Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 06 Հունվար 2016 12:36

Իրանը և Դանիան կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը

Իրանը և Դանիան կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը

ԻԻՀ-ի նախագահը և Դանիայի ԱԳ նախարարը կարևորել են տարբեր , այդ թվում ՝ տնտեսական ու քաղաքական ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացումը :


Երեքշաբթի օրը Դանիայի ԱԳ նախարար ՝ Քրիստիան Յենսենի հետ Թեհրանում ունեցած հանդիպման ընթացքում, ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանին նշել է .-«Միջազգային հարաբերությունների որոլտում Իրանը որդեգրել է հաղթանակ-հաղթանակ ձևաչափով գործակցային քաղաքականություն : Թեհրանը ձգտում է հյուսիսային Եվրոպայի երկրների , հատկապես Դանիայի հետ հարաբերությունների զարգացմանը» :
Կարևորելով Թեհրան-Կոպենհագեն հարաբերությունների զարգացման արագ ընթացքը , նախագահ ՝ Ռոհանին ասել է .-«Երկու երկրի միջև հարաբերությունների խորացումը բխում է նրանց ժողովուրդների շահերից , որըկարող է  ազդեցիկ  լինել նաև միջազգային խաղաղության ու անվտանգության համար» :
Նշելով, որ Դանիայի ԱԳ նախարարի գլխավորած տնտեսական պատվիրակության այցն Իրանի հետ մշակութային ու տնտեսական հարաբերությունները զարգացնելու պաշտոնական Կոպենհագենի կամքի դրսևումն է , ԻԻՀ նախագահն ասել է .-«Իրանը ևս ցանկանում է զարգացնել հյուսիսային Եվրոպայի պետությունների , հատկապես Դանիայի հետ հարաբերությունները» :
Իրանի նախագահի խոսքերով, հակաահաբեկչական պայքարը ՝ Իրանի և ԵՄ անդամ երկրների միջև համագործակցության առանցքներից մեկն է: «Թեհրանը պատրաստ է այս հարցում համագործակցել մյուս երկրների հետ» : «Երկրների միջև տարաձայնությունների կարգավորման լավագույն լուծումը ՝ դիվանագիտական ու բանակցային միջոցներն են : Ահաբեկչության դեմ պայքարելու և բռնությունից ու ծայրահեղականությունից զերծ աշխարհ կերտելու նպատակով , պետք է համադրված քայլեր անել ՄԱԿ-ի բանաձևերի շրջագծում».-ասել է նախագահ Ռոհանին :
Խոսելով Արաբիայի իշխանություններին քննադատելու պատճառով Շեյխ Նիմրի մահապատժի մասին , Իրանի նախագահն ասել է.-«Չի կարելի քննադատությանը պատասխանել գլխատմամբ : Հուսով ենք , որ եվրոպական երկրները , որոնք մշտապես հակադարձել են մարդու իրավունքների հետ կապված հարցերին , այս հարցում ևս կատարելու են իրենց առաքելությունը» :
Հանդիպմանը Դանիայի ԱԳ նախարար ՝ Քրիստիան Յենսենը նշել է , որ իր երկիրը կարևորում է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը : «Կոպենհագենը ողջունում է տնտեսական համագործակցությունների դյուրացմանն ուղղված Իրանի նախագծերը: Դանիական ընկերությունները ցանկանում են Իրանի հետ տնտեսական համագործակցություն սկսել» :
Դանիայի ԱԳ նախարարը ևս քննադատել է Շեյխ Նիմրի մահապատիժը : «Իրանը և Դանիան կարող են համագործակցել ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում».-ասել է Յենսենը :
Երեքշաբթի օրը Դանիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո , Իրանի նավթի նախարար ՝ Բիժան Նամդար Զանգանեն ասել է , որ կողմերը ցանկանում են զարգացնել էներգետիկ ոլորտի համագործակցությունները :
Դանիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը , Իրանի հանքերի , առևտրի ու արդյունաբերության նախարար ՝ Մոհամմեդռեզա Նեմաթզադեն ասել է .-«ԻԻՀ և Դանիան կարող են լավ գործընկերներ լինել» :
Դանիայի ԱԳ նախարարի Իրան կատարած այցի արդյունքում , ԻԻՀ նավարկության կազմակերպության և դանիական «Մաերսկ» ընկերության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել : Թեհրանի առևտրի պալատի ղեկավար ՝ Մասուդ Խանսարիի և Դանիայի ԱԳ նախարարի և երկու երկրի տնտեսական ու արդյունաբերական ակտիվիստների ներկայությամբ , Թեհրանում կայացել է Իրան-Դանիա առևտրա-տնտեսական համագումարը :

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել