Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 29 Մարտ 2016 19:46

Գազայի հատվածի վերակառուցման համար համաշխարհային մասշտաբով հավաքական ջանքեր են պահանջվում

Գազայի հատվածի վերակառուցման համար համաշխարհային մասշտաբով հավաքական ջանքեր են պահանջվում
Պաղեստինի փախստականների օգնության ՄԱԿ-ի միջինարևելյան գործակալություն՝ UNRWA-ի զեկույցի համաձայն , Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի 2014 թվականի հարձակումներից մնացած ավերածությունները վերակառուցելու համար , նվազագույնը 474 միլիոն դոլար գումար է պահանջվում:

2014 թվականի աշնանը Գազայի հատվածի վերակառուցմանը հարցով համաժողովի անցկացման ընթացքում , ՄԱԿ-ի այդ կառույցը պահանջել էր 724 միլիոն դոլար հատկացնել ՝ Գազայի ենթակառուցվածքներն ու պաղեստինցիների տները վերակառուցելու համար : Մինչդեռ երկու տարի անց , UNRWA-ն ստացել է նշված գումարի ընդամենը 250 միլիոն դոլարը :

UNRWA-ի խոսնակ ՝ Ադնան Աբու Հասանեն այդ մասին ասել է .-«Գազայի պաշարված հատվածը դեռևս Իսրայելի հասցրած ավերածությունները վերակառուցելու նպատակով համաշխարհային օգնության կարիք ունի և այս հարցում օգնող երկրները պետք է կատարեն իրենց հանձնառությունները» : 2014 թվականի ամռանը Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի հատվածի դեմ հիսնօրյա հարձակման հետևանքով , ավերվել են 12 հազար բնակմիավորներ , ևս 160 հազար բնակելի տներ տուժել են :

Իսրայելի պատերազմական քայլերից ամիսներ անց , աշխարհի հիսուն երկրների , միջազգային ու տարածաշրջանային քսան կազմակերպությունների ներկայացուցիչներ , Կահիրեում գումարված նիստում խոստացան , որ Իսրայելի ռեժիմի ռմբակոծումների ավերածությունները վերակառուցելու համար օգնելու են Գազայի հատվածին :

2014 թվականի օգոստոսի 26-ից մինչև հունիսի 8-ը տևած Իսրայելի ռեժիմի հիսնօրյա հարձակման հետևանքով , զոհվեցին ավելի քան երկուհազար պաղեստինցիներ , վիրավորվեցին 11 հազար ուրիշներ , նաև ավերվեցին Գազայի հատվածի բնակելի ու հասարակական ենթակառուցվածքներ : Այդ հարձակումների պատճառով , 108 հազար պաղեստինցիներ զրկվեցին տանիքից , ավերվեցին 71 մզկիթներ , լուրջ վնասվեցին 12 գերեզնամատներ ու եկեղեցիներ :

Միջազգային հաշվարկումների համաձայն , Գազայի հատվածը կրել է շուրջ վեց միլիարդ դոլարի վնաս : Պատերազմը , որն Իսրայելի կողմից ստացել էր «Անխորտակելի ժայռ» անվանումը , Սիոնիստական ռեժիմի ինքնաթիռների թիրախում էին հայտնվում տներ , մզկիթներ , դպրոցներ , հիվանդանոցներ , պետական շենքեր , ջրամատակարարման կենտրոններ , էլեկտրակայաններ և նույնիսկ ՄԱԿ-ի գրասենյակը :

Այսօր ՝ Գազայի հատվածի պաշարումից տասը տարի անց , տարածքի բնակիչներին պարտադրվել են երեք պատերազմներ : Մեծ բնակչության այդ շրջանը վերակառուցման հույժ կարիք ունի : Իսկ Սիոնիստական ռեժիմը խափանելով շինանյութերի Գազայի հատված առաքման աշխատանքները , փորձում է դանդաղեցնել վերակառուցման գործընթացը : Գազայի հատվածի պաշարումը շարունակելով , սիոնիստ բռնազավթիչները նպատակ ունեն պաղեստինցիներին բանտարկել իրենց տներում :

Սա այն իրողությունն է , որի կապակցությամբ նախազգուշացրել էր Պաղեստինի փախստականների օգնության ՄԱԿ-ի միջինարևելյան գործակալություն՝ UNRWA-ն հայտարարելով , որ այդ շրջանի վերակառուցման համար համաշխարհային մասշտաբով հավաքական ջանքեր են պահանջվում։

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել