Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 17 Հուլիս 2014 01:44

Իմամ Ալիի ուսուցումների վերապատմումը՝«ՍՈՒՐԲԸ» գրքում

Իմամ Ալիի ուսուցումների վերապատմումը՝«ՍՈՒՐԲԸ» գրքում

 

 

 

Իմամ Ալիի և Աստծո լույսով ողողված ու լուսավորված մյուս այրերի հիմնական առավելությունը նրանում է,որ նրանք մարդկանց լույս, սեր և թարմություն ու հավատք  պարգևելուց բացի, պատմության ընթացքում նրանք զբաղեցրել են բազմաթիվ արվեստագետների, հետազոտողների ու մտավորականների սրտերն ու մտքերը: Չնայած դարեր են անցնում այս մեծամեծների կյանքից,բայց մեծ թվով մտավորականներ ու արվեստագետներ նրանց ավելի լավ ճանաչելու ուղին են կտրում և ժամանակի հետ քայլում են նրանց պատմական գրություններն ու խոսքերը:

Էբրահիմ Հասան Բեյգիի գրչին պատկանող «Սուրբը» վեպը պատմական հայացք է՝ Իմամ Ալիի հնգամյա խալիֆայության շրջանին : Այս վեպը պատմում է մի քահանայի կյանքի մասին, ով ձեռագիր գրքերի ու մատյանների կոլեկցիոներ է և նման գրքեր հավաքելու մեծ սեր ունի:

Մոսկվայում բնակվող քահանայի կյանքը վտանգվում է ինչ-որ դեպքերի բերումով, ուստի նա իր կյանքը փրկելու համար մեկնում է Բեյրութ: Նրա մի քանի հարազատներ ապրում են Բեյրութում : Նա Բեյրութում հանդիպում է իր հետազոտող ընկերոջը՝ Ջորջ Ջերդաղին,ով   հեղինակն է՝ «Իմամ Ալին մարդկային արդարության ձայնը» գրքի ,և այս երկու ընկերների խոսակցությունն առաջ է ընթանում մինչև Իմամ Ալիի կյանքի շուրջ պատմական պատմումները և վեպը ավելի հետաքրքիր է դառնում : Հասան Բեյգին իր վեպում ներկան ու անցյալը՝ պատմական ժամանակաշրջանը մեկտեղել և պատմությունն ավելի հետաքրքիր է դարձրել: Պատմության մեջ նկարագրված են ոստիկանության հետապնդումները և քահանայի փախուստը:

Պատմության սկզբում նկատում ենք ,որ միայն ձեռագիր գրքերն ու մատյաններն են հետաքրքրում քահանային ,բայց տարբեր անհատների կողմից գրված Իմամ Ալիի իշխանության պատմության մասին հատվածներ ընթերցելով ,ավելի է մեծանում նրա  հետաքրքրությունը: Լիբանանում ծանոթանում է Իմամ Ալիի նամակներն ու խոսքերը պարունակող «Նահջ-օլ-բալաղե» գրքին և այն կարդալով վերափոխվում է:

Պատմության մի հատվածում քահանան ի պատասխան իր որդու այն հարցին ,թե ինչու է ընթերցում «Նահջ-օլ-բալաղե» գիրքն ասում է.«Կրոնը երբեք մի դարձրու պարիսպ քո կյանքի ու գաղափարների համար :Բոլոր Աստվածային կրոնները խորքում նույնն են: Դու կարող են որպես մեկ քրիստոնյա կատարել քո ծեսերը : Կարիք չկա եկեղեցու փոխարեն մզկիթ գնաս,բայց կարող ես փորձել ճանաչել Աստվածային մյուս կրոնների խորքը ու հետևել դրանց: Սերգեյ՛ ,որդիս իմացի՛ր որ մեր բոլորի Աստվածը ՝ միակն է :  Աստված իր արարածներին ըստ կրոնի չի դասակարգում : Աստծո ուղղալարը կանգնում է մեր արարքների և ոչ թե մեր կրոնի վրա»:

***

«Սուրբը» վեպի գրառումը պահանջում էր ծանոթանալ բազում գրքերին ու աղբյուրներին և ուսումնասիրել դրանք: Գրքի վերջին էջում բերված է օգտագործված աղբյուրների անունները:

«Սուրբը» գրքի որոշ հատվածներ վերապատմում են իսլամի պատմությունը և այդ ժամանակահատվածում Իմամ Ալիի դերակատարությունը: Սաֆեյնի պատերազմը պատմության զարմանալի մարտերից մեկն է,որի ընթացքում Մոավիեն երբ հայտնվեց թույլ դիրքում, խորամանկորեն խաբեց զորքին և մի նամակ գրելով Իմամ Ալիից խնդրեց պատերազմող կողմերից 2 հոգու նշանակել դատողություն անելու համար,մինչդեռ եթե սկզբում Ալին հարձակվեր թշնամու վրա,  անպայման կհաղթեր:Սակայն Գորջ Ջերդաղի խոսքերով՝ Ալին իրական հաղթանակը ոչ թե ուժի ու գերականության այլև ժողովրդին մոլորությունից փրկելու մեջ էր տեսնում: Իմամ Ալին ի պատասխան Մոավիեյի նամակին , պախարակելով բռնությունն ու ստախոսությունն ,ընդունում է  Ղուրանի դատողությունը և միաժամանակ գրում է.-«Համոզված եմ, որ Մոավիեն չի հետևում Ղուրանին և խարդախության է դիմում»:

Վեպի մի հատվածում կարդում ենք.«Երկար չտևեց որ այդ կանխատեսումը դարձավ իրականություն ու մարդիկ մտահոգված եկան Ալիի մոտ ու նրանից խնդրեցին որ իրենց ցույց տա կրոնի թշնամիներին դիմակայելու ուղին: Ալին պատասխանում է.«Նրանք կրոնի անունով խոսում են ու իրենց ներկայացնում են մահմեդական կրոնի հետևորդներ: Կրոնի անունով ոճիրներ են գործում: Նրանք հանդես են գալիս տարբեր գույներով ու հնարքներով... Նրանց սրտերը հիվանդ են ,իսկ  արտաքինը զուգված: Նրանք յուրաքանչյուր տրամաբանության համար կասկածներ են առաջ քաշում, յուրաքանչյուր ողջի համար դահիճ, յուրաքանչյուր դռան համար բանալի և յուրաքանչյուր գիշերվա համար ճրագ են պատրաստում:Նրանք սատանայի աջակիցներն են և կրակի բոցերը:Ուրեմն ճանաչեք այդ իշխանավորներին և մի հնազանդվեք նրանց»:

***

Իմամ Ալիի կարևոր յուրահատկություններից մեկը նրա իշխանության կառավարման եղանակն է: Բացի այն որ պատմությունը վկայում է նրա արդարության մասին, Ալին Եգիպտոսի կուսակալի պաշտոնում նշանակված  Մալեք Աշթարին հղած նամակում փաստորեն իսլամական իշխանության կանոնագիրն է  մշակել և փոխանցել է հաջորդ սերունդներին:

«Սուրբը» գրքում քրիստոնյա քահանայի և Ջորջ Ջերդաղի միջև խոսակցության ընթացքում Ջերդաղն անդրադարձել է այդ կանոնագրին ասելով.«Լսի՛ր ու տես թե Ալին ինչ խորհուրդներ է տվել այդ նամակում.«Սիրտդ պարուրի՛ր մարդկանց նկատմամբ սիրով ու բարությամբ,եղի՛ր բարի ու հարազատ  բոլորի նկատմամբ, քանզի մարդիկ երկու խումբ են, մի խումբը քո կրոնակից եղբայրն է ,իսկ մյուս խումբը ինչպես դու հավասար է արարչության մեջ, եթե սխալ են թույլ տալիս ներիր նրանց ,ինչպես որ դու կցանկանաս Աստված ների քեզ»:

«Սուրբը» գրքի նույն գլխում նշվել են իշխանության կառավարման կանոնագրի այլ հատվածներ ,որոնց մի մասը կկարդանք միասին.«Երբեք մատուցած ծառայությունների համար մուննաթ չգալ և չփորձել դրանք մեծ ձևացնել ,  կատարել տված խոստումը : Մուննաթ գալը վերացնում է բարեգործության հատուցումը և մարում է Աստծո լույսը և տված խոստումներին դեմ գնալը զայրացնում է Աստծուն և ժողովրդին: Բարեգութ Աստված ասում է.«Աստծո մոտ այն է  մեծագույն թշնամությունը,որ խոստանաք բայց չկատարեք տված խոստումը»:

Իսլամական իշխանության մեջ ժողովրդի դերակատարության վերարծարծումը, Ալի Էմիրապետի կողմից ժողովրդի որոշումներին ցուցաբերվող հարգանքը , խոսքի ազատությունը և նրա իշխանության ուղեգծում խոսքի ազատության դրսևորումը Ալի Էմիրապետի կյանքի կարևորագույն դասերն են եղել,որոնց անդադարձ է եղել «Սուրբը» վեպում: «Նահջ-օլ-բալաղե»գրքում ի մի բերված Ալի Էմիրապետի նամակների ու քարոզների որոշ հատվածներ զետեղվել են այդ գրքում և ընթերցողը ծանոթանում է Ալի Էմիրապետի իշխանության օրոք հասարակության մեջ տիրող մթնոլորտին : Ալիի նախազգուշացումները շատ են , բայց ցավոք ժողովրդի կողմից այդ նախազգուշացումներին ցուցաբերվող անուշադրությունը անվերջանալի: Երբ ընթերցում ենք Իմամ Ալիի նախազգուշացումները և դարեր անց լսում ենք այս մեծ մարդու ձայնը, կարծեք ընկալում ենք աշխարհի այժմյան իրադարձությունների մասին նրա իրազեկությունը: Ահավասիկ այն ժամանակվա նման մի խումբ պնդում են տգիտության ու խավարամտության վրա և կամայականորեն հրաժարվում են ընդունել արդարությունը: Ալի Էմիրապետը հենց այն ժամանակ զգուշացնելով այդ մարդկանց ասաց.«Թու՛յլ չտաք մոլորյալները իրենց սին ճանապարհին Ձեզանից իրավունքը խլելու համար ավելի համախմբվեն ու միասնական դառնան և Ձեր ու Ձեր եղբայրների դեմ պատերազմ մղեն ու դուք լռեք ու միայն դիտեք»:

***

«Սուրբը» վեպի հեղինակ՝ Էբրահիմ Հասան Բեյգին ծնվել է 1957 թ.-ին Իրանի հյուսիսային Գորգան քաղաքի մերձակա գյուղում: Նա սովորել է պարսից լեզու և գրականություն: Նա երկար տարիներ աշխատել է կրթադաստիարակչության նախարարությունում և երիտասարդ տարիքից սկսել է գրել պատմվածքներ ու վեպեր: Նա իր ստեղծագործությունների թեմաներն ընտրել է ժողովրդի կյանքից ու հասարակական մտահոգություններից: Իհարկե նրա ստեղծագործություններից մի քանիսը Սրբազան պաշտպանության մասին է: Նրա գրչին են պատկանում«Մոհամմեդը»,«Ծաղկաստանը կրակի մեջ»,«Հավերժական թելերը» ,«Քրիստոսի առեղծվածը» , «Ցորենի տոնախմբությունը»,«Կոտրված տիկնիկը» և «Արմատները խորքում» խորագրերով գրքերը:

Էբրահիմ Հասան Բեյգին «Սուրբը» վեպը գրել է պարզ լեզվով:Նա չնայած պատմության ընթացքում հաճախ վերադառնում է վաղ ժամանակաշրջաններ ու խոսում է այնպիսի պատմական ժամանակահատվածի մասին ,որը բազմիցս կրկնվել է ,սակայն նրա խոսքը միշտ նոր ու թարմ է հնչում: Դա գրողի արվեստն է,որ նոր ոճ է ընտրել այս սերնդին ծանոթացնելու՝ Իմամ Ալիի նման մեծ մարդու մարդկային ընդգրկուն ու խոր հայեցողությանը:

Իմամ Ալին իր կտակագրում ասել է.«Միշտ ասեք ճշմարիտը ,եղեք արդարախոս ,աշխատեք Աստծո հատուցման համար և եղեք բռնապետների թշնամին ու բռնահարվածների աջակիցը»:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել