլում և այդ երկրի քրդաբնակ յոթ նահանգներում անվտանգության վերաբերյալ աճող մտահոգություններն է հայտնել:

Ավելի վաղ Ազգերի ժողովրդավարություն կուսակցությունը, որ Թուրքիայի պառլամենտում պաշտպանում է քուրդերին կոչ էր արել Թուրքիայի մեծ քաղաքներում և քրդաբնակ շրջաններում նշել Նովռուզի տոնը, սակայն պաշտոնական Անկարան չէր համաձայնվել այդ առաջարկին:

Այն բանից հետո, երբ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Սորուչ քաղաքում տեղի ունեցավ մահաբեր պայթյուն Թուրքիայի կառավարության ճնշումներն ավելացան Քրդերի վրա: Թուրքիայի Կառավարությունը քուրդերին է ճանաչում, որպես ահաբեկչական հարձակումների կազմակերպիչը և ռազմական գործողություններ է սկսել նրանց դեմ:

Թուրքիայի նախագահ՝ Ռաջեբ Թայիբ Էրդողանի կառավարությունը միայն չի բավարարվել քուրդ ակտիվիստների ձերբակալմամբ ու ռազմական գործողություններով, այլև ավելացրել է երկրի քաղաքական դրվածքում քուրդ ակտիվիստների վրա գործադրվող ճնշումները:

Ավելի վաղ, Թուրքիայի արդարադատության նախարարութունն այդ երկրի պառլամենտին կոչ էր արել չեղարկել Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ղեկավարների դատական անձեռնմխելիության իրավունքը:

Նշելի է, որ դատական անձեռնմխելիության իրավունքի համաձայն Թուրքիայի պառլամենտի պատգամավորները դատական պատասխանատվության չեն ենթարկվում:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել