Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 02 Ապրիլ 2016 13:07

Վաշինգտոնյան միջուկային անվտանգության գագաթնաժողովին Ամանոյի ներկայացրած զեկույցը

Վաշինգտոնյան միջուկային անվտանգության գագաթնաժողովին Ամանոյի ներկայացրած զեկույցը
Վեցյակի խմբի անդամ երկրների ղեկավարներն ու ներկայացուցչիները և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն ՝ Յուկիա Ամանոն մասնակցելով ապրիլի մեկին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովին , քննարկել են Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործընթացը :

Վաշինգտոնյան գագաթնաժողովին առընթեր , Ամանոն ասել է.-«Ներկայումս Իրանը գտնվում է աշխարհի միջուկային հավաստիությունը ճշտորոշելու ամենակազմակերպված ռեժիմի հսկողության տակ: Կողմերը համաձայնության են եկել Իրան-ՄԱԳԱՏԷ պաշտոնական համաձայնագրի հիմունքով Իրանի հանձնառությունների թափանցիկացմանն ուղղված քայլերի շուրջ :

Գագաթնաժողովի ընթացքում , ԱՄՆ նախագահը , նշելով, որ Իրան-Վեցյակ միջուկային համաձայնությունը պատմական իրադարձություն էր, հավելել է, որ իր կարծիքով, դա խոչընդոտեց ատոմային զենքին Իրանի հասանելիությունը :

Բարաք Օբաման նաև նշել է , որ ԱՄՆ կառավարությունը Իրանի նկատմամբ կիրառելու է շրջափակումներ`ահաբեկչությանը ցուցաբերվող հովանավորության , մարդու իրավունքների ոտնահարման և բալիստիկ հրթիռային ծրագրի կապակցությաբ և այդ ծրագիրն ԱՄՆ-ի քաղաքականության մաս է կազմում : Օբամայի այդ խոսքերը բացահայտում են իրանաֆոբիայի քաղաքականության տարածման ուղղությամբ Վաշինգտոնի հետապնդած նպատակները :

Միջուկային ծրագրի բնույթի մասին մտահոգության պատճառաբանությամբ , ԱՄՆ պետայրերն Իրանի դեմ կիրառվող շրջափակումները ճիշտ որոշում են համարում տարածաշրջանում ապահովություն հաստատելու համար , մինչդեռ իրենց հայտարարությունն ապացուցելու համար ոչ մի հավաստի փաստեր չունեն :

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին , Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործադրման ժամանակ անդրադառնալով միջուկային բանակցություններում ԱՄՆ-ի անվստահելի լինելու մասին , ասել է.-«Անհրաժեշտ է , որպեսզի հսկվեն դիմացի կողմի հանձնառությունները ՝ Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը նախատեսված ուղով առաջ տանելու համար» : Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրականացմամբ, մի կողմից տնտեսական , քաղաքական և նույնիսկ անվտանգության ոլորտներում հնարավորություններ են ստեղծվել , սակայն սպառնալիքները դեռևս չեն վերացել : Ամերիկացի պետայրերի խոսքերն ապացուցում են , որ ԱՄՆ-ի թշնամական դիրքորոշումներում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել : ԱՄՆ-ն առաջ է քաշում Իրանի հրթիռային պաշտպանության ծրագրի մասին մտահոգության հարցը : Երկու շաբաթ առաջ էլ եվրոպական մի քանի երկրների ՄԱԿ-ին նամակ հղեցին ՝ Իրանի հրթիռային ծրագիրը քննարկելու պահանջով : Իսկ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Իրանի նկատմամբ կիրառված շրջափակումների ցուցակում ավելացրել է մի քանի ընկերությունների անուններ :

Վերջին երեք տասնամյակներում ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է տարբեր , այդ թվում՝ ահաբեկչությանը սատարելու և մարդու իրավունքները ոտնահարելու հարցերում և Թեհրանի դեմ ուղղված քայլեր է ձեռնարկել : Այսօր Վաշինգտոնը նույն դիրքորոշմամբ շարունակում է իր թշնամական քաղաքականությունը :

Իրանի դեմ ուղղված ԱՄՆ պետայրերի հայտարարությունները նշանակում են, որ իրանաֆոբիայի տարածման ծրագիրը շարունակում է օրակարգում մնալ և ԱՄՆ-ն ջանում է հետշրջափակումային պայմաններում շարունակել անցյալի քաղաքականությունը :

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել