Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 29 Մարտ 2016 13:50

Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում բախումները շարունակվում են

Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում բախումները շարունակվում են
Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում բախումները շարունակվելու հետևանքով հայկական ուժերի կողմից սպանվել են ադրբեջանցի երկու զինվորներ:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մարտի 28-ին հայտարարել է,որ երկու ազերի զինվորներ սպանվել են այն ժամանակ երբ փորձում էին կանխել հայկական ուժերի մուտքն իրենց երկիր:

Ըստ հաղորդման՝ հայկական ուժերը ևս կորուստ են ունեցել և նահանջել են գրավյալ տարածքներից: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայկական զորքերին մեղադրում է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը խախտելու և ծանր զենքեր օգտագործելու մեջ:

Այդ բախումներն այն դեպքում են տեղի ունենում,երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը Նովրուզյան և Քրիստոսի Հարության տոնի օրերին հակամարտ կողմերին կոչ է արել ամենայն լրջությամբ հարգել հրադադարի ռեժիմը:

Ադրբեջանի լրատվական պաշտոնական աղբյուրները հայկական ուժերին մեղադրել են միջնորդ խմբի կոչն անտեսելու և հակամարտության գոտում խախտումներ կատարելու մեջ:

Երկու օր առաջ Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած բախումների ընթացքում սպանվել է կրտսեր-սերժանտ Էլշադ Աբբասզադեն և երկու ուրիշներ:

Չնայած որ պարզ չէ, թե որ կողմն է նախ խախտել հրադադարի ռեժիմը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ՝ Դմիտրի Պեսկովը ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում կողմնակիորեն հայտարարել է,որ Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծմանն ուղղված Ադրբեջանի սպառնալիքներն են համարվում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող լարված իրավիճակի պատճառը:

Ընդգծելով ,որ Ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալու միակ ելքը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շարունակումն է, Պեսկովը հավելել է.-«Այս խումբը թե՛ Բաքվի և թե՛ Երևանի համար նպաստավոր պայմաններ է ստեղծել»:

Կովկասյան հարցերի փորձագետների խոսքերով՝ ազերի և հայ զինվորների կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաճախակի զգուշացումների շրջանցումը բխում է այն խնդրից ,որ Հայաստանը և Ադրբեջանը չեն վստահում միջնորդ խմբին:

Երկու տարուց ի վեր Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծում իրավիճակը լարված է : Ամեն օր մտահոգիչ լուրեր են հաղորդվում այդ տարածքից:

Ադրբեջանի պաշտոնյաներն ասում են,որ իրենց հողերում կարող են անել ամեն կարգի ռազմական գործողություն, մինչդեռ Հայաստանը գրավել է ԼՂ-ը և Ադրբեջանի յոթ այլ քաղաքներ ու չի պատրաստվում դուրս գալ այս տարածքներից:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել