Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Ուրբաթ, 01 Ապրիլ 2016 19:22

Միջազգային կազմակերպությունների անուշադրությունն ազերի հավատացյալների կալանավորման նկատմամբ

Միջազգային կազմակերպությունների անուշադրությունն ազերի հավատացյալների կալանավորման նկատմամբ
Մարտի 27-ին Ադրբեջանի նախագահի ստորագրած համաներման մասին հրամանագրում չեն ընդգրկվել հավատացյալ և հիջաբի կողմնակից կալանավորները :

Azadlıq օրաթերթի լրատվության համաձայն , Ադրբեջանում քաղբանտարկյալների նկատմամբ համաներում չի կիրառվել: Աղբյուրի տեղեկացմամբ, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանների կողմից ներկայացված անվանացանկում չկան Իսլամական կուսակցության առաջնորդ ՝ Մոհսեն Սամադովի , Նիջաթ Ալիևի և Ռեշադ Ռամազանևի և Աբգյուլ Սուլեյմանևի անունները :

Դատապաշտպան ՝ Յալչին Իմանովն ասել է .-«Մտահոգիչ է համաներման արժանացածների ցուցակից հավատացյալներին դուրս թողնելու փաստը : Նրանցից շատերը կեղծ մեղադրանքներով են ազատազրկվել : Բանտում նրանց պահում են քաղաքական պատճառներով: Համաներման ցանկում ընդգրկվածների մի մասը ևս քաղբանտարկյալներ են եղել, որոնց ազատ արձակումը դիտվում է որպես միջազգային կազմակերպությունների կողմից պնդումների արդյունք»: Ադրբեջանի Իսլամական կուսակցության հատուկ ներկայացուցիչ Աքիֆ Հեյդարլին ասել է .-«Հավատացյալ կալանավորներին որպես քաղբանտարկյալ ներկայացնելու համար եվրոպական կազմակերպությունների ենք դիմել, սակայն բոլոր ստացված պատասխանները բացասական են եղել» :

Փորձագետները գտնում են , որ Ադրբեջանի հավատացյալ կալանավորների ներման նկատմամբ միջազգային կազմակերպությունների ցուցաբերած անուշադրությունը վկայում է այդ մուսուլման երկրում քաղբանտարկյալների հարցի հանդեպ արևմուտքի երկակի դիրքորոշման մասին : Ադրբեջանի բանտերում իսլամամետ կալանավորների թիվը մի քանի անգամ գերազանցում է արևմտամետ կալանավորների թվին : Վերջին տասնամյակում ձերբակալված ու ազատազրկված իսլամականները քաղաքական պահանջներ են ունեցել : Բացի դրանից , քաղբանտարկյալների դեմ քայլեր նախաձեռնողներն այսօր բանտում են : Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները Սաուդյան Արաբիայի , Սիոնիստական ռեժիմի և մի քանի այլ երկրների կողմից պատվեր էին ստանում ՝ հասարակական ու քաղաքական ակտիվիստների դեմ դատական գործ հարուցելու համար : Այդ իսկ պատճառով , իրենք նույնպես ազատազրկվել են 2015 թվականի հոկտեմբերին :

Բաքվի դատարանների արձակած դատավճիռները հնամաշ են, քանզի դրանց համար հիմք է հանդիսանում նախարարության նախկին կազմի ընդունած կանոնակարգը : Ալիևի կառավարությանը պատվիրած գործերի վերաբերյալ , կարելի է հիշատակել Սիոնիստական ռեժիմի «Միջազգային ծրագրեր հասարակության համար» հասարակական կազմակերպության ղեկավար ՝ Արիե Գութի խոսքերը : Իսրայելական մի օրաթերթի տված հարցազրույցում , նա ասել էր .-«Կրոնական առումով Ադրբեջանը հրեաների համար եզակի հնարավորությունն է ստեղծել» : Նա ի դեպ կողմ էր արտահայտվել Ադրբեջանում հավատացյալների կալանավորման հարցի վերաբերյալ ՝ հանդես գալով Ադրբեջանում բնակվող հրեաներին Բաքվի կառավարության աջակցությունը շարունակվելու ցանկությամբ :

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել