Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 27 Մարտ 2016 20:32

ԱՄՆ-ում և Եվրոպայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

ԱՄՆ-ում և Եվրոպայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների պատճառով, ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում մեծացել են մտահոգությունները և ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:

ԱՄՆ-ի նախագահ՝ Բարաք Օբաման հայտարարել է, որ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի նպատակով, տեղեկատվական ոլորտում մեծանալու է համագործակցությունը:« ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ոստիկանների մի խումբ տեղակայվել է Բելգիայում՝ վերջին հարձակումների վերաբերյալ հետաքննությունների գործընթացին աջակցելու համար»,ասել է նա:

Օբաման հայտարարել է, որ Սպիտակ Տունը Եվրոպայի հետ ընդլայնել է տեղեկատվական համագործակցությունը և ահաբեկչական հավանական հարձակումները դիմագրավելու նպատակով պատրաստվելու համար ուսումնասիրում է ԱՄՆ-ում տիրող ներքին անվտանգության իրավիճակը:

Կարևորելով ահաբեկչության դեմ պայքարի շարունակելը, ԱՄՆ-ի պետքարտուղար՝ Ջոն Քերին ասել է.«Վաշինգտոնը Եվրոպային առաջարկել է ահաբեկչական հարձակումները դիմագրավելու նպատակով տեղեկատվական համակարգ ստեղծել»:

Ջոն Քերին հույս է հայտնել, որ տեղեկատվական և անվտանգության ոլորտներում ԱՄՆ-ի և եվրոպական երկրների միջև համագործակցություն ծավալվելով, այլևս ահաբեկչական հարձակումներ տեղի չեն ունենա :

Բրյուսելում իրականացված ահաբեկչական հարձակումների մասին TNS Emnid ընկերության կողմից անցկացված սոցհարցումը վկայում է այն մասին, որ գերմանացիների 56 տոկոսը ենթադրում է, որ 2016 թվականին այդ երկրում ահաբեկչական հարձակում տեղի կունենա: Գերմանացիների 38 տոկոսը մերժել է այդ հավանականությունը:

Ֆրանսիայի նախագահ՝ Ֆրանսուա Օլանդն ասել է.«Կործանվում է Փարիզում և Բրյուսելում հարձակումներ իրականացրած ահաբեկչական ցանցը»:

Մյուս կողմից, ֆրանսիական «Լը Ֆիգարո» թերթի լրագրության համաձայն, Փարիզում և Բրյուսելում իրականացված ահաբեկչական հարձակումների հեղինակներին գտնելու գործընթացում, բացահայտվել է, որ 2015 թվականի նոյեմբերի 13-ին և 2016 թվականին մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևում կանգնած է ֆրանս-բելգիական համատեղ ահաբեկչական մի ցանց:

Ի հետևանս Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների, այդ քաղաքում և եվրոպական մեծ թվով մայրաքաղաքներում, ներառյալ Փարիզում, Լոնդոնում և Բեռլինում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:

Մետրոկայաններում ու հանրային վայրերում խիստ ստուգում են ուղևորներին: Բրյուսելի պողոտաներում մեծ թվով ոստիկաններ են տեղակայվել, այնպես որ ժողովրդի մեծ մասը գերադասում է մնալ տանը:

Անվտանգության պատճառներով չեղյալ է հայտարարվել կիրակի օրը, Բրյուսելում նախատեսված քայլարշավը:

Քայլարշավի նպատակն էր բողոքել անցած երեքշաբթի օրը, Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների դեմ և միաբանություն ստեղծել Բելգիայի ժողովրդի միջև :

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման երեք անդամների կողմից Բրյուսելում իրականացված ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 34 և վիրավորվել է ավելի քան 200 մարդ:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել