Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 30 Նոյեմբեր 2014 11:42

Նոյեմբերի 29-ին նշվում է Պաղեստինյան ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրը

Նոյեմբերի 29-ին նշվում է Պաղեստինյան ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրը

 

 

 

Վերջին օրերին միջազգային մասշտաբով տեղաշարժեր են տեղի ունենում  : Առիթը ՝ Պաղեստինյան ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրն է : Պաշտոնական միջոցառումներ են անցկացվելու ՄԱԿ-ի Նյոր Յորքյան նստավայրում , նաև Ժնևում և Վիեննայում կազմակերպության  գրասենյակներում : 1997 թ.-ի դեկտեմբերի 2-ին , ՄԱԿ-ի ԳԱ-ն , մի բանաձև վավերացնելով , նոյեմբերի 29-ը Պաղեստինյան ժողովրդի հետ համերաշխության միջազգային օր է հռչակել : Այս տարվա միջոցառումն առանձնակի նշանակություն ունի այն առումով , որ ՄԱԿ ԳԱ-ն 2014 թվականը Պաղեստինյան ժողովրդի հետ համերաշխության տարի է հայտարարել : Միջազգային հանրությունն այս առիթով տարբեր միջոցառումներով , իր հովանավորումն է հայտարարել Պաղեստինի ժողովրդի հանդեպ : ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այս առիթով հղած ուղերձում , քննադատելով իսրայելի միջոցով Գազայի հատվածի պաշարման շարունակումը , հայտարարել է , որ պետք է վերջ դնել այս պաշարմանը և պաղեստինյան տարածքների օկուպացմանը : Տարբեր երկրներում ցույցեր և խորհրդանշական քայլեր են տեղի ունեցել ՝ ի հովանավորում Պաղեստինի ժողովրդի : Թունիսում հազարավոր քաղաքացիներ , այդ երկրի մայրաքաղաքում ցույցեր կատարելով , իրենց միասնությունն են հայտնել Պաղեստինի ժողովրդի հետ : Արաբական երկրների Լիգան նաև արտահերթ նիստ  գումարելով , մի հաղորդագրություն տարածելով , հովանավորել է Պաղեստինի ժողովրդին : Արաբական երկրների Լիգայի հաղորդագրությունում , նշվել է .-«Լիգան համապարփակ բանաձև է ներկայացնելու ԱԽ-ին ՝ Իսրայելի բռնազավթումներին դադարեցումը և անկախ Պաղեստին երկրի ձևավորումը հովանավորելու համար» :

Արաբական երկրների ԱԳ նախարարներ ընդառաջելով միջազգային կառույցներին , այդ թվում Միջազգային Քրեական դատարանին Պաղեստինի միացումը , հայտարարել են , որ պաշտպանելու են այդ ուղղությամբ պաղեստինի քայլերը : Դա այն դեպքում , երբ լատին Ամերիկայում ևս պաղեստինի ժողովրդի հանդեպ հովանավորման խորհրդանշական քայլեր են արվել : Արգենտինայի մայրաքաղաքի կենտրոնում արաբական և այլ երկրների դեսպանների , նաև արաբական ու արգենտինական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ , բացվել է Պաղեստին պողոտան : Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսն ասել է , որ Փարիզը պաշտոնապես ճանաչելու է Պաղեստին երկիրը : Նա նաև նշել է , որ սա ծառայություն չէ , այլև իրավունքի իրագործում է : ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինըևս պաղեստինցիներին շնորհավորել է Պաղեստինյան ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ : Թեհրանում ևս ՄԱԿ-ի ներկայացուցչության և Պաղեստինի դեսպանատան գամագործակցությամբ , տարբեր երկրների դեսպանների , ու Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում ակտիվ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ , նշվել է Պաղեստինյան ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրը : 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել