Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 03 Ապրիլ 2014 10:47

Մասնավոր հաղորդում նվիրված՝ Իսլամի ընտրյալ տիկնոջ՝ Հազրաթ Ֆաթիմայի նահատակության տարելիցին

Մասնավոր հաղորդում նվիրված՝ Իսլամի ընտրյալ տիկնոջ՝ Հազրաթ Ֆաթիմայի նահատակության տարելիցին

 

 

 

Ջամադի ալ-սանի ամսվա 3-ը՝(ապրիլի 3-ը) Իսլամի հարգարժան մարգարեի դստեր և Ալի Էմիրապետի հավատարիմ կնոջ՝ Հազրաթ Ֆաթիմայի նահատակության տարելիցի օրն է: Հազրաթ Ֆաթիման իր կարճատև կյանքի ընթացքում իսլամի և մուսուլմանների համար հանդիսացավ բազում բարիքների ակունքը:

Ֆաթիմայի անունը զուգորդում է բարեպաշտության, գիտության, անձնազոհության, խիզախության, նվիրվածության ու բարության նման առաքինափայլ տվյալները:Այս օրը մուսուլմանների համար լավագույն առիթն է հոգին  միախառնելու նրա առաքինի ու վեհ արժանիքների հետ: Բոլոր մուսուլմաններին ցավակցություն հայտնելով Հազրաթ Ֆաթիմայի նահատակության տարելիցի կապակցությամբ, ներկայացնում ենք  հարգարժան և ընտրյալ տիկնոջ  ուղեգծի , նրա վարք ու բարքի և վերաբերմունքի մասին պատմող որոշ դրվագներ:

Մոհամմեդ մարգարեի վախճանումից  հետո Հազրաթ Ֆաթիման  մոտ 90 օր ապրեց այս աշխահրում :Մարգարեի ծանր կորստյան վիշտը մեծ ողբերգություն էր մուսուլմանների և հատկապես նրա գերդաստանի համար: Մարգարեի շառավիղների համար այդ ողբերգությունն ուղեցկվեց բազում խնդիրներով ու դժվարություններով: Պատմել են ,որ հոր վախճանումից հետո, Հազրաթ Ֆաթիման շատ էր արտասվում: Բայց նրա վիշտը միայն չէր սահմանափակվում հոր մահով: Նա խորհում էր ապագայի մասին: Այն դեպքերի ,որոնք տեղի էին ունենում Աստվածային ուսուցումներից ժողովրդի հեռու մնալու պատճառով: Դեպքեր,որոնք փոխում էին նրանց հավատալիքները: Հազրաթ Ֆաթիմայի վշտի մի մասը վերաբերում էր այն մարդկանց ,ովքեր զրկվելով Աստվածային առաջնորդությունից շեղվել էին: Ուստի Իսլամի հարգարժան մարգարեի վախճանումից հետո, նրա դուստրը՝ Հազրաթ Ֆաթիման փորձեց լուսավորել մարդկանց ու կանխել նրանց շեղվելը:

Իսլամի հարգարժան դստեր նահատակության տարելիցի կապակցությամբ ցավակցություն ենք հայտնում բոլոր մուսուլմաններին մեջբերելով Մոհամմեդ Մարգարեի խոսքերից մի հատված: Իսլամի հարգարժան Մարգարեն ասել է.-«Աստծո նկատմամբ հավատքն այնքան խորացել է Զահրայի սրտում ու հոգում,որ Աստծուն երկրպագելիս՝ ամբողջ հոգով ու սրտով նվիրվում է Աստծուն: Ֆաթիման իմ հոգու և սրտի  հատորն է ,ով նրան վիշտ պատճառի, Աստծված կդժգոհի նրանից»:

Ղուրանի այաների համաձայն՝ Մոհամմեդ Մարգարեն Աստծո մոտ լավագույն մարդկանց համարում է ամենաբարեպաշտներին:

Ֆաթիման իմաստնության , բարության ու առաքինությունների խորհրդանիշն էր: Հազրաթ Ֆաթիմայի իմաստնության անծայրածիր օվկիանոսն այնքան խոր է ,որ մեծ ցանկություն է առաջանում նրան  ճանաչելու համար: 

Հազրաթ Ֆաթիման մեծացել ու դաստիարակվել է այն տանը ,որը հանդիսանում էր  անարատ ու վեհ գաղափարների և հայտնության վայրը ,որտեղ Աստծո պատգամաբերը առաքելություն էր ստացել մարդկությանը ծանոթացնելու ճշմարություններին: Ուստի Հազրաթ Ֆաթիման Մարգարեին ,որպես միայն հայր չէր դիտում , այլև նա Մարգարեին համարում էր Աստծո ընտրյալը ,ով առաջնորդում էր ողջ մարդկությանը: Նա հոր արժանիքները և նրա առաքելության նշանակությունն ավելի լավ  էր ըմբռնում քան ուրիշները:

Հազրաթ Ֆաթիման իր կյանքի առաջին տարիներից մինչև Մարգարեի  վախճանումը,միշտ   վայելել է հոր  պարգևած  շնորհները:Իսլամական մտավորականների ու պատմաբանների կարծիքով՝ Հազրաթ Ֆաթիման գիտության ու իմաստնության գանձարան էր :Նա ծանոթ էր Ղուրանի մեկնաբանմանը: Հազրաթ Ֆաթիման ասել է.«Ձեր աշխարհից երեք բան ինձ համար սիրելի են՝ Ղուրանի ընթերցումը, Մարգարեի դեմքին նայելը և Աստծո ճանապարհին նվիրաբերելը»:

Հազրաթ Ֆաթիմայի 18-ամյա կարճատև կյանքի ընթացքում, բազում դեպքեր տեղի ունեցան,որոնք մեծ դեր ունեցան նրա կյանքում: Այն ինչ ընտանեկան և քաղաքական ու հասարակական ասպարեզներում մեզ է հասել Հազրաթ Ֆաթիմայի խոսքից ու ուղեգծից, դա բարեպաշտության բարի օրինակն է կյանքում: Աստծո նկատմամբ Հազրաթ Ֆաթիմայի սերը այնքան խորն է եղել ,որ ավանդապատումներում ասվել է,որ Հազրաթ Ֆաթիման մզկիթի աղոթարանում այնքան կանգնած վիճակում աղոթում էր ,որ ոտքերն ուռչում էին: Այնուամենանայնիվ աղոթքի ու նամազի համն այնքան հաճելի էր նրա համար,որ աշխարհում այդ թանկ հաճույթը ոչնչի հետ չէր փոխի: Աստծո նկատմամբ սերը գեղեցիկ դրսևորումներ են ունեցել  նրա կյանքում, ընդորում Աստծվածահաճո քայլ վերցնելու ուղղությամբ, երեք անընդմեջ օրեր իր և ընտանիքի ճաշերը նվիրաբերեց աղքատներին ու չունևորներին և միմիայն ջրով բացեց իր ծոմը: Հազրաթ Ֆաթիմայի կյանքը լի է առատաձեռնության ու  մեծահոգության  շքեղ  դրսևորումներով: Հազրաթ Ֆաթիման ամբողջ գիշերը  մինչև լուսաբաց աղոթքով էր անցկացնում: Նա նույնիսկ աղոթում էր այն մարդկանց առաջնորդման համար ,ովքեր լքել էին Աստծուն և մոռացել էին Մարգարեի խորհուրդները: Դա խոսում է նրա արժանապատվության ու վեհանձնության մասին:

Ընտանեկան ասպարեզում ունեցած դերակատարությամբ, Հազրաթ Ֆաթիման ներկայացնում է հավատարիմ, համեստ, ջանասեր կնոջ, սրտցավ ու գիտակից մոր կերպարը: Հազրաթ Ֆաթիման և Ալի Էմիրապետը պարզ ու համեստ կյանք են ունեցել: Բայց նրանց սիրտը լի է եղել սիրով ու բարությամբ: Նրանց փոքր տանը տիրել է բարոյա-հոգևոր խանդավառություն և այդ տան դուռը միշտ բաց է եղել կարիքավորների առջև: Հազրաթ Ֆաթիման Ալի Էմիրապետի կողքին այնպիսի կյանք վարեց, որ նույնիսկ կյանքի վերջին տարիներում իր գոհունակությունը հայտնեց համատեղ կյանքի կապակցությամբ և մահվան վերջին վայրկյաններին իր կարևորագույն խոսքերն  ու խորհուրդները միայն իր ամուսնուն Ալի Էմիրապետին ասաց:

Ընտանեկան ջերմ մթնոլորտում,որտեղ տիրել է  անձնազոհության ու նվիրվածության ոգի, Հազրաթ  Ֆաթիման դաստիարակեց մեծ ու պատմություն կերտող մարդիկ:

Մոհամմեդ Մարգարեն խոսքն ուղղելով իր դստերը՝ Ֆաթիմային ասել է.«Դուստր՛ս ով քեզ ողջույն ուղարկի,  կարժանանա Աստծո գթությանը և դրախտում ուր որ լինեմ նա կմիանա ինձ»:

Հազրաթ Ֆաթիմայի կյանքի ամենագեղեցիկ ու ամենահաճելի պահերն եղել են այն ժամանակ,երբ նա Աստծուն փառաբանել է: Իսլամի Մարգարեն այդ մասին ասել է.«Երբ իմ դուստրը կագնում է մզկիթի աղոթարանում, երկնքի հրեշտակներին լույս է սփռում, ինչպես,որ արեգակն ու աստղերն են լուսավորում երկիրը»:

Հազրաթ Ֆաթիմայի նահատակության տարելիցի կապակցությամբ ցավակցություն ենք հայտնում աշխարհի բոլոր մուսուլմաններին և նրա՛նց ովքեր ձգտում են արդարության ու ճշմարտության :

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել