Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 04 Ապրիլ 2016 19:04

Թեհրանը շարունակում է Ղարաբաղում պատերազմի դադարեցմանն ուղղված իր ջանքերը

Թեհրանը շարունակում է Ղարաբաղում պատերազմի դադարեցմանն ուղղված իր ջանքերը
ԻԻՀ զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարար ՝ Բրիգադային գեներալ ՝ Հոսեյն Դեհղանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ:

Ընդգծելով ռազմական բախումների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը , ԻԻՀ ՊՆ-ը երկու երկրին կոչ է արել զսպվածություն պահպանել:Նա կարևորել է բանակցային ճանապարհով ճգնաժամի կարգավորումը :

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև բախումների մասին մտահոգիչ լուրերը անհանգստության առիթ են տալիս Իրանի Իսլամական Հանրապետությանը»,-այդ մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին: Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ընթացող մարտական գործողություններին, մասնավորապես նշել է. «Իրանն իր հյուսիսային երկու հարևաններին կոչ է անում հրաժարվել այնպիսի քայլերից, որոնք ավելի կբարդացնեն առկա իրավիճակը և հորդորում է, որպեսզի անհապաղ դադարեցվեն բախումները» :

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացումը հրահրված է «երրորդ ուժի» կողմից:

«Ոչ Ադրբեջանին, ոչ էլ առավել ևս Հայաստանին մեծ հաշվով այս սրացումն անհրաժեշտ չէր: Այդ իսկ պատճառով, ամենայն հավանականությամբ, այն հրահրված է երրորդ ուժի կողմից, ինչի գոյության մասին տեղեկատվական արտահոսք է եղել, ու դրանք սովորական հանցագործներ չեն, որ ներխուժել են Թուրքիայի տարածքից: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղում այս ծայրահեղ սրացմամբ հետաքրքրված է մի ուժ, որ շարունակում է բորբոքել պատերազմի կրակը Մերձավոր Արևելքում, Միջին Ասիայում, Կովկասում»- գրել է Ժելեզնյակը:

Տարածաշրջանի անկախ պետությունները և միջազգային կառույցների կողմից տարվող ջանքերի արդյունքում , Ադրբեջանը միակողմանիորեն դադարեցրել է ռազմական գործողությունները : Կիրակի օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դադարեցրել է Հայաստանի բանակի հետ երկօրյա բախումները՝ միակողմանի հրադադար հայտարարելով : Ի դեպ , Բաքվի կառավարությունը հայտարարել է , որ հակազդելու է Հայաստանի կողմից հավանական հարձակման դեպքում : Այդ կապակցությամբ Russia today հեռուստաընկերությունը հաղորդել է .-«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որոշել է միակողմանիորեն զերծ մնալ ղարաբաղյան հակամարտության հարցում ագրեսիվ քայլերից» :

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել