Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 31 Մարտ 2016 20:16

Ֆարվարդինի 12-ը ՝ ժողովրդավարության տոնակատարություն իսլամական Իրանի պատմության մեջ

Ֆարվարդինի 12-ը ՝ ժողովրդավարության տոնակատարություն իսլամական Իրանի պատմության մեջ
Այսօր` Ֆարվարդինի 12-ը, Իրանի Իսլամական հանրապետության օրն է: Այսօր այն օրն է, երբ Իրանի հավատացյալ ու հեղափոխական ժողովուրդն իրականություն դարձրեց իսլամական արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը: Ֆարվարդինի 12-ն Իրանի մեծ ժողովրդի կամքի ու ցանկության իրական դրսևորման օրն է:

Իրանական 1358 թ. Ֆարվարդինի 12-ին, (1979 թ.-ի մարտի 31-ին), մարդկության պատմության մեջ գրանցվեց անկախատենչության ու ազատատենչության պայքարի ևս մեկ փայլուն էջ, որը կարելի է համարել ժամանակակից պատմության մեջ եզակի երևույթ: Ֆարվարդինի 12-ին, Իրանի ժողովուրդը ճակատագրական մասնակցություն բերեց Իսլամական հանրապետության սրբազան համակարգի պատմության մեջ առաջին անգամ կայացած ընտրություններին: Ձայների 98.2 տոկոսը քվեարկել էին իսլամական հանրապետության հաստատման օգտին , որպեսզի այս օրը դառնա իսլամական Իրանի պատմության ժողովրդավարության մեծ տոնը: Իսլամական հանրապետության սրբազան համակարգի պատմության մեջ առաջին անգամ կայացած ընտրություններին մասնակցելով Իրանի ժողովուրդը ողջ աշխարհին ցույց տվեց, որ անցել են օտարերկրյա միջամտությունների ժամանակները և Իրանի ժողովուրդն ամենայն վճռակամությամբ շարունակելու է Իմամ Խոմեյնիի ուղին : Այդ մասին լուսահոգի Իմամ Խոմեյնին ասել է .-«Ֆարվարդինի 12-ը Ալլահի իշխանության առաջին օրն է : Օր, որ Իրանի պաշտոնական օրացույցի մեջ դարձավ մնայուն»:

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ ՝ Այաթոլլահ Խամենեին , իսլամական հանրապետության օրն անվանել է Իրանի պատմության եզակի ժամանակաշրջանն , ասելով.-«Իսլամական հանրապետության օրը եզակի օր է պատմության մեջ, քանզի Իսլամի պատմության ընթացքում առաջին անգամ հաստատվեց մի համակարգ, որն օժտված է ժողովրդավարության և աստվածայնության երկու բաղադրիչներով, այսինքն ՝ իսլամական հանրապետություն» :

ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանին ևս Իրանի իսլամական հանրապետության հաստատման տարեդարձի օրը ՝ ժողովրդավարության ու իսլամականության բյուրեղացման օրն է անվանել : ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանին մեծարելով ֆարվարդինի 12-ը և հարգելով ԻԻՀ հիմնադրի վառ հիշատակն , ասաց .-«Լուսահոգի Իմամ Խոմեյնին հեղափոխության հաղթանակի առաջին իսկ օրերից , կարևորել է Սահմանադրության մշակումը և երկրի կառավարման ու «Իսլամական հանրապետության» որոշման գործում ժողովրդի ունեցած դերակատարությունը»: «Սովորաբար երկրներում, որտեղ հեղափոխություն է կատարվում , երկրի իրավիճակը կայունանալուց և կառույցները հաստատվելուց հետո , իշխանությունները հարցումներ են անցկացնում: ԻԻՀ-ում Իմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ հեղափոխության հաղթանակից ավելի քիչ քան երկու ամիս անց , ժողովուրդը մասնակցեց ընտրությունների ՝ քվերակելով իսլամական հանրապետության հաստատման օգտին»,-ասել է Իրանի նախագահը :

Տարբեր կառույցներ , կուսակցություններ և քաղաքական գործիչներ հայտարարություններ տարածելով և ուղերձներ հղելով շնորհավորել են ֆարվարդինի 12-ի կապակցությամբ ՝ այս օրը համարելով ինքնորոշմանը ժողովրդի մասնակցության օրը:

Իսլամական քարոզչության կազմակերպությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է .-«ԻԻՀ-ի սրբազան համակարգի հաստատման տարեդարձի օրը համարվում է սեփական ճակատագրին տեր կանգնելու օրը» :

ԻԻՀ-ի հաստատման օրը եղավ արևմուտքից կախյալ բռնապետական վարչակազմին վերջ դնելու սկիզբը , որն իսլամական հեղափոխության երկխոսության հայեցակարգի շնորհիվ Իրանի ժողովրդի համար դարձավ ավետիս, ինչի արդյունքում , այսօր մեր երկիրը դարձել է օրինակելի ոչ միայն տարածաշրջանում, այլև ՝ ողջ աշխարհում :

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել