Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 18 Հունվար 2012 19:47

Մարդկային վեհանձնությունը՝ Աստվածային վերջին Մարգարեի ուղեգիծը

Մարդկային վեհանձնությունը՝  Աստվածային վերջին Մարգարեի ուղեգիծը

Մասնավոր Հաղորդում՝  նվիրված Իսլամի հարգարժան մարգարեի վախճանման տարելիցին

Լուսնային հիջրեթի Սաֆար ամսի 28-ին Իսլամի հարգարժան Մարգարեն հրաժեշտ տալով երկրային կյանքին ՝  արժանացավ երկնքի արքայությանը:

Մարգարեն ,ով ճշմարտության լուսավոր արեգակն էր  խավարի մեջ:

Իսլամի հարգարժան Մարգարեն ,ում  Աստված Ղուրանում ներկայացրեց բարիք՝ բոլոր արարածների համար :

Իսլամի հարգարժան Մարգարեն այն առաջնորդող լույսն էր ,ում Աստված նշանակեց մարդկանց համար ,որպեսզի ընդմիշտ լուսավորի նրանց երջակնության ուղին:

Դարեր են ացել  Իսլամի Հարգարժան Մարգարեի վախճանումից ,բայց տակավին բուրում է նրա բարությունը ողջ աշխարհում:

Այն օրերին ,երբ բոլորը խավարամտության մեջ էին ապրում , Մոհամմեդ Մարգարեն  նսեմացուցիչ կյանքից փրկվելու և զարթոնքի  ձայն բարձրացրեց և  ջանքեր գործադրեց մոլորյալներին փրկելու ուղղությամբ:

Տխրեց ու տառապեց ,բայց  շարունակեց պայքարել խավարամտության դեմ:

Լույս սփռեց և այսօր գոյաշխարհը լուսավորվում է Մարգարեի  լույսի ճառագայթներով:

Ինչպես Աստված ասել է Ղուրանում .-«Ով Մարգարե , մենք Քեզ ,ավետող ուղարկեցինք և Քեզ կանչեցինք Աստծու մոտ ու Քեզ տվեցինք լուսավոր ճրագ,որպեսզի ավետես հավատացյալներին ,որ նրանց համար   Աստծու կողմից մեծ առաքինություն է» :

Իսլամի հարգարժան Մարգարեն մարդկանց հանդեպ սիրուց ելնելով , մեծ առաքելություն կրեց իր ուսերին:

Այն դժվարություններն ու տառապանքերը ,որ Մարգարեն կրել է մոլորությունից ու խավարամտությունից մարդուն փրկելու համար , այն աստիճան է եղել ,որ ինքն ասել է.-«Ոչ ոք Աստծու ճանապարհին իմ չափ տառապանք չի կրել»:

Իսլամի հարգարժան Մարգարեի առաքելության մեջ մեծ կարևորություն է տրվել մարդկային վեհանձնությանը: Մարգարեն  բարոյական առաքինություններին մեծ նշանակություն էր տալիս:Նա ասել է.-«Ես նշանակվել եմ Մարգարե ,որպեսզի կատարելագործեմ բարոյական արժանիքները»: Բարոյականության առանցքն է կազմում մարդկային վեհանձնությունը:

Աստված Ղուրանում ասել է.-«Մենք մարդու որդուն վեհանձնություն շնորհեցինք և նրան բարձր դասեցինք մեր  ստեղծած բոլոր արարածներից»:

Աստված ստեղծեց մարդուն, Աստված կյանք շնորհեց նրան: Ուրեմն մարդն ունի Աստվածային բնազդ և եթե  հեռանա իր բնազդային արժեքներից , ապա մոլորության մեջ կընկնի: Իսլամի հարգարժան մարգարեն մարդուն դիտում էր ,որպես արժեքավոր արարած: Մարգարեն ինքը ևս օժտված էր մարդկային առաքինություններով ու արժեքներով: Այն ժամանակ, երբ ոտնահարվում էին մարդկային բազում արժեքներ, Մոհամմեդին ,որպես   ավանդապահ էին հիշում : Բոլորը սիրով էին խոսում նրա վեհանձնության մասին:Այդիսկ պատճառով Մարգարեի թշնամիները երբեք չկարողացան զրպարտել նրան: Իսլամի հարգարժան Մարգարեն վշտանում էր մարդկանց նսեմանալուց: Նա համոզված էր.-«Ինչպես ,որ Աստծու կողմից նրան շնորհվել է մարդկային վեհանձնություն , մարդիկ իրենք էլ պետք է պահպանեն այն: Մարգարեն երբեք թույլ չէր տալիս, որ մարդիկ նույնիսկ իր վեհ  անհատականության  առջև խեղճանան:

Մի օր մի մարդ եկավ նրա մոտ ու ասաց.-«Մենք Ձեզ ողջունում ենք այնպես ,ինչպես բոլորին, մինչդեռ թվում է,որ այդպես չպետք է լինի , մենք Ձեզանից խնդրում ենք ,մեզ թույլ տաք ՝ երկրպագել Ձեզ»:

Մարգարեն ասաց.-«Երկրապագել կարելի է միայն Աստծուն : Դուք Ձեր Մարգարեին հարգեք միայն ,որպես մարդ ,ճանաչեք նրա արդարությունը և հետևեք նրան»:

Մարգարեն մտադիր էր կերտել բարոյական վեհ արժանիքների հիմունքով քաղաքակրթություն: Աստծու Մարգարեի կարծիքով , նույնիսկ թշնամու դեմ պայքարելը, միջոց է նրա դաստիարակության ու բարեփոխման համար: Մարգարեն հնարավորին չափ թշնամիներին խաղաղության ու հանդուրժողականության կոչ էր անում և ի բացառյալ անհրաժեշտության դեպքերում , երբեք չէր համաձայնվում պատերազմել,քանզի Մարգարեն քինախնդրության չէր ձգտում : Երբ Մարգարեն նվաճեց Մեկկան ,ասաց.-«Այսօր ոչ մի նախատինք ձեզ ուղղված չէ»: Ընդսմին Մեկկայի ղորեյշ ցեղախումբը  և  հավատուրացները Մարգարեի մեծագույն թշնամիներն են եղել ,որոնք նահատակել էին Մարգարեի մի քանի աջակիցներին: Բայց Մարգարեն խորհում էր նրանց գաղափարները բարեփոխելու ,ոչ թե վրեժ առնելու մասին ,ուստի ասել է .-«Այսօր բարության ու ներողամտության օր է»:

Իսլամի Հարգարժան  Մարգարեն խորհում էր մարդկանց առաջնորդելու և նրանց մոտ վերականգնելու մարդկային վեհանձնությունն ու արժանապատվությունը, ուստի ասում էր.-«Բարեգութ Աստված ինձ  կարգադրեց լինել հանդուրժող ժողովրդի հանդեպ: Անտարակույս առաջնորդության առիթը այն ժամանակ կտրվի ,երբ մի կողմ դրվեն խստություններն ու սարսափազդու երևույթները և դրանց կփոխարինեն հանդուրժողականությունն  ու սիրալիրությունը :

Մարգարեն մարդկային վեհանձնությունը վերականգնելու համար , իր առջև դրեց մարդկանց մտքերն ու գաղափարները սնոտիապաշտությունից մաքրելու ծրագիրը: Նա այդ կապակցությամբ կարևոր քայլեր վերցրեց : Երբ Մարգարեն իր աջակիցներից ՝ Մոազ Իբնե Ջաբալին  ուղարկեց Եմեն , նրան այսպես ասաց.-«Մարդկանց մեջ տիրող սին մտքերն ու գաղափարները վերացրու և իսլամի օրենքը վերակենդանացրու նրանց մեջ»:

Սնոտիապաշտության վերացումը, մարդկանց կատարելության հասցնելու ծիրում մարդկային մտքի զարգացման կարևորագույն գործոնն է համարվում: Այն միտքը ,որ պղտորվում է սնոտի գաղափարներով չի կարող աճել: Մարգարեն սնոիտապաշտությունը Միաստվածության ճշմարտությանը դեմ էր համարում: Ուստի այն ժամանակ ,երբ իր որդին ՝ Աբրահամը հեռացավ երկրային կյանքից, արևի խավարում տեղի ունեցավ , ի  տես այն անձանց ,ովքեր  այդ երկու դեպքը կապակցում էին  միմյանց , ասել է.-«Արևը և լուսինը Աստծու  ստեղծածներն են և այդ երևույթները ոչ մի առնչություն չունեն կյանքի և մահվան հետ»: Թողեք Արևի խավարումը , այս տիեզերական երևույթը  ,Ձեզ հիշեցնի ամենակարող Աստծու զորությունը:

Մարգարեն ոչ միայն պայքարում էր սնոտիապաշտության դեմ,այլև առանց տրամաբանության բարեպաշտությունը հեռու էր համարում մարդու վեհ դիրքից: Մարգարեն տրամաբանությունը ներկայացնելով ,որպես Աստծու կարևորագույն արարչությունն ,ասել է.-«Աստված տրամաբանությունից ավելի վեհ բան չի բաժանել իր արարածներին», ուստի նա միշտ կարևորելով  խոհականությունը, իսլամը համարում էր խոհականության ու տրամաբանության հիմունքով կրոն:

Իսլամի հարգարժան Մարգարեի մյուս յուրահատկությունն այն էր ,որ նա երբեք որևէ մեկին չէր պարտադրում կրոնի ընդունումը , քանզի այն կրոնը ,որ սատանայական կապանքներից ազատվելու և ցանկասիրություններից փրկվելու համար մարդու  ազատության կողմ է  ,չի կարող  տհաճությամբ ընդունվել: Մարգարեն մեծ հարգանքով էր քարոզում իսլամ կրոնը:Մոհամմեդ Մարգարեն հարգում էր Աստվածային մյուս կրոնները և չէր արգելում նրանց կրոնական արարողությունների կատարումը : Մարգարեն ջերմ վերաբերմունք ուներ մարդկանց հանդեպ: Եթե որևէ ծառա կամ ստրուկ Մարգարեին հրավիրում էր իր բնակարան , նա չէր մերժում: Մարգարեն չափազանց բարի վերաբերմունք ուներ իր ժամանակի ամենասովորական մարդկանց նկատմամբ: Նրա կենսակերպը  սովորական մարդկանց նման էր , ուտում էր պարզ ճաշեր ,նստում էր հատակին ,որպեսզի մարդկանց հասկացնի ,որ արտաքին ու նյութական երևույթները մարդուն չի շնորհում վեհանձնություն ու առաքինություն ,քանզի մարդկանց արժանիքները նրանց բարոկայան կատարելության մեջ են դրսևորվում : Մարգարեի այդ հայեցողությունը նպաստեց  իսլամ կրոնի տարածմանն ու ընդունմանը:

Մոհամմեդ Մարգարեի վեհ անհատականության  ու առաքելության շնորհիվ  ամեն օր  աճում է իսլամ կրոնի հավատացյալների թիվը : Օրական միլիոնավոր մուսուլմաններ աշխարհի հեռավոր կետերում  ուխտակցում են նրա վեհ գաղափարների հետ : Աստված Ղուրանում նրա անունը հիշել է իր անվան կողքին և Մարգարեին հավատալը համարում է  Աստծուն մերձենալու խորհրդանիշը:

Մոհամմեդ Մարգարեի վախճանման տարելիցի առիթով ցավակնություն ենք հայտնում աշխարհի բոլոր մուսուլմաններին և մեր այսօրվա մասնավոր հաղորդումն եզրափակում ենք Ղուրանում նշված խոսքերով, որտեղ ասված է.-«Աստված ու նրա հրեշտակները ողջունում են  Մարգարեին :Ով հավատացյալներ ողջունեք նրան ու հնազանդորեն ենթարկվեք նրա Օրենքին»:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել