Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 05 Ապրիլ 2016 19:59

Սաուդյան Արաբիան շարունակում է Իրանի դեմ անտրամաբանական քաղաքականություններ վարել

Սաուդյան Արաբիան շարունակում է Իրանի դեմ անտրամաբանական քաղաքականություններ վարել
Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հրապարակել է հաղորդագրություն,որով հայտարարել է,որ Իրանական «Մահան Էյր» ավիաընկերությունը դեպի Սաուդյան Արաբիա իրականացրած իր չվերթների ընթացքում, որոշ դեպքերում չի հարգել անվտանգության հետ կապված հարցեր, ինչի պատճառով Ռիադը սառեցրել է ընկերության արտոնագրերը:

Իրանի օդանավակայանների ընկերության գլխավոր տնօրենը հակազդելով Սաուդյան Արաբիայի ավիացիայի գլխավոր վարչության ընդունած որոշմանն ասել է.«Դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո, ոչ մի ավիաչվերթ չի իրականացել դեպի Սաուդյան Արաբիա և իրանական ավիաուղիները չեն օգտվում Սաուդյան Արաբիայի օդային տարածքից»:

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության լրատվական կայքին տված հարցազրույցում, Էբրահիմ Մորադին հակազդելով Մահան ավիաընկերության չվերթներն արգելելու մասին Ռիադի ընդունած որոշմանն ասել է.-«Սաուդյան Արաբիան միայն աֆրիկյան երկրներ տանող երթուղում է գտնվում և Իրանի ավիաուղիները ուղղակի թռիչք չեն ունեցել դեպի աֆրիկյան երկրներ»: Իրանցի պաշտոնյայի խոսքերով՝ դեպի Աֆրիկա իրականացվող հատուկ չվերթների ընթացքում ,ինչպես երկրի դիվանագետների ուղևորությունների ժամանակ մեկ այլ ուղի է օգտագործվել:

Ավիագնացության աղբյուրները սույն թվականի հունվարին հաղորդել են ,որ Թեհրան-Ռիադ դիվանագիտական հարաբերությունները խզվելուց հետո, մոտ 150 ուղղակի չվերթ է կասեցվել: Ամեն ամիս հազարավոր ուխտավորներ այդ չվերթներով էին տեղափոխվում:

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար՝ Ադել Ալ Ջոբայրը սույն թվականի հունվարին «Ռոյերզ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է.«Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա իրականացված հարձակմանը հակազդելու շրջանակում Ռիադը դադարեցրել է Իրանի հետ առևտուրը և չվերթները դեպի այդ երկիր»:

Նշենք,որ որոշ ժամանակ առաջ մի խումբ իրանցի բողոքարարներ կամայական քայլի դիմելով և Սաուդյան Արաբիայի հայտնի շիա հոգևորական՝ Շեյխ Նիմրի մահապատժի դեմ ի նշան բողոքի՝ գրոհեցին Թեհրանում գտնվող Սաուդյան Արաբիայի դեսպանատան և Մաշհադում այդ երկրի հյուպատոսարանի վրա,որի հեղինակները Իրանի դատական պատասխանատուների կողմից պատասխանատվության ենթարկվեցին:

Սաուդյան Արաբիան ներկայումս դիմագրավում է ներքին ու տարածաշրջանային բազում խնդիրներ ,որոնք ինքն է ստեղծել ,բայց փորձում է այդ խնդիրներից խույս տալու համար Իրանին ներկայացնել իր բոլոր խնդիրների պատճառը:

Քաղաքական հարցերի դիտորդների կարծիքով Սաուդյան Արաբիան պատրվակներ է որոնում Իրանի դեմ քայլեր իրականացնելու համար: Դիտորդների այս խմբի համոզմամբ՝ ներքին ճնշումները, տնտեսական խնդիրները և գործազրկության մակարդակի բարձրացումը՝ Եմենում Սաուդյան Արաբիայի իրականացրած ռազմական միջամտության և նրա կողմից ԻԼԻՊ-ի նման սիոնիստական ու թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների ցուցաբերած աջակցությունների հետևանքներն են ,ինչը պատճառ է դարձել,որ Ռիադը անտրամաբանական վերաբերմունք դրսևորի:

Իրանին տարածաշրջանի հարցերին միջամտելու մեջ մեղադրելը ոչնչով չի կարող օգնել նրանց խնդիրների կարգավորմանը: Նրանց հիմնական խնդիրներն են՝ ժողովրդավարական համակարգի բացակայությունը, ծայրահեղականությունը և ընչաքաղցությունը: Մինչդեռ Իրանը ձգտում է բոլոր հարևան երկրների հետ համագործակցություն ունենալ ,իսկ Սաուդյան Արաբիան որպես Իրանի հարևան երկիր՝ փորձում է հակառակ ուղղությամբ ընթանալ:

Նման որոշումներն ու դիրքորոշումները միգուցե կարճ ժամանակահատվածում ինչ-որ առիթ համարվեն ,բայց դրա շարունակումը անտրամաբանական է և միայն հանգեցնելու է Իրանի հետ հարաբերությունների առավել քան երբևէ սրման:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել