Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 28 Մարտ 2016 13:15

ԱՄՆ-ն շարունակում է հակաքարոզչություն իրականացնել Իրանի դեմ

ԱՄՆ-ն շարունակում է  հակաքարոզչություն իրականացնել Իրանի  դեմ
Լոնդոնում լույս տեսնող «Ալ-Շարղ Ալ-Օսաթ» օրաթերթն իր վերջին երկու համարներ ում հրապարակած երկու իրարահաջորդ հոդվածներում գրել է.«Նյու Յորքի դատարանի դատավոր՝ Ջորջ Դանիելսը որոշել է, որ Թեհրանը պետք է 10.7 միլիարդ դոլար վճարի՝ որպես փոխհատուցում ՝2001 թվականի սեպտեմբերի 11-ի զոհերի ընտանիքներին ու ապահովագրական ընկերություններին, ընդորում հաշվի առնելով նախորդ շրջանի տոկոսադրույքը, որ կազմում է տարեկան 9 տոկոս, այս գումարը կկազմի ավելի քան 21 միլիարդ դոլար:

Դատարանի վճիռը կայացել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության երկու պաշտոնյաների սուտ ցուցմունքների հիմամբ:

«Ալ-Շարղ Ալ-Օսաթ» օրաթերթի հոդվածում նշված է.«Դատարանում ասվել է,որ Իրանի ժամանակի կառավարությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Ալ Ղաիդային ,որպեսզի իրականացնի 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումները»:Թերթը գրում է.«Այս գործով ներկայացված փաստերի հիմք են ծառայել Նյու Յորքի հարավային հատվածի դատարանում 2010 թ. մարտի 26-ին ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) երկու պաշտոնյաների արտահայտությունները»:

Այդ մտացածին հոսանքի ընթացքում անցած տարիներում իրականացված ահաբեկչական բոլոր դեպքերը վերագրվել են Իրանին ու Հեզբոլլահին և առանց փաստարկների՝ հայատարարվում են, թե «Մի կողմից Ալ Ղաիդայի համագործակցությունը Իրանի և մյուս կողմից Հեզբոլլահի հետ չի սահմանափակվում 11 սեպտեմբերյան դեպքերի ծրագրմամբ ու իրագործմամբ: Հայտարարվել է նաև, որ Իրանի մատը խառն է եղել 1996 թ.-ին Սաուդյան Արաբիայի Ալ Խոբար աշտարակներում և 1998 թ. արևելյան Աֆրիկայում ԱՄՆ-ի դեսպատանատանը , իսկ 2000 թ.-ին Եմենի ափերին գտնվող «Յու Էս Էս Քուլ» նավը թիրախ դարձրած պայթյուններում: «Ալ-Շարղ Ալ-Օսաթ» օրաթերթը հայտարարել է,թե գործի հայցվորները հիմնավորված փաստարկներ են ներկայացրել այն մասին ,որ Իրանը Ալ-Ղաիդա կազմակերպությունից ֆինանսական աջակցություն է ստացել: Այդ հակաքարոզչություններն ու անհիմն հայտարարություններն այն դեպքում են իրականանում ,երբ 11-սեպտեմբերյան դեպքերի հեղինակները Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ կամ ԱՄՆ-ի պատրաստած ահաբեկիչներ են եղել:

Բայց Նյու Յորքի դատարանը որոշ ժամանակ առաջ բացառել է Սաուդյան Արաբիայի դերակատարությունը այդ ահաբեկչական ակտում: ԱՄՆ որոշ պաշտոնյաներ ,այդ թվում ԱՄՆ նախկին պետքարտուղար և առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածու՝ Հիլարի Քլինթոնը խոստովանել էր, որ ԱՄՆ-ն մեծ դեր է ունեցել Ալ Ղաիդայի ստեղծման գործում: ԱՄՆ-ն աջակցել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանը և ստեղծել է Ալ Ղաիդան և իր ստեղծած խմբերին օգտագործել է իր նպատակներին հասնելու համար:

Իրանը ԱՄՆ-ի կողմից հովանավորված ահաբեկչական խմբավորումների զոհերից է: Նման անցյալով Իրանին ահաբեկչական քայլերի մեջ մեղադրելը ուղղակի զավեշտական է: Նման հայտարարությունները և անօրինական վճիռները միտված են տիրանալու Իրանի ֆինանսներին:

Նման դատարանների կայացմամբ, ԱՄՆ-ն նպատակ ունի Իրանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունները շարունակել:

Այդ նպատակի շրջանակում են իրականանում Իրանի հրթիռային պաշտպանական ծրագրի վերաբերյալ անհիմն հայտարարություններն ու մարդու իրավունքների ոլորտում քաղաքական բանաձևերի ընդունումը:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել