Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 30 Մարտ 2016 19:57

Հեղափոխության Մեծարգո առաջնորդն ընդգծել է սպառնալիքների դեմ Իրանի պաշտպանունակության ամրապնդման անհրաժեշտությունը

Հեղափոխության Մեծարգո առաջնորդն ընդգծել է սպառնալիքների դեմ Իրանի պաշտպանունակության ամրապնդման անհրաժեշտությունը
Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ՝ Նորին Վսեմություն Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի օրը, Հազրաթ Ֆաթիմայի բարեբաստիկ ծննդյան տարեդարձի օրը մի խումբ գովերգուների հետ հանդիպման ժամանակ , ռազմական կարողությունը Իրանի ժողովրդի վրա ճնշում գործադրելու համար մեծապետականության գլխավոր հենարանն է համարել :

Հեղափոխության գերապատիվ առաջնորդն ավելացրել է .-«Համաշխարհային այս իրավիճակում ,երբ ջունգլիների օրենքն է տիրում , եթե ԻԻՀ-ն սոսկ բանակցության և տնտեսական ու նույնիսկ գիտական ու տեխնոլոգիական փոխանակումների վրա կենտրոնանա և պաշտպանական կարողություն չունենա , արդյոք նույնիսկ փոքր պետություններն էլ չեն համարձակվի՞ սպառնալիք կարդալ Իրանի ժողովրդին»:

Իսլամական հեղափոխության Նորին Վսեմություն առաջնորդն անդրադարձել է կայսերապաշտ ուժերի զոռբայական քաղաքականություններին , որոնք մշտապես փորձել են պայքարել իսլամական հեղափոխության դեմ : Իրողությունն այն է , որ Իրանը կանգնել է կայսերապաշների դեմ և սա մեծ քայլ է եղել : Եթե ԻԻՀ-ը հզորությամբ ու ամուր կամքով չդիմագրավեր այդ ճնշումներին , այսօր անկասկած Իրանի ժողովուրդն այլ ճակատագիր էր ունենալու և Իրանը կրկին անգամ կդառնար կայսերապաշտ ուժերի կենտրոններից մեկը : Սակայն նպատակասլաց դիմադրություն ցուցաբերելով , ԻԻՀ-ն ապացուցեց , որ առանց մեծ ուժերի պաշտպանության էլ կարող է պաշտպանել իր իրավունքները : Այդ կապակցությամբ իսլամական հեղափոխության Մեծարգո առաջնորդի խոսքերը հաստատում են սպառնալիքների նկատմամբ ինքնապաշտպանության ու դիմադրության նշանակությունը : Գերապատիվ առաջնորդի խոսքերը հուշում են վերջին 37 տարիների ընթացքում բազմիցս կրկնվող իրողությունների մասին : 37 տարուց ի վեր , միջամտող ու տարածամոլական ուժերը և հատկապես ԱՄՆ-ն բոլոր միջոցներն ի գործ են դրել ՝ իրենց նպատականերն իրականացնելու համար: Պատերազմի պարտադրումը , Իրանի ժողովրդի թշնամիներին սատարելը , տնտեսական ճնշման ու շրջափակումների կիրառումը , ահաբեկումը և գիտության տարբեր ոլորտներում Իրանի զարգացման խոչընդոտումը , բոլորը եղել են Իրանի ժողովրդի դեմ թշնամու մեթոդները : Իսկ այսօր , երբ որպես բացառիկ հնարավորություն՝ միջուկային համաձայնություն է կայացել , ԱՄՆ-ը շարունակում է իր կամքը պարտադրել Իրանին :

Պարզ է , որ Իրան ներթափանցելու նվազագույն հնարավորություն ունենալու դեպքում , նրանք հարվածելու են այս երկրին: Այս բարդ իրավիճակում , սպառնալիքների դեմ Իրանի կանխարգելիչ ուժի և պաշտպանունակության ամրապնդման հարցում ցանկացած թերացում , ճանապարհ է հարթելու ԻԻՀ-ի համակարգին հարվածելու համար :

Ուստի , իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը նման սպառնալիքները դիմագրավելու միակ ճանապարհը ՝ բոլոր ոլորտներում ինքնապաշտպանվելու կարողությունն է համարել : Նա խիստ քննադատության ենթարկելով նրանց, ովքեր վաղվա աշխարհը բանակցության և ոչ թե հրթիռի աշխարհ են կոչում, հիշեցրեց. «Եթե գիտակցաբար ասվի, որ վաղվա աշխարհը ոչ թե հրթիռի այլ բանակցության աշխարհ է, դա դավաճանություն է համարվում»:

ԻԻՀ-ի համակարգը վճռակամորեն հետամուտ է լինելու իր նպատակների իրականացմանը և պատրաստ է կանգնել բոլոր սպառնալիքների դեմ : Այս դիմադրությունը դրսևորվում է համաշխարհային ուժերի գերակայությունը մերժելով և սպառնալիքները վնասազերծելու համար մարտունակությունը բարձրացնելու միջոցով :

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել