Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 20 Օգոստոս 2011 19:48

ԾՈՄԱՊԱՀՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿՐՈՆՆԵՐՈՒՄ-Մաս 4

ԾՈՄԱՊԱՀՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿՐՈՆՆԵՐՈՒՄ-Մաս 4

Ծոմապահությունն իսլամական կրոնում

Ծոմապահությունը իսլամական կրոնում հոգևոր-բարեպաշտական արարք է: Ծոմապահությունը հանդիսանում է կրոնների գլխավորն երևույթներից մեկը: Աստված ծոմապահությունը երկնքից ուղարկեց և՛ Իսլամին նախորդող աբրահամական բոլոր կրոններին և Իսլամին: Ուստի ծոմապահության խոր էությանն ու պայմաններին անդրադառնալով կարելի է ըմբռնել ծոմապահության նպատակը , նրա դիրքը և ապա ծոմապահների գլխավոր պարտավորությունը:

Ծոմապահության պատմականը

Իսլամական կրոնում ծոմապահության պատմությունը վերադառնում է լուսնային հիջրեթի 6 թ.-ին , այն ժամանակ,երբ Մոհամմեդ Մարգարեն Հադիբիե-ի հաշտությունից հետո Մեդինա ուղևորվեց , այնտեղ Ռամազան և ապա Շավվալ ամիսների պաշտամունքային արարողությունները կատարեց: Իսլամը մեծ նշանակություն է տալիս ծոմապահությանը: Ընդորում Իսլամի հարգարժան Մարգարեն Ռամազան ամսվա ծոմապահությունը համարել է այն ամուր սյուներից մեկը ,որի վրա հիմնված է իսլամական կրոնը: Մոհամմեդ Մարգարեն ասել է՝ Ծոմապահությունն ամրագրված է իսլամական հավատքի հիմնասյուներում , ինչը բացահայտում է իսլամի բուն էությունը: Ռամազան ամսվա ընթացքում մուսուլմանները ծոմ են պահում հանուն Աստծու:

Ծոմապահությունը միայն իսլամական կրոնին չի պատկանում: Ղուրանում ասված է.-« Ամենակարող Աստված ասել է՝ Ով հավատքի եկածներ այսուհետ պահքն ու ծոմը ձեզ համար պարտադիր են, քանի որ պարտադիր էին նաև ձեր նախնիների համար, որպեսզի ժուժկալ լինեք»: Այս այայի համաձայն պարզվում է,որ ծոմապահությունը գոյություն է ունեցել իսլամին նախորդող բոլոր կրոնների մոտ, Աստված այն թափանցիկ դարձնելու համար Ղուրանում մի օրինակ է ներկայացրել: Ղուրանը ակնարկելով Հիսուս Քրիստոսի ծնունդին և խոսքը ուղղելով Սուրբ Մարիամին ասել է .-«...Եթե մարդ արարածներից որևէ մեկին տեսար ,ասա ,որ ուխտ եմ արել՝ ծոմ պահել Աստծո համար»: Իհարկե նրա ծոմը Աստվածահաճո էր ,որն ուխտ անելու շնորհիվ էր դառնում կրոնական պարտավորություն ,բայց մյուս կողմից Ղուրանի մեկ այլ այայի պատգամի համաձայն՝ ծոմապահությունն Աստվածահաճո արարք է ,և Աստված իր ընտրյալներին ծոմապահություն է պատվիրում :

Ծոմապահության մեկնությունը

Ծոմապահությունը այն բարեպաշտական արարողություններից է ,որ Աստված այն համարել է պարտադիր, որի ընթացքում միայն ցերեկվա ժամերին, հավատացյալը պետք է ձեռնպահ մնա սնվելուց, ջուր խմելուց, ծխելուց, նաև՝ ամեն տեսակ երկրային հաճույքներից և զվարճալիքներից: Երբ ծոմ ես պահում պետք է պահքի մեջ լինեն աչքերդ, ականջներդ, մազերդ ու անգամ մաշկդ, այսինքն, դու պետք է խուսափես ամեն տեսակի մեղքերից,որոնց չհարգվելու դեպքում ծոմը չեղյալ է համարվում: Բայց այս բոլորը միտված են մարդու հոգու մաքրմանը:
Ծոմապահության գլխավոր նպատակն ուղղված
է դեպի ներս՝ սեփական անձի հոգևոր մաքրմանն ու ինքնակատարելագործմանը, բարի գործեր կատարելուն, մարդասիրությանը, նվիրագործությանը: Աշխարհիկ ցանկությունների զսպումն ու ձգտումների պահքը՝ ամենագերադասելին է:

Ալի Էմիրապետն ասել է.-« Սրտի պահքը լեզվի պահքից ավելի արժեքավոր է , իսկ լեզվի պահքը՝ որովայնի պահքից»:

Մուսուլմանների ծոմապահությունը

Մուսուլմանները մի ամբողջ ամիս ծոմ են պահում . Մուսուլմանների լուսնային օրացույցի 9-րդ ամիսը համարվող Ռամազան ամիսը համարվում է համայն մուսուլմանների ծոմի և պահքի ամիս։ Ռամազան ամսին Մոհամմեդ Մարգարեին հայտնվեց Ղուրանը : Այս ամսվա ընթացքում մուսուլմանները արևածագից մինչև մայրամուտ զերծ են մնում ամեն տեսակի ուտելիքներից և ըմպելիքներից։ Նունիսկ արգելվում են ծխելը և ամուսնական հարաբերությունները։

Ծոմապահության պայմանները

Ինչպես ասվեց ծոմապահությունը ուտելուց և խմելուց ձեռնպահ մնալն է , և դա ամենադյուրին պարտավորությունն է ,որ Աստված պատվիրել է մարդուն, որն էլ իր հատուկ ազդեցություններն է թողնում մարդու վրա: Ղուրանում ասված է.-«Սով զգալով փակեք սատանայի ճանապարհը ,քանզի նա ինչպես արյունը հոսում է մարդու մարմնի մեջ»: Այդ մասին Իսլամի հարգարժան Մարգարեն ասում է.-«Նա ով իր որովայնը սոված պահի ,կդաստիարակվի նրա միտքը »: Նա նաև ասում է.-« Սով ու ծարավ զգալով պայքարեք ձեր ցանկասիրությունների դեմ , քանզի այդ գործի հատուցումը նմանում է Աստծո ճանապարհին պայքարի հատուցման և Աստծո մոտ սովի և ծարավի զգացումն ամենասիրելին է»: Մոհամմեդ Մարգարեն նաև ասել է.-«Սով զգացեք և խիստ վերաբերվեք ձեր մարմնի հանդեպ ,միգուցե Ձեր սրտերը տեսեն Բարձրյալն Աստծուն»: «Երանի նրանց, ովքեր սով և ծարավ են զգում հանուն Աստծո, քանզի նրանք կհագենան դատաստանի օրը»:

Բարձրյալն Աստված մեծ ուշադրություն դարձնելով մարդու հոգուն ու բնույթին ,այդ հիմունքով է ծոմապահություն սահմանել մարդու համար: Աստծու պատվիրանների համաձայն ծոմապահությունը պարտադիր չէ հիվանդների, նաև՝ ճանապարհորդների համար, որպեսզի վերջիններս ճնշման տակ չհայտնվեն :

Այս բոլոր բնութագրումներով ծոմը միայն ուտելուց և խմելուց հրաժարվել չի նշանակում ,այլև ծոմի վերաբերյալ հադիսների համաձայն՝ Երբ ծոմ ես պահում պետք է պահքի մեջ լինեն աչքերդ , ականջներդ, մազերդ ու անգամ մաշկդ: Այսինքն դու պետք է խուսափես ամեն տեսակի մեղքերից: Լեզու գտիր ու հարմարվիր ծառայիդ հետ: Ծոմի ժամանակ քո աչքն ու ականջն էլ պիտի մեղքերից զերծ մնան: Խուսափիր ծառայիդ վիրավորելուց և հարգիր ծոմի ամիսը: Այն օրը,որ ծոմ ես պիտի տարբերություն ունենա այն օրվա հետ ,որ դու ծոմ չես»:

Հադիսներից ելնելով պիտի ասել ,որ ծոմապահությունը միայն սովի և ծարավի զգացումով պայմանավորված չէ և Աստված ավելի վեհ նպատակներ է դրել ,այդիսկ պատճառով Իսլամի հարգարժան Մարգարեն ասում է՝ «Կան բազմաթիվ ծոմապահներ ,որոնց պահքի արդյունքը եղել է միայն՝ սովի և ծարավի զգացում»:

Ռամազան ամսվա բոլոր ավանդույթներն ու սովորույթները ունեն իրենց յուրահատուկ փիլիսոփայությունը: Ընդորում Իսլամի հարգարժան մարգարեի ելույթներից մեկը ամբողջությամբ հատկացվել է Ռամազանի բարեբաստիկ ամսվա նշանակությանը : Մոհամմեդ Մարգարեն ծոմի վերաբերյալ իր արտահայտությունների մի հատվածում ասել է՝ «... Սով և ծարավ զգալով հիշեք անդաստանի օրը: Օգնեք աղքատներին , հարգեք մեծերին, բարի եղեք փոքրերի հանդեպ : Պահպանեք ձեր լեզուն : Ձեր աչքերը և ականջները հեռու պահեք այն ամենից ,որոնք հալալ չեն:Որբերի հանդեպ բարեհամբույր եղեք ,որպեսզի ձեր որբերի հանդեպ բարություն դրսևորվի: Աստծուց թողություն հայցեք ձեր մեղքերի համար: Նամազի ժամանակ Ձեր ձեռքերը բարձրացրեք առ Աստված ,քանզի այդ ժամանակ լավագույն պահն է ,և Աստված պատասխանում է իր արարածների աղոթքներին : Եվ եթե Աստծուն կանչեն ,Աստված նրանց դրական պատասխան կտա ու եթե աղոթեն Աստված կընդունի նրանց աղոթքը:

Ծոմապահության ազդեցությունները

Ծոմապահությունը արտաքին ու ներքին բազում ազդեցություններ ունի: Ծոմապահությունը մարդուն առողջություն է պարգևում : Իհարկե դա ամբողջ նպատակը չէ:Ծոմի վերաբերյալ հադիսներից մեկում ասված է.-«Քչակերության ու քչախոսության պահքը իմաստնություն է պարգևում:Իմաստնությունը կատարելության հասցնում մարդուն : Երբ մարդ արարածը հասնում է կատարելության ,այլևս չի վախենում կյանքի վայրիվերումներից: Եվ նա գոհունակ է: Ով իմ գոհունակության համաձայն վերաբերվի, ես նրան երեք յուրահատկություն կպարգևեմ: Փառաբանություն ,որին չուղեկցի տգիտությունը , հիշողություն ,որը երբեք մոռացություն չունենա և այնպիսի բարեկամություն ,որ իմ արարածների բարեկամությունը չգերադասի իմ բարեկամությունից: Երբ նա ինձ սիրի ,ես էլ նրան կսիրեմ: Նրա բարեկամությունն ու սերը կսերմանեմ իմ արարածների սրտերում և նրա հոգուն ու սրտին վեհություն կպարգևեմ և գիշերվա խավարի ու ցերեկվա լուսավորության մեջ կմրմնջամ նրանց հետ...»:

Նա ով հասել է ծոմապահության ճշմարտություններին , մոտեցել է Աստծո իմաստնությանը և Աստված ոչ մի խոչընդոտ չի դնում իր և նրա միջև և նա դառնում է Աստծո երկրպագուն:

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել