Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 11 Դեկտեմբեր 2014 19:32

Ղուրանի թարգմանության հարցով միջազգային համաժողով՝ Իրանում

Ղուրանի թարգմանության հարցով միջազգային համաժողով՝ Իրանում

Իրանի Ալամմե Թաբաթաբայիի  անվան համալսարանը դեկտեմբերի 16-ին և 17-ին կհյուրընկալի Ղուրանի թարգմանության հարցով միջազգային համաժողովը, որին  կմասնակցեն Չինաստանից, Ադրբեջանից, Իրաքից, Պակիստանից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և Իսպանիայից թարգմանիչներ:  Գրում է tehrantimes.com-ը։

Համաժողովը կազմակերպել են Ալամմե Թաբաթաբայիի անվան համալսարանն ու Իրանի իսլամական մշակույթի և կապերի կազմակերպությունը։

Քննարկվելու է Ղուրանի հետ կապված շուրջ 70 հարց՝ Ղուրանի թարգմանության անհրաժեշտության, թարգմանությունների ժամանակ կորսված կամ խեղված տեղեկությունների և թույլատրված կամ չթույլատրված թարգմանությունների վերաբերյալ։

Երկու օրերի  ընթացքում   համալսարանի ցուցասրահներում ներկայացվելու է Ղուրանի տարբեր լեզուներով թարգմանված ավելի քան 150 տարբերակ։ 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել