Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 28 Մարտ 2016 20:29

Դուհայում ավարտվել են Ֆաթհ և ՀԱՄԱՍ շարժումների ներկայացուցիչների բանակցությունները

Դուհայում ավարտվել են Ֆաթհ  և ՀԱՄԱՍ շարժումների ներկայացուցիչների բանակցությունները
Կատարի մայրաքաղաքում ավարտվել է Ֆաթհ և ՀԱՄԱՍ շարժումների ներկայացուցիչների միջև երկխոսությունը :

Հիշյալ երկու շարժումները տարիներ շարունակ փորձել են մոտեցնելով իրենց տեսակետները ՝ ազգային հաշտություն կնքել :

Վեց տարի դադարից հետո , Պաղեստինի ինքնավար վարչակազմի նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը , ազգային միասնություն կառավարության ձևավորումը , Ռաֆահի անցակետի վերաբացումը ՝ եղել են պաղեստինյան երկու խմբերի վիճելի հարցերը :

Հիշյալ երկու խմբերը 2014 թ.-ի ապրիլին համաձայնագիր կնքեցին, որը սակայն չիրականացվեց: Բանակցություններն ավարտվելուց հետո , ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները Կահիրե են մեկնել ՝ երկրորդ անգամ որպես բանակցությունների միջնորդ ՝ Եգիպտոսի անվտանգության կազմակերպության հետ հանդիպելու նպատակով : Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից ՝ Մահմուդ Զահարը դրական է գնահատել բանակցությունների արդյունքները :

Պաղեստինի Դիմադրության շարժումը մշտապես կարևորել է Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարը , Պաղեստինի ազգային նպատակների իրականացումը և պաղեստինցիների միջև միասնությունը : ՀԱՄԱՍ-ի և Ֆաթհի միջև տարաձայնությունները սկսել են 2006 թվականից : 2006 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում , ՀԱՄԱՍ-ը գրավեց առաջին տեղը : Պաղեստինա-իսրայելական բանակցությունների ձախողումից հետո կայացած ընտրությունների պատգամը հետևյալն էր ՝ Պաղեստինցիները կողմ չեն մեկ տասնամյակ ապարդյուն պայքարից հետո Իսրայելի հետ բանակցությանը : Ընտրություններում ՀԱՄԱՍ-ի հաղթանակից հետո , Սիոնիստական ռեժիմը պաշարեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի վարչապետի գրասենյակը :

Այդ օրվանից տասը տարիներ են անցել : Այսօր սիոնիստների դեմ պայքարի դաշտում երկու ազդեցիկ շարժումները համոզվել են , որ ո՛չ Իսրայելի ռեժիմի հետ բանակցության սեղանի շուրջ հնարավոր կլինի վերականգնել պաղեստինցիների իրավունքները , ո՛չ էլ միմյանց դեմ դուրս գալով են կարող զերծ մնալ ռեժիմի սադրանքներից:

Հորդանան գետի արևմտյան ափից Գազայի հատվածի առանձնացման արդյունքներն էին ՝ Երուսաղեմում ու արևմտյան ափին ավանաշինության աշխատանքների արագացումը , պաղեստինցիների տարածքների բռնագրավումը և տարածքի բնակիչների անօթևանությունը :

Այնուամենայնիվ , ՀԱՄԱՍ-ի և Ֆաթհի միջև տարաձայնության հետևանքը եղել է Գազայի հատվածում բնակվող պաղեստինցիների տասնամյա գերությունը և երեք մեծ պատերազմների դիմագրավումը : Նման հանգամանքներում , ՀԱՄԱՍ-ի ղեկավարները բարեկամության ձեռք են մեկնել Մահմուդ Աբբասի և Պաղեստինի ազատագրման կազմակերպության այլ ղեկավարներին , որպեսզի հաշտության ուղին հարթելով , վերջ դնեն Պաղեստինի 70-ամյա օկուպացմանը :

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել