Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 30 Մարտ 2016 12:21

ՄԱԿ-ին ուղղված ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների նամակը ՝ Իրանի բալիստիկ հրթիռների մասին

ՄԱԿ-ին ուղղված ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների նամակը ՝ Իրանի բալիստիկ հրթիռների մասին
ԱՄՆ- ն, Բրիտանիան , Ֆրանսիան և Գերմանիան ՄԱԿ-ին ուղղված համատեղ նամակում հատարարել են , թե Իրանի բալիստիկ հրթիռների փորձարկումներում ընդգրկվում է միջուկային մարտագլխիկներ կրելու ունակությամբ հրթիռների փորձարկումը , ինչը հակասում է ԱԽ թիվ 2231 բանաձևին :

Նամակում , ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջվել է քննարկել այսպես կոչված իր պարտականությունների կատարման վերաբերյալ Իրանի թերացման հարցին «համապատասխան քայլ» անելու հարցը և զեկուցել Իրանի հրթիռային գործունեության մասին :

Նամակում սակայն չի նշվել , որ Իրանի հրթիռային փորձարկումներով խախտվում է ԱԽ թիվ 2231 բանաձևը : Անցյալ տարվա հուլիսին ՄԱԿ-ի ԱԽ Իրանի և Վեցյակի միջև կնքված միջուկային համաձայնության շրջագծում , վավերացրեց բանաձևը , որտեղ Իրանից պահանջվում է ութ տարի զերծ մնալ միջուկային մարտագլխիկներ կրլու կարողությամբ հրթիռների փորձարկումներից : ԱԽ բանաձևում սակայն չեն արգելվել Իրանի կողմից սովորական ու օրինական պաշտպանական ծրագրերը : Եվ քանի որ ԻԻՀ ատոմային զենքի ձեռքբերման ծրագիր չունի, երբեք ատոմային մարտագլխիկներ կրելու կարողությամբ հրթիռների փորձարկման կամ արտադրման մտադրություն չի ունեցել : Ուստի այդ կապակցությամբ ներկայացված հայտարարոթյունն անհիմն է և հրթիռային ոլորտում Իրանի գործունեությունն ամենևին չի հակադրվում թիվ 2231 բանաձևին :

Իրանի բալիստիկ հրթիռները սովորական պաշտպանական մարտավարության մաս են կազմում , որոնք նախագծվել են սպառնալիքները կանխարգելելու քաղաքականության շրջագծում : Հաշվի առնելով Իրանի դեմ ԱՄՆ-ի որդեգրած թշնամական քաղաքականությունը , կարելի է ասել , որ նման քայլերի նպատակն է միջազգային բեմերում Իրանի հանդեպ անվստահության սերմանումը :

Հարցը կայանում է նրանում , որ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից հետո , ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները զրկվել են իրանաֆոբիայի քաղաքականությունը շարունակելու իրենց պատճառաբանությունից և այժմ սիոնիստական լոբբիի հետ միասին , նոր պատրվակներ են փնտրում ՝անցյալի ուղին շարունակելու համար : Այդ իսկ պատճառով , ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դարձել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հեղինակած համատեղ նամակի հասցեատերը ՝ սցենարը շարունակելու համար :

Սրանից շուրջ երկու շաբաթ առաջ ևս ՄԱԿ-ի ԱԽ-ը ԱՄՆ-ի պահանջով նիստ գումարեց Իրանի բալիստիկ հրթիռների փորձարկման հարցը քննարկելու նպատակով : Նիստ , որը սակայն ավարտվեց առանց եզրափակիչ հաղորդագրության :

Անցյալ շաբաթ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը այսպես կոչված սև ցուցակում էր զետեղել իրանական ու արտասահմանյան մի քանի ընկերությունների անունները ՝ Իրանի հրթիռային փորձարկումներին սատարելու համար : Այս քայլերն այնպիսի պայմաններում են արվում , երբ Իրանը երբեք հարցականի տակ չի տարել միջուկային համաձայնությունը , սակայն ԱՄՆ-ն դեռևս չի իրականացրել շրջափակումներն ամբողջովին հանելու իր հանձնառությունները :

Հակադարձելով այս կապակցությամբ հայտարարություններին և Վաշինգտոնի սահմանած շրջափակումներին , ԻԻՀ ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է , որ Իրանն ԱՄՆ-ի քայլերին պատասխանելու է հրթիռային մարտունակությունը մեծացնելով :

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել