Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 09:16

Չեչնիայի Նախագահը Մոսկվայի մայր մզկիթին է նվիրել Մուհամեդ մարգարեի մազը

Չեչնիայի Նախագահը Մոսկվայի մայր մզկիթին է նվիրել Մուհամեդ մարգարեի մազը

Չեչնիայի Նախագահ Ռամզան Կադիրովը Մոսկվայի մայր մզկիթին է նվիրաբերել Մուհամեդ մարգարեի մազը:
ՏԱՍՍ-ը հայտնում է, ապակե սրվակում պահվող մազի հանձնման հանդիսավոր արաողությունը տեղի է ունեցել Գրոզնու «Չեչնիայի սիրտը» մզկիթում:
Կադիրովը հայտարարել է, թե աղոթում է` այս մասունքը նպաստի բոլոր մուսուլմանների, Ռուսաստանի բոլոր քաղաքացիների ու ազգերի միասնությանը:
Մոսկվայում իսլամի մարգարեի մազը զրահապատ ապակե արկղի մեջ կհանվի համընդհանուր դիտման:
Ընդհանուր առմամբ Ռուսաստանում Մուհամեդ մարգարեի 3 մազ կա: Ըստ լեգենդի` մազերի իսկությունը հաստատվում է դրանց հատուկ հատկանիշներով. այդ մազերը բուրմունք են արձակում և ստվեր չունեն:

Tert.am

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել