Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 16 Հուլիս 2014 19:35

Լույսի վերջին շողերը (Հաղորդում նվիրված Ալի Էմիրապետի նահատակության տարելիցի օրվան)

Լույսի վերջին շողերը (Հաղորդում նվիրված Ալի Էմիրապետի նահատակության տարելիցի օրվան)

 Այսօր մուսուլմանների առաջին իմամ` Ալի Էմիրապետի նահատակության տարելիցի օրն է: Այսօր որբերի տառապանքը կիսող, հոգատար ու բարի հոր մահն է սգում մուսուլման հասարակությունը: Նա հոգ էր տանում բոլորի մասին, կիսում բոլորի վիշտը, սակայն ոչ-ոք չգիտեր ինչ հուզումներ էր ապրում ինքը: Ալին նա էր, ում Իսլամի մեծահարգ մարգարեն համակ հավատք էր կոչում և մարգարեի մահից հետո, Ալին ոչ-ոքու չեր վստահում իր գաղտնիքները: Նա երբեք անտարբեր չեղավ մուսուլմանների առաջնորդման հարցում և միշտ նրանց բարին կամեցավ: Այդուհանդերձ սևսիրտ ու կեղծ հավատացյալները չէին հանդուրժում նրա հավատքի լուսավորությունը: Եվ  ի վերջո աղոթավայրում թշվառ անձանց թունավոր սուրը ճեղքեց  անբասիր արդարության  գլուխը և այդպիսով հավետ խլեց հանգիստը հավատացյալների: Լուսնային հիջրեթի 40 թվականի ռամազան ամսվա 21-ին նահատակվեց մի մարդ, որի վեհությունն ու արժանիքները զարմացրել էին ողջ աշխարհին` բարեկամներին ու թշնամիներին և բոլորը բարձր էին գնահատում նրան:

**********

Լիբանանցի հանրահայտ գրող` Ջիբրան Խալիլ Ջիբրանն ասել է.«Ալի Իբն Աբիթալեբը նահատակվեց իր վեհության պատճառով: Նա մահացավ աղոթելիս և Աստծուն գոհաբանելիս:»:

Իր կյանքի 63-րդ տարում անգամ Ալի Էմիրապետը ձգտում էր տարածել իսլամի ճշմարտությունները: Նա իր բեղմնավոր կյանքի վերջին ժամերին մի կտակ գրեց, որը հավետ մարդկությանը լավ ապրելու ուղին է ցույց տալիս: Նա ասել է.«Որդիս` Հասան, քեզ, բոլոր զավակներիս, որբերին և բոլորին, ովքեր կկարդան այս գրությունը հետևյալն եմ խորհուրդ տալիս. Բարեպաշտ եղեք: Մինչև  ձեր  վերջին շունչը հավատք ընծայեք Աստծուն: Հավատքի հիմամբ միավորվեք և խուսափեք պառակտումից: Որովհետև մարգարեն ասում է` մարդկանց միջև հաշտություն ստեղծելը գերադասելի է նամազից ու ծոմապահությունից, իսկ կրոնն անհետացնողը նսեմություն ու տարաձայնություն է առաջացնում»:

Մեծ մտավորական և հոգևորական Այաթոլլահ Մաքարեմ Շիրազին Իմամ Ալիի այս խոսքերի մասին ասել է.«Կտակի առաջին բաժնում իմամը կարևորում է բարեպաշտությունը, որը համարվում է փրկության ճանապարհը և հանդերձյալ կյանքում Աստծո դատաստանի առջև մարդու անհատականության միակ չափանիշը: Ապա անդրադաձել է կարգապահության, որի մեջ ընդգրկվում է հասարակական, տնտեսական, քաղաքական կարգն ու անվտանգությունը, պաշտամունքներում, ինչպես նաև ընտանիքում ու դաստիարակչական հարցերում կարգապահությունը: Աշխարհը գոյատևում է Աստծո կողմից սահմանված կարգի շնորհիվ: Կարգապահությունից զրկված ցանկացած հասարակություն ենթակա է կործանման և ով անկարգության ճանապարհով ընթանա չի հասնելու նպատակին, թեկուզ և շնորհքով ու հնարավորություններով օժտված լինի»:

Իմամ Ալին ժողովրդին հաշտության կոչ անելով մտադիր էր վերջ դնել մուսուլմանների միջև գոյություն ունեցող թշնամություններին: Իսլամի մեծահարգ մարգարեն ասել է.«Կրոնական պարտավորություններ կատարելուց հետո, լավագույն քայլը մարդկանց միջև հաշտություն կայացնելն է»:

**********

Իր կտակում Ալի Էմիրապետը կարևոր խորհուրդներ է տվել հասարակական, պաշտամունքային և բարոյական հարցերի կապակցությամբ: Կտակում նշված կետերի  գրեթե կեսը սկսել է Աստծո անունը երկու անգամ բացականչելով: Նախ անդրադարձել է որբերին և ասել է.«Որբերի իրավունքները մի ոտնահարեք, չլինի որ նրանք մի օր կուշտ, մի օր քաղցած լինեն և ձեր ներկայությամբ մահանան»:

Որբերի նկատմամբ նման վերաբերմունքը վկայում է իսլամի ուսուցումներում մարդասիրության և տկարներին օգնություն ցուցաբերելու կարևորության մասին: «Օսուլե քաֆի» գրքում ասված է.«Մի օր մեծ քանակությամբ մեղր և թուզ ընծա բերեցին Իմամ Ալիին: Նա հրամայեց իր մոտ բերեն մի խումբ որբերի: Այնուհետև նա իր ձեռքով մեղր հրամցրեց որբուկներին: Իմամին ասացին ինչու թույլ չեք տալիս իրենց ձեռքով ուտեն: Նա պատասխանեց, որ ինքը որբերի հայրն է և ինչպես հայր իր ձեռքով է նրանց կերակրում»:

Ալի Էմիրապետը հարևանների մասին այսպես է ասել.«Հարևանների նկատմամբ սիրալիր եղեք, որովհետև այդպես է կամեցել մարգարեն և նա այնքան էր կարևորում այդ վերաբերմունքը, որ թվում էր թե նրանց ևս մասնակից կդարձնի ժառանգության»:

Իսլամի համաձայն մեծ հարգանք են վայելում հարևանները, որովհետև իսլամը հասարակական կրոն է: Իսլամում հատուկ դիրք են զբաղեցնում ընտանիքը, հարազատները, հարևանները և հասարակությունը:

Իմամ Ալին մուսուլմաններին ասել է.«Հետևեք Ղուրանի ուսուցումներին և այդ հարցում առաջ անցեք մյուսներից»:

Այաթոլլահ Մաքարեմ Շիրազին գրել է.«Այս խոսքերն հիշեցնում են, որ չբավարարվեք միայն Ղուրանի ընթերցանությամբ և մոռուցության մատնեք նրա բովանդակությունը, իսկ օտարները հետևեն և իրագործեն դրանք: Օրինակ ապրանքը շուկային առաջարկելիս հարգեն անկեղծությունն ու իրենց վստահվածը, իսկ դուք այդպիսին չլինեք կամ նրանք կատարեն իրենց խոստումները, իսկ դուք խոստումնադրուժ հանդիսանաք: Նրանք ձգտեն գիտելիքի ձեռք բերման, իսկ դուք հետադեմ մնաք»: Ցավոք այսօր իսլամական հասարակություններում նկատելի են այդ խնդիրներից մի քանիսը:

Նամազի մասին Ալի Էմիրապետն այսպես է ասել.«Մի մոռացեք նամազ անել, որովհետև այն համարվում է կրոնի սյունը»: Նամազը մարդուն հիշեցնում է Աստծո գոյությունը և մարդու մոտ վառ է պահում բարեպաշտության ոգին, ուստի նա հեռու է մնում անբարոյականությունից և գեշ արարքներից: Իսկ նամազ չանելով մարդը մոռանում է Աստծուն և մխրճվում է մեղքերի մեջ:

Իմամ Ալին կարևորում է նաև Հաջջի ուխտագնացությունը և ասում է.«Չլինի թե մի օր մոռացության տրվի Քյաբեի` Աստծո տան ուխտագնացությունը, որովհետև այդ դեպքում օտարներին զոհ կդառնաք»:

19-րդ դարի վերջերին Անգլիայի ժամանակի վարչապետ` Վիլիամ Գլադսթոնն ասել է.«Մինչև այնքան ժամանակ, որ մուսուլմանները Ղուրան են կարդում, Աստծո տուն են այցելում և ամեն առավոտ ու երեկո Մուհամմեդի անունն են տալիս, մեծ վտանգ է սպառնում քրիստոնեությանը: Ուստի վառեցեք Ղուրանը, ավերեք Քյաբեն և աղոթքից անհետացրեք Մուհամմեդի անունը»: Հենց այս արտահայտությունները բավական են, որպեսզի մուսուլմանները գիտակցեն նամազի և Հաջջի ուխտագնացության նշանակությունը:

**********

Իմամ Ալին ասել է.«Մի թերացեք Աստծո ճանապարհին պայքարել`ջիհադ անել լեզվով, կյանքով ու գույքով»: Կյանքով ջիհադը նշանակում է ներկա լինել իսլամի և թշնամիների դիմաց իսլամական երկրների պաշտպանման համար մղվող պատերազմներում: Ջիհադ գույքով նշանակում է ֆինանսական օգնություն ցուցաբերել իսլամական բանակի կազմավորմանը և լեզվով ջիհադը հանուն իսլամի զարգացման կատարվող քարոզչություններն ու տրամաբանական պաշտպանություններն են, որոնց մեջ են ընդգրկվում նաև զանգվածային լրատվամիջոցները: Իհարկե պետք է նկատի առնել այն հանգամանքը, որ իսլամական հասարակությունների միջև պառակտում առաջացնելու, մուսուլմաններին կոտորելու կամ թեքֆիրական խմբավորումների անմարդկային ոճրագործություններով իսլամից կոպիտ դիմագիծ ներկայացնելու նպատակով ջիհադը չարաշահելն ամենևին հակասում է իսլամի կողմից կարևորվող ջիհադին: Այդ տարբերությունը կարելի է նկատել իսլամի մարգարեի ժամանակաշրջանում տեղի ունեցած պատերազմների ժամանակ նրա ցուցաբերած գործեղանակում:

Իմամ Ալին կարևորել է նաև սերը, բարեկամությունն ու գթությունը և խորհուրդ է տվել երբեք երես չթեքել իրարից և չխզել հարաբերությունները:

Իսլամում շատ է կարևորվել բարեկամական կապը: Նույնքան նաև գեշ է համարվել բաժանումն ու անգթությունը: Իմամ Սադեղն ասել է.«Երբ երկու մուսուլման խռովում են, ուրախանում է սատանան, իսկ երբ հաշտվում են սատանան իր ծնկներն իրար է զարկում, ասես թե արձակվում են լարվածության կապանքները և գոռում է.«Վայ ինձ: Այս ինչ  փորձանք  պատահեց ինձ»:

Ալի Էմիրապետը իր կտակում ասել է.«Միշտ հարգեք կրոնական պարտավորությունները և խուսափեք Աստծուն անհաճո արարաքներից, հակառակ դեպքում չարագործները կիշխեն ձեզ և ձեր աղոթքը չի իրագործվի»: Այդ դեպքում աղոթքի չիրագործվելու մասին իսլամական ավանդազրույցներում այսպես է ասվել.«Երբ չարիքը մարդու թերանալու պատճառով է տեղի ունենում, աղոթքն այն չի վերացնում»:

Իմամ Ալիի վերջին արտահայտություններում ևս երևան է գալիս նրա էության գոհարը: Պետք է խոստովանել, որ մուսուլմանները նրա այս խոսքերին հետևելու դեպքում, թե այս և թե հանդերձյալ կյանքում կապրեն արժանավայել ու երջանիկ: Սակայն ցավոք իմամ Ալին անճանաչ է մնացել: Նա նահատակվեց և իր շիրիմը գաղտնի մնաց մինչև Իմամ Սադեղի օրոք: Այո, Ալին նահատակվեց և նրա արժեքը չիմացան և հավետ կարոտ մնաց աշխարհը:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել