Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 02 Ապրիլ 2016 20:02

Աշխարհի ղեկավարները նախազգուշացրել են միջուկային ահաբեկչության սպառնալիքի կապակցությամբ

Աշխարհի ղեկավարները նախազգուշացրել են միջուկային ահաբեկչության սպառնալիքի կապակցությամբ
Աշխարհի մեծ թվով երկրների ղեկավարները նախազգուշացրել են միջուկային ահաբեկչության սպառնալիքի մեծացման կապակցությամբ:

Վաշինգտոնում միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին մասնակցած աշխարհի հիսուն ղեկավարները գագաթնաժողովի եզրափակիչ հաղորդագրության մեջ ընդգծել են ,որ միջուկային ահաբեկչության հետևանքով սպառնալիքի մեծացումը մտահոգիչ է:

Հաղորդագրության մեջ ասված է.«Միջուկային ահաբեկչության և ռադիոակտիվ նյութերի սպառնալիքը համարվում է միջազգային անվտանգության դեմ ուղղված մարտահրավերներից մեկը:

Միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարներն ընդգծել են ,որ պետք է շատ քայլեր կատարել միջուկային և ռադիոակտիվ նյութերին հասարակական կազմակերպությունների հասանելիությունը կանխելու համար:

Միջուկային ահաբեկչությունն՝ ահաբեկչության ամենավտանգավոր և նորագույն տեսակն է համարվում և դրա իրագործումը համաշխարհային մտահոգության պատճառ կդառնա:

Միջազգային փաստաթղթերում միջուկային ահաբեկչությունը լոկ միջուկային բռնություն կամ դրանով պետություններին կամ անհատներին սպառնալ չի նշանակում, այլև այն անդրադառնում է դրան նախորդող փուլերին,որոնք են՝ միջուկային զենքի ու ռադիոակտիվ նյութերի գնումը, վաճառքը և դրանց մաքսանենգումը:Հաշվի առնելով թաքֆիրական խմբավորումների ու ԻԼԻՊ-ի գործողությունները,առավել քան երբևե նրանք կարող են հասանելիություն ունենալ միջուկային նյութերին և կեղտոտ ռումբին: «Կեղտոտ ռումբը» բաղկացած է պայթուցիկ նյութերից՝ ռադիոակտիվ հիմքի վրա։ Դրա բեկորները երկար ժամանակով միջավայրը կյանքի համար ոչ-պիտանի են դարձնում :Այն նույնիսկ կարելի է տեղադրել մի ճամպրուկի մեջ: ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբաման նախազգուշացրել է խելագար թաքֆիրականների և ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման միջուկային հարձակման սպառնալիքի կապակցությամբ : Հանուն միջուկային անվտանգության ամրապնդման, Օբաման հանդես է եկել համաշխարհային համագործակցության կոչով :

Թեև միջուկային ահաբեկչության հարցը մեծ կարևորություն ունի:Բայց իրողությունն այն է,որ միջուկային անվտանգությունն այսօրվա աշխարհի մասշտաբով ահաբեկչական խմբավորումներից առավել միջուկային գերտերությունների կողմից է սպառնալիքի տակ դրվել: Չնայած միջուկային զինանոցների կրճատմանն ուղղված միջազգային քայլերին , այդ թվում ԷՆ ՓԻ ԹԻ դաշինքի ստորագրմանը, միջուկային գերտերությունները տակավին արդիականացնում են իրենց միջուկային սպառազինությունը:

Ընդսմին ԷՆ ՓԻ ԹԻ դաշինքն ստորագրող երկրները ,որոնց մեջ են գտնվում նաև ԱԽ-ի մշտական անդամները, հանձնառու են եղել՝ միջուկային զինաթափման ուղղությամբ քայլ կատարել: Թվում է,որ շատ քիչ հավանականություն կա,որ միջուկային զենքի տեր երկրներն իրոք ցանկանան մի կողմ դնել իրենց միջուկային զինանոցները: Միջուկային սպառազինությունը նրանց կարծիքով միջուկային հեղինակություն ու ուժ է համարվում: Եվ այսպիսով աշխարհը ականատես է այնպիսի միջուկային զինանոցների ,որոնք ոչ միայն չեն պակասում ,այլև օրըստօրե վերանորոգվում ու ներառում են ավելի արդիական զենքեր,արդյունքում մարդկությունը կանգնած է համաշխարհային խաղաղության ու անվտանգության սպառնալիքի առջև:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել