Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 30 Օգոստոս 2011 17:41

Հարգանքը Սուրբ գրքերի նկատմամբ, անհրաժեշտություն է

Հարգանքը Սուրբ գրքերի նկատմամբ, անհրաժեշտություն է

Անհարգալից վերաբերմունքը Սուրբ գրքերի նկատմամբ, բոլոր դեպքերում անընդունել է և անտրամաբանական: Աշխարհի տարբեր կրոններ տարբերվում են իրարից և հենց այդ տարբերությունները ավելի հետաքրքրիր են դարձրել կրոնների միջև երկխոսությունը: Սակայն աշխարհի բոլոր կրոնները ունեն նաև որոշակի ընդհանրություններ, որոնցից ամենակարևորը այն է, որ նրանք հավատում են մի բացարձակ սկզբնաղբյուրի` ողջ տիեզերքի և ընդհանրապես, կյանքի գոյության համար:

Այս ընդհանրությունները հատկապես անկհայտ են Աբրահամից սերող կրոնների միջև, որոնք են` Հրեականությունը, Քրիստոնեությունը և Իսլամը: Այս երեք կրոնները, ինչպես նաև Զրադաշտականությունը, համարվում են աստվածային կրոններ:

Ղուրանում առկա են որոշ Այաներ, որոնց նմանը կամ նույնը կարելի է հանդիպել Սուրբ գրքերում: Նման ընդհանրություններ կարելի է գտնել նաև Ասիա մայրցամաքի արևելյան կրոնների միջև, ինչպես` Հինդուիզմի և Բուդդիզմի:

Որևէ կրոնի նկատմամբ վիրավորական և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը, հատկապես` ներկա դարում, որը համարվում է տեխնոլոգիաների և հետազոտությունների ժամանակաշրջան, ոչ քաղաքակիրթ քայլ է համարվում:

Անշուշտ, բոլոր կրոններոմ լինում են խմբեր կամ աղանդներ, որոնք հնարավոր է սխալ և կամ կոպիտ կերպով ներկայացնեն տվյալ կրոնը, սակայն դա չի կարելի վերագրել այդ կրոնին ամբողջությամբ: Իսլամ մեծ կրոնի մեջ էլ գոյություն ունեն բազմաթիվ աղանդներ ու խմբեր, որոնք ծայրահեղական են և սխալ կերպով են մեկնաբանում Իսլամ կրոնը: Այլ կերպ ասծ, նրանք աշխարհին սխալ կերպ են ներկայացնում Իսլամը: Այդ աղանդներից են Թալիբները և Վահաբները: Կան նաև ծայրահեղական քրիստոնյաներ, որոնք ավերածություն են պատճառում: Դրանցից են Դավթյանները: Կան նաև աղանդներ, որոնք սխալ կերպ են մեկնաբանում քրիստոնեությունը և սխալ կարծիք տալիս այս կրոնի վերաբերյալ: Այդ աղանդներից են Եհովայի վկաները և Մորմոնները:

Իսլամ բառի իմաստներից են խաղաղությունն ու հաշտությունը, և Ղուրանում առկա են բազմաթիվ Այաներ, որոնք մարդկանց նվիրվածություն և ներելու կոչ են անում: Քրիստոնեությունն էլ հիմնված է Հիսուսի բարության սկզբունքների վրա, ինչի մասին բազմաթիվ առակներ կան Ավետարանում:

Ղուրանում, Նահջոլբալաղեում, Ավետարանում, Ավեստայում և նույնիսկ բուդդիստների ու հինդուների ուսմունքներում առկա են բազմաթիվ Այաներ և զրույցներ, որոնք մարդուն բանականության և չափավորության կոչ են անում: Աստված էլ մարդու համար չափավորություն է նկատի առել ամեն ինչում և մարդուն արգելել է ծայրահեղությունը:

Ուրեմն, դատապարտելի է Սուրբ գրքերին հասցված անհարգալից և վիրավորական վերաբերմունքը: Լինի դա Սուրբ գրքերի հրկիզելը, պատռելը կամ ոտնահարելը, այնպես, ինչպես դատապարտելի է վիրավորանքը` ուղղված որոշակի ազգության կամ հասարակական խմբի: Սրանք անընդունելի և մարդկային ու բարոյական սկզբունքների դեմ քայլեր են համարվում:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել