Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 04 Ապրիլ 2016 13:15

Հայկական զինված ուժերի հետ ՔԲԿ-ի համագործակցության վերաբերյալ Էրդողանի չկշռադատված հայտարարությունը

Հայկական զինված ուժերի հետ ՔԲԿ-ի համագործակցության  վերաբերյալ Էրդողանի չկշռադատված հայտարարությունը
Թուրքիայի նախագահն ամեն առիթ օգտագործում է իր կուսակցական և անհատական շահերի համար: Չկշռադատված հայտարարությամբ հանդես գալով Էրդողանն իր քննադատներին ու ընդդիմադիրներին մեղադրել է միավորվելու մեջ:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՔԲԿ-ն, Սիրիայի քրդերը, հայկական զինված խմբերն ու Ֆաթուլլահ Գյուլենի կողմնակիցները, համագործակցում են:

Ռեջեբ Թայիբ Էրդողանը կիրակի օրն ասել է. «Այն որ ՔԲԿ-ի ու Սիրիայի քրդերի, հայկական զինված խմբերի ու զուգահեռ կառվարության (Ֆաթուլլահ Գյուլենի կողմնակիցների) ահաբեկչական կազմակերպությունները կանգնած են իրար կողքի, վկայում է նրանց համագործակցության մասին»:

Տարածաշրջանի հարցերով փորձագետները Թուրքիայի կառավարության վարած քաղաքականությունները համարում են ներքին խնդիրներ և տարածաշրջանային լարվածությունների գլխավոր պատճառը: Որպես օրինակ կարելի է անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած բախումների վերաբերյալ Անկարայի կառավարության պաշտոնատանրերի դիրքորոշումներին:

Հայ-ադրբեջանական զինված բախումները սրվելով , Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդես է եկել աննախադեպ հայտարարությամբ: Նա ասել է.«Երկու թշնամի երկրների բախումների ընթացքում Անկարան ռազմական աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին: Թուրքիայի պաշտպանության նախարար՝ Իսմեթ Յըլմազն ապրիլի 3-ին ընդգծել է.«Ղարաբաղյան հակամարտության հարցով Անկարան Բաքվին քաղաքական ու ռազմական աջակցություն կցուցաբերի»:Պետք է ասել ,որ Թուրքիայի նման դիրքորոշումը Ադրբեջանին հորդորում է վերսկսել Հայաստանի դեմ պատերազմը:

Դա այն դեպքում ,երբ տարածաշրջանի և աշխարհի բոլոր երկրները միջազգային կազմակերպություններն ու քաղաքական շրջանակները հակամարտ կողմերին կոչ են արել զսպվածություն պահպանել: ՌԴ Պետդումայի տեղակալ՝ Սերգեյ Ժելեզնիակը երրորդ երկրի է մեղադրել է հայ-ադրբեջանական բախումները սրելու մեջ: Նա երրորդ երկիր ասելով ի նկատի ունի Թուրքիային : Ի դեպ Հայաստանի կառավարությունը հստակորեն Թուրքիային մեղադրել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի գործողությունների շարունակումը խրախուսելու մեջ:

ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով սահմանային իրավիճակը, ասել է, որ Թուրքիան խրախուսում է ԼՂՀ-ի դեմ ագրեսորի գործողությունների շարունակումը:

«Ցավալի է, որ Թուրքիայի համար մարդկային զոհերի կշիռն ազգային պատկանելիությամբ է պայմանավորված: Դա նաեւ տեղավորվում է Թուրքիայի իշխանությունների քաղաքականության տրամաբանության մեջ, որի արդյունքն է անկայունության, ահաբեկչության եւ արյունահեղության ալիքի տարածումը թե´ Թուրքիայի ներսում, թե´ իր սահմաններից դուրս»,- ասել է ՀՀ փոխարտգործնախարարը:

Թուրքիայի ԱԳ նախարարությունը կիրակի երեկոյան մի հաղորդագրություն տարածելով Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի վրա հարձակվելու մեջ:

Ընդհանուր առմամբ պետք է ասել ,որ տարածաշրջանի և աշխարհի մասշտաբով «Արդարություն և զարգացում» կուսակցության անսկզբունքային քաղաքականությունները այդ երկրին կանգնեցրել են դժվարին պայմանների առջև ,և այդ կուսակցության ղեկավարները պարտավոր են որոշ իրադարձություններ բարդել ուրիշների ուսերին:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել