Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 01 Նոյեմբեր 2014 11:45

Քերբալան սիրո և նվիրվածության շքեղ խորհրդանիշ(1)

Քերբալան սիրո և նվիրվածության շքեղ խորհրդանիշ(1)

 

 

 

Մասնավոր հաղորդում ՝ Թասուայի օրվա առիթով

 

Քերբալայի շարժումը դարեր շարունակ ինչպես զուլալ աղբյուր հագեցրել է ճշմարտության ու ազատատնեչության ծարավների սիրտն ու հոգին:Անտարակույս այդ   մեծ սխրագործության բովանդակությունը, դրդապատճառները և նպատակները աշխարհի ժողովուրդներին պատմում են  հարուստ ու ոգեշնչող մշակույթի  մասին: Ահավասիկ  այդ շքեղ ընդվզման տարելիցի սեմին հետադարձ հայացք նետենք լուսնային հիջրեթի 61 թ.-ին տեղի ունեցած իրադարձություններին և սրտերի լուսամուտը բացենք հավատքի, անձնուրացության և սիրո ու սխրագործության պատմության առջև:

***

Իմամ Հոսեյնի և նրա աջակիցների Քերբալա ժամանելուց անցնում էր յոթ օր:Լուսնային Հիջրեթի 61 թ.-ի Մոհառռամ ամսվա 9-ին ավելի սեղմվեց Իմամ Հոսեյնի  ու  նրա աջակիցների  պաշարման օղակը: ԿուՖեում իրավիճակը կտրուկ փոփոխ­վել էր։ Մարդիկ, որոնք իրենց նամակներով Հոսեյնին ԿուՖե էին հրավիրել, տարօրինակ կերպով փոխել էին իրենց դիրքորոշումն ու պատրաստվել նրա դեմ պայքարելու։Նրանք ջուրը փակեցին ու թույլ չտվեցին Իմամ Հոսեյնը և նրա աջակիցները օգտվեն Կուֆեի ջրից:  Բոլոր ճանապարհները հսկողության տակ էին ,որպեսզի ոչ ոք չմիանա նրանց: Օմար Սաադի սպառնալիքները դարձել էին ավելի լուրջ : Ավելի ագրեսիվ վիճակ էր տիրում: Այդիսկ պատճառով Իմամ Հոսեյնն իր աջակիցներին հրամայեց պատրաստել իրենց սրերը և նետ ու աղեղները: Աջակիցների մեջ  ավելի հաստատակամ քայլերով աչքի էր ընկնում Իմամ Հոսեյնի եղբայրը,  Աբբաս Իբն Ալին: Աբբասը քայլ առ քայլ հետևում էր իր եղբորը: Բայց այդ օրը Աբբասը երկու-երեք քայլ առաջ անցավ եղբորից ,որպեսզի հանկարծ նրա կյանքի չվտանգվի: Աբբասն իր պահվածքով անդորր էր պարգևում Իմամի շառավիղներին:

Իմամ Հոսեյնի հրամանով նրա աջակիցները մեծ խանդավառությամբ ու ոգևորությամբ էին պատրաստվում: Նույնիսկ տարեցները ոգևորվում էին ինչպես երիտասարդները:

Իմամի աջակիցները  մեծ սիրով , անարատ ոգով ու  մեծ հավատքով էին  լցված: Նրանց  պատել էր մեծ սեր ու իմաստնություն:  Այն ինչ աչքի էր ընկնում իմամի աջակիցների մոտ ,դա նրանց միասնությունն էր: Քանզի սերն ու  հավատքը նրանց միավորում էր: Քերբալան սրտակցության ու միասնության խորհրդանիշ էր: Միասնություն խոսքի, գործի,վերաբերմունքի և առաջնորդության  մեջ: Այդ սրտակցությունն ու նվիրվածությունը նրանց նախապատրաստում էր հանուն նման սխրագործության ,նման զոհաբերության գնալու համար:

***
Թասուայի մայրամուտին Օմար Սաադը չորս հազար նիզակավորներով ու  նետաձգիներով շարժվեց դեպի Իմամ Հոսեյնի վրանների ուղղությամբ: Հեծյալները ավելի մոտեցան: Իմամ Հոսեյնը Աբբասին կանչեց ու ասաց.«Եղբայր ձին հեծիր ու առաջ շարժվիր և նրանցից հարցրու թե ինչ կա իրենց մտքում ,ինչ են ուզում:

Աբբաս Իբն Ալին արագ հեծավ ձին և իր 18 աջակիցների հետ  միասին մոտեցավ  Օմար Սաադի զորքին :  Նա դիմելով Օմար Սաադին  ասաց.«Ձեզ ինչ է եղել ,  ձեր ուզածն ինչ է,  ինչու եք գրոհել»: Օմար Սաադը Կուֆեի իշխան՝ Օբեյդոլլա Իբն Զիադի հրամանագիրը կարդաց ,որով Հոսեյնին կոչ է արվում դաշնակցել  իր հետ: Ապա Օմար Սաադն ասաց.«Կամ ընդունեք նրա հրամանը ,կամ պատրաստվեք պատերազմի համար»: Աբբասը քաղաքավարությունից ելնելով վերադարձավ Իմամ Հոսեյնի մոտ , նրա կարծիքը հարցնելու համար: Իմամ Հոսեյնն ասաց.«Վերադարձիր ու նրան ասա,որ մինչև վաղը ժամանակ տա, որպեսզի այս գիշեր աղոթենք  ու Ղուրան ընթերցենք:  Այդ ընթացքում Իմամ Հոսեյնի հավատարիմ աջակից՝ Հաբիբ Բեն Մազահերը առիթը պատեհ համարելով  սկսեց քարոզներ կարդալ և առաջնորդել Օմար Սաադին ու թշնամու զորքին: Հաբիբ Բեն Մազահերը   ներկայացրեց Հոսեյն Իբն Ալիին և նրա գերդաստանի դիրքը ,որպեսզի տեսնի ,որ սիրտը կդողա,բայց ափսոս, որ ոչ ոք չփրկվեց մոլորությունից: Իմամ Հոսեյնը թշնամուն դեմ դիմաց քարոզելիս ասաց.«Ձեր որովայնները լցրել եք հարամով ու կաշառքով ,հենց դրանք էլ փակել են ձեր սրտի ու ականջների ճանապարհը և ոչ մի ճշմարտություն տեղ չի գտնում ձեր սրտերում ու հոգիներում»:

***

Արդեն գիշեր էր: Ամենահուզիչ ու ամենաշքեղ գիշերը,որը չի կրկնվել ողջ պատմության ընթացքում: Այս կողմում Աստծո սիրելի արարածները աղոթում ու փառաբանում էին Աստծուն, որպեսզի վաղվա արևածագը զարդարեին ճշմարտության ճանապարհին իրականացվող իրենց սխրագործությամբ: Մյուս կողմում սևսիրտ մարդիկ նախապատրաստվում էին դավաճանությամբ ու ոճրագործությամբ լի վաղվա համար:Նրանք բարձրաձայն ծիծաղում ու բոռբոռում էին: Նրանք չգիտեին թե ով է Հոսեյնը: Միթե այն չորս հազար հոգին ,որ նամակ էին գրել Հոսեյնին այնտես չէին: Միթե չէ՞ որ նրանցից մի քանիսը տեսել էին Մեծ Մարգարեին ու  նրանից լսել էին ,որ Հոսեյնը դրախտի երիտասարդների սեյյեդն է: Բայց կարծեք թե եսապաշտությունը,հզորությունը ,համբավը , հարստությունը ,տգիտությունը կուրացրել էր նրանց սրտի աչքերը: Այս կողմում Հոսեյնի Իբն Ալիի զորքից աղոթքի ձայն էր լսվում : Այս կողմում Իմամ Հոսեյնի զորքը իր  միասնական աղոթքն էր առաքում առ Աստված :Ոչ ոք չէր կասկածում ,որ վաղվա գիշերը չի տեսնելու: Բոլորը գիտեին ,որ Աշուրայի օրը նրանց համար գիշեր չունի: Այդ ժամանակ, Աբբաս Իբն Ալին տեղից վեր կացավ : Նա մեկ այլ առաքելություն ուներ: Թեև ցանկանում էր բոլորի նման աղոթել առ Աստված ,երկրպագել Աստծուն ու նամազ անել ,բայց չէր կարող: Եղբայրը ասել էր ,որ ինքը պահպանի վրանները: Բոլորը նրա քայլերի ձայնի կարիքն ունեին: Ձայն ,որը անդորր էր պարգևում բոլորի սրտերին: Աբբասը գնում էր վրանների մեջ,որպեսզի  ծարավ ու արթուն երեխաներին  հանգիստ պարգևի: Այդ գիշեր նա դարձավ ծարավ երեխաների խաղընկերը, որպեսզի երեխաները համբերեն ծարավը:

Հանկարծ վրաններում այս լուրը տարածվեց,որ Հոսեյն Իբն Ալին կանչել  է իր աջակիցներին : Սիրահարները արագ գնացին  Իմամի մոտ:Իմամ Հոսեյնը խաղաղ նստած էր: Նրա աջակիցները շրջապատեցին նրան: Փայլում էր բոլորի դեմքերը: Հոսեյնը մեկ անգամ նայեց իր աջակիցների դեմքին ու սկսեց հանդարտ խոսել,ասելով.« Հանուն Բարձրյալն Աստծո: Փառաբանում եմ Բարեգութ Աստծուն: Շնորհակալ ու գոհ եմ բոլոր տվածների , ուրախությունների ու տխրությունների համար:  Փառք Քեզ Տեր Աստված, որ մեզ Ղուրան սովորեցրիր , մեզ տվեցիր գիտակցություն , աչք ու սիրտ, Փառքդ շատ Տեր Աստված: Իմամ Հոսեյնը Աստծուն փառաբանելուց հետո, մեղմ ձայնով շարունակեց իր խոսքը ասելով.«Ես իմ աջակիցներից ավելի լավ ու ավելի հավատարիմ աջակիցներ չունեմ և իմ գերդաստանից ավելի բարի ու վեհանձն գերդաստան չունեմ: Բարձրյալն Աստված բարին  պարգևի մեզ: Իմացեք ավելի քան մեկ օր ժամանակ չունենք:  Բոլորիդ թույլ եմ տալիս գնալ այստեղից: Դուք բոլորդ ազատ եք: Ոչ մի պարտավորություն չունեք իմ նկատմամբ:   Այժմ գիշեր է ու խավար:  Այս արյան , վտանգի ու վախի դաշտից հեռացեք: Սրանք  ինձ են ուզում,  ինձ հասանելի դառնալուց հետո կհրաժարվեն մյուսներից»:

Այդ ժամանակ մեծ աղմուկ բարձրացավ: Աբբասը չդիմացավ և սկսեց խոսել,ասելով.«Մեր  առաջնորդ , Աստված այդ օրը չբերի ,որ մենք լինենք ու դու չլինես ,  ոչ մենք երբեք քեզ չենք լքելու: Առանց քեզ օրը, գիշերը և ուրախությունները դառն են»: Աբբասի արտահայտություններից հետո , Իմամ Հոսեյնի աջակիցները մեկառմեկ ոտքի ելան և մեծ ոգևորությամբ իրենց հավատարմությունը հայտնեցին նրան: Աջակիցների արտահայտություններից հետո, Իմամը վեր կացավ ու դուրս գնաց վրանից: Լուսինը լուսավորել էր  ամենուրեք:Իմամն ասաց.«Ով աջակիցներ վաղը նահատակության ու դրախտի օր է, գնացեք լվացվեք ,  զուգվեք ,որովհետև գնալու ենք Բարձրյալի մոտ»:

Այնուհետև Իմամ Հոսեյնը վրանների մոտ սկսեց քայլել: Նաֆեը Բեն Հելալն ասում է.«Իմամին տեսա,որ մերթ կռանում էր ու փշերն էր հավաքում գետնի վրայից: Նրան ասացի.« Տեր իմ ինչ եք անում: Վախենում եմ վնասեք Ձեզ»:Իմամն ասաց.«Վաղն այս դաշտում միայն մահն է եռալու և սուր է տեղալու: Այս փշերը հավաքում եմ գետնի վրայից,որպեսզի վրանների կողոպտման ու հրկիզման  ժամանակ,երբ երեխաները փախուստի են դիմում նրանց նուրբ ոտքերը չվնասվեն»:

Այդ գիշեր նրանց աչքերին քուն չեկավ,միայն երեխաները Աբբասի անդորր պարգևող ձայնով քնեցին: 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել