Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 01 Հոկտեմբեր 2014 12:12

Իմամ Ռեզայի կենսագրությունն ու ասույթները թարգմանվել են հայերեն

Իմամ Ռեզայի կենսագրությունն ու ասույթները թարգմանվել են հայերեն

Շիա մուսուլմանների ութերորդ առաջնորդի մտքերը լույս են տեսել հայերեն թարգմանությամբ: Իմամ Ռեզայի կենսագրությունն ու ասույթներն ամփոփող «Քեզ հետ մինչև դրախտ» գիրքը կազմել է ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի կենտրոնը: Գիրքը հրատարակել է «Ոսկան Երևանցի» տպագրատունը:

Իմամ Ալի Իբն Մուսա ալ Ռեզան շիաների ութերորդ իմամն է, որը սերում է իսլամի մարգարեից և համարվում է նրա ութերորդ ժառանգորդը: Նա 35 տարեկանում պարտավորվեց ղեկավարել շիաներին: Տեղեկացնում է armenpress.am-ը:

ԻմամՌեզայիասույթներից

«Նա, ով բարի գործի մասին բարձրաձայն չի հայտարարում, նման է նրան, ով յոթանասուն բարի գործ է արել»:

«Հավատարիմ մարդը քեզ չի դավաճանի: Սխալը քոնն է եղել, որ դավաճանին ես հավատարիմ համարել»:

«Յուրաքանչյուր մարդու բարեկամն իր բանականությունն է, իսկ թշնամին՝ տգիտությունը»:

«Անկարող մարդուն աջակից լինելն ավելի լավ է նրան գումարով օգնելուց»:

«Ուրիշներին օգնելը մարդու ամենամեծ ձեռքբերումն է»:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել