Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 01 Նոյեմբեր 2014 19:26

Քերբալան սիրո և նվիրվածության շքեղ խորհրդանիշ(2)

Քերբալան սիրո և նվիրվածության շքեղ խորհրդանիշ(2)

 

 

 

Իմամ Հոսեյնի սխրանքը ճանաչված է , որպես բարու և չարի միջև պայքարի և կրոնի ճանապարհին անձնուրացության խորհրդանիշ : Իմամ Հոսեյնի շարժումը ոչ միայն մի իրադարձություն , այլև ՝ կենդանի մշակույթ է : Մշակույթ , որը սկիզբ է առել Իսլամից և կրոնական վեհ արժանիքների շարունակման և կայունության հարցում կենսական դերակատարություն է ունեցել : Անտարակույս նման սխրագործություն երբեք չի խամրելու պատմության հիշողությունում և մշտապես լինելու է մարդկության սերունդների մոտ չարիքի դեմ պայքարի դրդապատճառը :

Լուսնային հեջրեթի 61 թ.-ի Մոհառռամի 10-ին լսվեց Հոսեյն Իբն Ալիի որդի Ալի Աքբարի աղոթքի ձայնը , որ ավետում էր Աշուրայի արևածագի մասին : Քերբելայում առավոտյան վերջին ազանից հետո բոլորը սկսեցին աղոթել : Իմամ Հոսեյնի աջակիցները ոտքի ելան : Ասես ոչ մեկը ծարավ չէր և քիչ այն կողմ , 30 հազար մերկացած սրեր նրանց չեն սպասում : Թշնամու զորքերի հրամանատար Ամր Սաադն իմացավ , որ Հոսեյնը և նրա աջակիցները չեն պատրաստվում հանձնվել :

Իմամը ոտքի հանեց իր զորքերը և դրոշը տվեց իր եղբոր և հավատարիմ աջակից Աբբաս Իբն Ալիի ձեռքը : Ապա մոտենալով ներկայացավ և ասաց .-«Իմ և Ձեր միջև դատողն Աստծո գիրն է : Ով ժողովուրդ ինչո՞ւ եք իմ արյունը հալալ համարում : Միթե ես Ձեր մարգարեի որդին չեմ : Արդյոք չե՞ք լսել իմ և եղբորս մասին պապերի խոսքը , որտեղ ասվում է որդիներս ՝ Հասանը և Հոսեյնը դրախտային երիտասարդների ավագներն են» :

Այդ քարոզներից ոչ մի օգուտ չեղավ : Նրանց սրտերին փականք էր դրված : Ամր Սաադը քայլում էր զորքի առջևից և նա բարձր ձայնով ասաց .-«Քուֆեի էմիրին ասացեք , որ ես առաջինն էի , ով կրակեց Հոսեյնի վրա» : Այն ժամանակ , Քերբելայի երկինքը սև ամպ պատեց : Իմամն իր աջակիցներին ասաց .-«Նիզակները պատերազմի են կանչում , ոտքի ելեք , Աստված Ձեզ ուղեկից , առաջ անցեք» :

Իմամ Հոսեյնի աջակիցները պատերազմում էին : Նրանցից յուրաքանչյուրը մարտի դաշտում մրցակցում էր մյուսի հետ : Աջակիցները մարտի դաշտ մեկնելուց առաջ , Իմամի մոտ էին գնում և թույլտվություն էին խնդրում ՝ մարտին մասնակից դառնալու համար : Իմամի աջակիցների սրտերը լի էին Աստծո նկատմամբ երկյուղածությամբ և Հոսեյնի նկատմամբ սիրով : Այս իրողությունը նկատելի էր Իմամ Հոսեյնի զորքում, որ նրա աջակիցները գիտակցությամբ էին զորքին միացել և հավատքով էին մարտի դաշտ մեկնում : Իմամ Հոսեյնի և նրա աջակիցների համար ժողովրդի խավարամտության փաստն ավելի ցավալի էր , քան սրից ստացած վերքինը : Հետևաբար , ժողովրդի մտքից տգիտության վերացումն ավելի կարևոր ջիհադ էր համարվում նրանց համար : Քերբելայի պատմության մեջ ասվում է , թե իմամի աջակիցների մեծ մասն իմաստալի մտքեր արտահայտելով էր փորձում նկարագրել ճշմարտությունը : Մարտի դաշտում Իմամ Հոսեյնի աջակիցները սկզբում ոգեշնչող ու սխրալի խոսքեր ատահայտելով էին ներկայացնում Իմամին , ապա մարտի դաշտ էին մեկնում : Դա խոսում է այն մասին , որ թշնամիները ծավալուն և շարունակական քարոզչություն էին տանում ՝ մարգարեի շառավիղին վարկաբեկելու համար :

Իմամ Հոսեյնի աջակիցներից յուրաքանչյուրը , սկզբում թշնամուն հետ էին մղում ՝ իրենց հավատքի ու դիմադրության շնորհիվ , ապա հերոսաբար պատերազմում էին , մինչև վիրավորվում էին : Իմամը նրանց օգնություն էր ցուցաբերում , սրտակցում էր և դրվատում էր նրանց հավատարմությունը :

Մարտի դաշտում նահատակներ կային : Իմամի աջակիցներից քիչ թվով մարտիկներ էին մնացել : Իմամը նայելով թշնամու զորքի կողմն ասաց .-«Արդյոք կա՞ մեկը , ով կպաշտպանի մարգարեի շառավիղը : Կա՞ մեկը , ով մեզանից հեռացնելու է թշնամուն» :

Կիզիչ արևը զենիթում էր : Ծարավն ուժասպառ էր արել երեխաներին : Իմամի աջակիցներից մեկը հուշեց աղոթքի ժամանակը վրա հասնելու մասին : Իմամը երկինք նայեց և ասաց .-«Աստված քեզ աղոթողների շարքում է դասել : Մատիկներին ասացեք , որ պետք է հիմա աղոթենք» : Աղոթողների թիվը չէր անցում երեսունը : Քերբելայի կիզիչ արևի տակ , նիզակներով ու սրերով շրջապատված , աղոթք , այս բոլորը մի առանձնահատուկ շուք էր հաղորդում : Իմամ Հոսեյնն ասել էր , որ ես ձեզ բարիքներ կատարելու և չարիքից զերծ մնալու կոչ եմ անում : Իմամի և նրա աջակիցների աղոթքը վկայում էր իդեալներին նրանց հավատարմության մասին : իմամի աջակիցներից երեքն , այդ թվում Սաիդ Իբն Աբդոլլահը դարձան թշնամու սրերից աղոթարարների պաշտպանները : Երբ աղոթքն ավարտվեց , Սաիդ Իբն Աբդոլլահի մարմինն արյամբ շաղախվեց :

Ահավասիկ , աջակիցները բոլորը հեռացել էին : Մնացել էին Բանի Հաշեմի տոհմի Իմամ Հոսեյնի տոհմի մարտնչողները : Ալի Աքբարը , Հոսեյն Իբն Ալիի որդիները Աբբասը և նրա եղբայրները , նաև Աղիլի և Զեյնաբի զավակները : Քանի դեռ աջակիցները դաշտում էին , Բանի Հաշեմին մարտի դաշտ մեկնել թույլ չէին տալիս : Ահա հասել է հրաժեշտի պահը : Ալի Աքբարը հոր հրաժեշտով մարտի դաշտ մեկնեց : Ապա Ալիի որդիներ ՝ Ղասեմ Իբն Հասանը և Ալիի որդիները , ապա մյուսները : Քերբելայի դրոշակակիր Աբբաս Իբն Ալին ևս կատարեց իր երդումը և զոհվեց :

Այժմ մարգարեի սիրելին ՝ Հոսեյն իբն Ալիին պաշարել է թշնամին : Իմամը ցանկացավ վերջին անգամ թշնամու դեմ քայլ ձեռնարկել : Իր նորածին որդի Ալի Ասղարին ձեռքի վրա բարձրացնելով , նրա համար ջուր պահանջեց : Սակայն նենգ թշնամին մի սրով հարվածեց նորածնի կոկորդին : Իմամ Հոսեյնը երկինք բարձրացնելով նորածին որդու արյունաշաղախ մարմինը , Աստծուց հայցեց ՝ ընդունել այդ զոհը :

Երբ բոլոր աջակիցները զոհվեցին , Իմամ Հոսեյնը միայնակ , սակայն հերոսաբար շարունակեց պատերազմել : Որ կողմը գնում էր , ջախջախում էր թշնամուն : Ոչ ոք չէր համարձակվում նրա հետ մենամմարտի բռնվել : Օմար Սաադն ասաց .-«Ի՞նչ եք անում : Սա Ալին է : Ալիի հոգին է նրա մարմնում : Նրա դեմ մի մենամարտեք» : Կիզիչ անապատում անհավասար մարտը նեղում էր Իմամին : Կանգնեց : Թշնամու զորքից մեկը մի քար նետեց և կոտրեց Իմամի ճակատը : Այդ պահին , մեկը մի նետ արձակեց մարգարեի որդու կողմը : Նետն իմամի սրտին նստեց : Իմամ Հոսեյնը բարձրացնելով գլուխն ասաց .-«Տեր Աստված գիտես , որ այս զորքը սպանում է նրան , ում ՝ իբրև մարգարեի դստեր որդու , նմանը չկա աշխարհիս երեսին» :

Իմամի վիրավոր մարմինը մնացել է վայրում : Ոչ ոք չէր համարձակվում մոտենալ և  հատել Աստծո մարգարեի որդու գլուխը : Ի վերջո մի անխիղճ մարդ , սրով հարվածեց իմամի գլխին : Այդ պահին իմամն աղոթելով ասաց .-«Տեր Աստված գոհանում եմ քո կամոք : Տեր Աստված դու քո կամքն ես իջեցնում մարդկանց վրա ՝ նրանց արարքները հիմք ընդունելով : Դատիր ինձ և այս բազմությանը , դու գերագույն դատավորն ես» : Յազիդի զորքի անխիղճ հրամանատար Օմար Սաադն ասաց .-«Վայ ձեզ , իջեք և վերջ տվեք Հոսեյնի կյանքին» : Սանան Իբն Օնսն իջավ ձիուց և իմամի գլխի վերևում հայտնվեց և իր սուրն իջեցրեց իմամի կոկորդին : Երկինքը մթնեց : Հոսեյնը ծարավ շուրթերով Ղուրան  կարդաց և տեղի ունեցավ Աշուրայի սխրագործությունը :

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել