Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 03 Ապրիլ 2016 20:46

Իրանի հրթիռային կարողությունը բանակցության ենթակա չէ

Իրանի հրթիռային կարողությունը բանակցության ենթակա չէ
«Իրանի հրթիռային կարողությունը երկրի անվտանգությանն ու պաշտպանությանն է վերաբերում և քննարկման ենթակա չէ», հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար՝ Սեյյեդ Աբբաս Էրաղչին:

Իրանի հեռուստատեսության երկրորդ կայանի լրատվության հատուկ բաժնին տված հարցազրույցում, միջազգային հարցերով Իրանի փոխարտգործնախարար՝ Սեյեդ Աբբաս Էրաղչին հավաստիացրել է, թե նախքան Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումը, Իրանի իսլամական հանրապետությունը փորձարկել է «Էմադ» հրթիռը և ամերիկացիներն ու եվրոպացիները հստակորեն հայտարարեցին, որ չի խափանվել այդ ծրագիրը:

Ամերիկացի պաշտոնատարների քայլերն ու արտահայտությունները վկայում են, որ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից հետո, նոր սցենար է սկսվել Իրանի պաշտպանական կարողության զարգացումը կանխելու համար:

ԻԻՀ միջուկային բանակցող խմբի ավագ անդամը նշել է, որ նրանք այդ կապակցությամբ երկու նիստ են անցկացրել Անվտանգության խորհրդում, սակայն եզրակացության չեն եկել և չեն կարողացել այդ հարցով անգամ հաղորդագրություն տարածել Իրանի դեմ: Շուրջ երկու շաբաթ առաջ, ինչպես նաև անցյալ ուրբաթ օրը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԱՄՆ-ի պահանջով նիստ գումարեց Իրանում բալիստիկական հրթիռների փորձարկման թեմայով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակ հղելով, ԱՄՆ-ն ու այդ երկրի եվրոպացի դաշնակիցները Իրանում բալիստիկական հրթիռների փորձարկումը Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևին դեմ են համարել և հայտարարել են, որ փորձարկված հրթիռները կարող են միջուկային մարտագլխիկներ կրել:

«Անվտանգության խորհրդից իրենց հույս կտրելով, նրանք իրենց շրջափակումների սև ցուցակում ավելացրին մի քանի անձանց ու ընկերությունների անունները»,- հավաստիացրել է Էրաղչին:

Վերջերս ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը Իրանի բալիստիկական հրթիռային ծրագրին աջակցելու պատճառով այսպես կոչված սև ցուցակում է զետեղել մի քանի իրանական ու արտասահմանյան ընկերությունների անունները:

Այդ տեղաշարժերը շարունակվում են այն դեպքում, երբ նկատի առնելով իրեն ուղղված սպառնալիքները և հաշվի առնելով առաջնահերթություններն ու պաշտպանական անհրաժեշտությունները, Իրանի իսլամական հանրապետությունը կանխարգելիչ պաշտպանական ռազմավարություն է որդեգրել: Այդ ռազմավարությունը միջազգային մասշտաբով արգելված չէ և անգամ միտված է ամրապնդել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը և կանխել տարածաշրջանում ցանկացած ոտնձգությունն ու հավանական արկածախնդրություն:

Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի վավերացումից հետո, բանաձև հրապարակելով, Անվտանգության խորհուրդը հստակորեն հայտարարել է, որ Իրանը կարող է շարունակել իր օրինական և ընդունված ռազմական աշխատանքները: Այն ինչ պարզ է, ԱՄՆ-ի տեղաշարժերը հակասում են պաշտպանական հարցերում միջազգային իրավունքներին ու կոնվենցիաներին: Ընդորում Իրանը բազմիցս հայտարարել է, որ միջուկային զենքի կարիք չունի և կատարելապես հարգում է միջուկային զենքի տարածումն արգելող «Էն Փի Թի»-ի դաշինքը: Այդ հիմամբ, Իրանի բալիստիկական հրթիռները չեն նախագծվել միջուկային մարտագլխիկներ կրելու համար:

Իրողությունն այն է, որ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից հետո, ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները պատրվակներ են որոնում իրանաֆոբիայի քաղաքականությունը շարունակելու համար: Ուստի իրենց նոր թեմա է հարկավոր շրջափակումները շարունակելու համար, որովհետև իրենց կարծիքով, շրջափակումները միջոց են Իրանին մեկուսացնելու համար: Դա այն դեպքում, երբ առավել քան երբևէ ապացուցվել է այդ տեղաշարժերի անարդյունավետությունը:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել