Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 31 Մարտ 2016 13:58

Հայաստանի առաջարկությամբ Իրանի և ԵՏՄ-ի միջև սկսվել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ

Հայաստանի առաջարկությամբ Իրանի  և ԵՏՄ-ի միջև սկսվել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ
Հայաստանի կառավարությունը հանդես է եկել Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու առաջարկությամբ։Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշել է, որ դա եղել է Հայաստանի նախաձեռնությունը։

Նրա խոսքերով՝ դրա հիման վրա ԵՏՄ-ն ձևավորել է աշխատանքային խումբ, որը մշակում է այդ հարցերը։

«Հարցերը մշակվում են։ Այնպես չէ, որ հարցը բարձրացնում ենք և առանց հետաքննելու ազդեցությունը տնտեսական ոլորտների, փոխհարաբերությունների վրա, ստորագրում ենք։ Բարդ պրոցես է, հիմա այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասել է Վաչե Գաբրիելյանը։

Այս կապակցությամբ «Սպուտնիկ» գործակալությունը հաղորդել է, որ 2015 թվականի դեկտեմբեր ամսի վերջերին ԵՏՄ անդամ երկրներն Իրանի համագործակցությամբ սկսել են աշխատանքը ՝ առևտրի ազատ գոտի ստեղծելու համար : Կողմերը համատեղ ուսումնասիրություններ են իրականացրել համաձայնագրի հեռանկարների հետ կապված :

Հարկ է նշել ,որ Հայաստանի պաշտոնյաներն ավելի վաղ հասել էին այս տրամաբանական եզրակացության ,որ Կովկասյան տարածաշրջանի նախագծերում առանց Իրանի ներգրավվածության , տնտեսական ցանկացած նախագիծ ապարդյուն կանցնի: Այլ խոսքով՝ առանց Իրանի ներգրավվածության, տարածաշրջանի ցանկացած տնտեսական նախագիծ չի կարող իրականացնել տարածաշրջանային միությունների, այդ թվում ԵՏՄ-ի նպատակները: Իրողությունն այն է,որ Իրանը տնտեսական հարաբերական առավելություններով օժտված գեոպոլիտկական ու գեոստրատեգիական դիրք ունի: Աշխարհագրական դիրքից բացի, Իրանն ունի բնական ռեսուրսներ ,ինչը ցանկացած տնտեսական միությանը խրախուսում է համագործակցել Իրանի հետ: Հաշվի առնելով այս իրողությունները պետք է ասել ,որ ՀՀ կառավարության պաշտոնյաները մեծ ուշադրություն են դարձրել այս հարցին: Անտարակույս նման համագործակցությունների համար առաջին քայլը կարող է լինելի համագործակցության համար նախատեսված տարածքում անվտանգության հաստատումը: Անվտանգության հաստատումը առաջին նախապայմանն է արտասահմանյան ներդրումներ ներգրավելու համար:

Իրան-ԵՏՄ համագործակցության դեպքում Հայաստանը կշահի ամենաշատը: Փաստորեն Իրան-Հայաստան որոշ համատեղ նախագծեր ,որոնք Հայաստանի սուղ հնարավորությունների պատճառով չեն իրագործվել, շահագործման կհանձնվեն:

Փորձագետները մի քանի առումով կարևորում են ԻԻՀ-ի հետ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համագործակցությունը: Իրանի հետ ԵՏՄ-ի ցանկացած կապ կարող է ավելացնել արտադրանքները և մեծացնել այս միության սպառման մեծ շուկան:

Ուղղակի կապ հաստատվելու դեպքում ԵՏՄ-ն մետաքսի ճանապարհի միջոցով և Իրանի տարածքով կկարողանա ընդլայնել իր շուկաները Միջին Արևելքում, հարավում և արևմտյան Ասիայում: Իրանի հետ ԵՏՄ-ի որոշ տնտեսական նախագծերը համատեղ են,որպես օրինակ՝ Իրան-Հայաստան երկաթգիծը մեկն է այդ նախագծերից,որը կարող է նպաստել Հայաստանի տնտեսությանը և նպաստավոր հող պատրաստել ԵՏՄ-ի տնտեսության ամրապնդման համար:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել