Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 29 Նոյեմբեր 2015 08:08

Բնակլիմայական փոփոխությունների դեմ պայքարը պաշտպանող ցույց է կայացել Ժնևում

Բնակլիմայական փոփոխությունների դեմ պայքարը պաշտպանող ցույց է կայացել Ժնևում

 

 

 

Շվեյցարիայի հազարավոր քաղաքացիներ շաբաթ օրը  Ժնևում կայացած ցույցի ժամանակ պաշտպանել են բնակլիմայական փոփոխությունների դեմ պայքարը:

Ժնևից «Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, Փարիզում աշխարհի տարբեր երկրների ղեկավարների մասնակցությամբ Բնակլիմայական փոփոխությունների դեմ պայքարին նվիրված համաժողովից երկու օր առաջ կայացած ցույցի մասնակիցները պահանջել են շտապ քայլեր ձեռնարկել`  բնակլիմայական փոփոխությունները կանխելու համար:

Ցույցի մասնակիցները պահանջել են Երկրագնդի ջերմաստիճանի բարձրացումը կանխելու նպատակի  իրագործման համար ավելի մեծ հատկացումներ կատարել:

Աշխարհի 180 երկրներ ՄԱԿ-ում պարտավորություն են ստանձնել մինչև 2030 թվականը կրճատել իրենց կողմից արտադրվող ջերմոցային գազերի ծավալը, այդուհանդերձ միջազգային փորձագետներ հավատացած են, որ այս պարտավորությունը բավարար չի կարող լինել Երկրագնդի ջերմության բարձրացումը մինչև երկու աստիճանի սահմաններում պահելու համար:

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել