Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 03 Ապրիլ 2016 12:44

ԼՂ-ում վերսկսվել են ռազմական գործողությունները

ԼՂ-ում վերսկսվել են ռազմական գործողությունները
Լրավական աղբյուրները հաղորդում են հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում բախումների սաստկացման մասին : 1994 թվականի հրադադարի հաստատումից ի վեր , այս բախումներն աննախադեպ են եղել :

Բախումների հետևանքով կողմերի կորուստներից անկախ , փորձագետների համոզմամբ , տարածաշրջանում պատերազմի տևակայումը հանգեցնելու է օտար ուժերի ներկայությանը , որից տուժելու են երկու կողմերը : Ի դեպ նման պայմաններում , ծայրահեղական խմբերը չարաշահելով ներկա խառնաշփոթ իրավիճակը , տարածաշրջան ներթափանցելու հնարավորություն են ստանալու :

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև բախումների մասին մտահոգիչ լուրերը անհանգստության առիթ են տալիս Իրանի Իսլամական Հանրապետությանը»,-այդ մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին:

Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում ընթացող մարտական գործողություններին, մասնավորապես նշել է. «Իրանն իր հյուսիսային երկու հարևաններին կոչ է անում հրաժարվել այնպիսի քայլերից, որոնք ավելի կբարդացնեն առկա իրավիճակը և հորդորում է, որպեսզի անհապաղ դադարեցվեն բախումներն ու կողմերն իրենց ողջ ջանքերը գործադրեն, որպեսզի վերադառնան խաղաղ իրավիճակին և ՄԱԿ-ի ու խաղարար այլ խմբերի շրջանակներում խնդիրը լուծեն խաղաղ ճանապարհով»:

«Այն դեպքում, երբ ականատես ենք լինում տարածաշրջանում ծայրահեղական խմբերի քայքայիչ գործողություններին, ու երբ անհրաժեշտ է հաստատել կայունություն և հանգստություն, Ղարաբաղում լարվածության աճի և Հայաստանի ու Ադրբեջանի մասին բախումների մասին մտահոգիչ լուրերը մտահոգության առիթ են տալիս Իրանի Իսլամական Հանրապետությանը»,-հայտարարել է նա :

Փորձագետները գտնում են , որ ներկա պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերահսկի իրավիճակը ՝ իր ձեռքն առնելով ճգնաժամի կառավարումը : ԱՄՆ-ն , Ռուսաստանը և Ֆրանսիան ՝ որպես միջնորդ խմբի համանախագահող երկրներ , բախումներին միջամտելով , կարող են կանխել տարածաշրջանում որոշ ծայրահեղական խմբերի չարաշահումները :

Հրադադարի խախտման դեպքերին Մինսկի խմբի անուշադրության պատճառով , սահմանին ահավոր իրավիճակ է տիրում : Ավելի վաղ , թվում էր , թե թնջուկը հանգուցալուծվել է : Այնուամենայնիվ , Մինսկի խմբի համանախահները , որոնք առ այսօր ղարաբաղյան հակամարտությունում իրենց քաղաքական ու տնտեսական շահերի մասին էին մտածում , այսօր իրավիճակը վերահսկելով կկարողանան փոխահատուցել թերացումների համար ՝ կանխելով ճգնաժամը տարածաշրջանից դուրս գալու հնարավորությունը :

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել