Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 18 Հունվար 2014 16:30

Մոհամմեդ Մարգարեն զարթոնքի և վերափոխման դրոշակակիրը

Մոհամմեդ Մարգարեն   զարթոնքի և վերափոխման դրոշակակիրը

  Երկիրն սպասողական վիճակում էր ,իսկ  երկինքն էլ անհամբեր:  Մուսուլմանների Սրբավայր Քաաբեն լի էր մարդկանց ձեռքով պատրաստված կուռքերով : Միակն Արարչի փոխարեն մարդիկ պաշտում էին այդ կուռքերը  :  Մարդկանց կյանքում տիրական էին բռնությունն ու տգիտությունը , սնոտիապաշտությունն ու բարոյալքությունն,որոնց մեջ էր ընկղմվել ժողովուրդն ու բոլորը սպասում էին այն Փրկչին ,ով արդարություն կհաստատի երկրում և սեր ու բարություն կպարգևի նրանց խավարամած  կյանքին:

Հիջրեթից 53 տարի առաջ,  Փրկչական 570 թ.-ին , Ամ ալ-Ֆիլ տարվա Ռաբի-օլ-ավալ ամսվա 17-ին , իրականացավ նախորդ մարգարեների ավետիստը և Աստված քնած մարդուն պարգևեց իր վեհագույն արարածին : Մոհամմեդն՝ Աստծո վերջին Մարգարեն, ինչպես Արեգակը ծագեց Արաբիայում ,որպեսզի արդարության ձայնը հասցնի Աստծո արարածների ականջին: Այդ ժամանակ , հրեշտակները ցնծում էին աշխարհի խավարամած մթնոլորտում : Իրանում ցնցվեցին Անուշիրվան արքայի բռնության դղյակները և Հեջազի արեգակի առջև Ֆարսի հազարամյա ատրուշանը խավարեց: Սավեի լիճը ,որ դարձել էր մի խմբի պաշտամունքի առարկան ,միանգամայն ցամաքեց և Քաաբեի ներսում գտնվող կուռքերը փլուզվեցին: Այո Մոհամմեդ Մարգարեի հայտնությունը կյանքի մեկ այլ պատմության սկիզբն էր , ուստի նման բարեբաստիկ ծնունդը չէր կարող լռության մեջ տեղի ունենալ:

Շնորհավոր լույսի ու բարության ծնունդը :

 Օրհնյալ են  մարդկայնության ու միաստվածության նորելուկ  քայլերը:

Մոհամմեդ Մարգարեն ծնվեց այն մարդկանց մեջ ,ովքեր  սնոտիապաշտ էին և հետևում էին սնոիտակաշտական գաղափարներին: Նրանք տարբեր կուռքեր պաշտելուց բացի , մերթ պաշտում էին նաև աստղերին : Նրանք աղջիկների ծնունդը ամոթալի համարելով  դեռ վաղ տարիքում  սպանում էին  նրանց: Թույլերի ու սևամորթների հետ վերաբերվում էին ինչպես ստրուկների: Նրանց զրկում էին քաղաքացիական իրավունքներից: Այդ ժամանակաշրջանը կոչվել է խավարամտության դարաշրջան: Բարոյական ու մարդկային արժենքները ոչ մի նշանակություն չունեին ,ընդորում Ալի Էմիրապետն իր քարոզներից մեկում , Իսլամին նախորդող շրջանի արաբների վիճակը այսպես է բնութագրել.-«Աստված այն ժամանակ  Մոհամմեդին  նշանակեց  Մարգարե և  Մոհամմեդին հայտնվեց Սուրբ Գիրքն,երբ դուք արաբներդ գտնվում էիք ամենավատ տեղերում և կատարում էիք ամենավատ ծեսերն ու արարողությունները: Դուք ապրում էիք քարքարուտներում , ըմպում էիք տիղմաջրեր և ուտում էիք կոշտ ու կոպիտ ուտելիքներ, ինչպես արմավի կորիզի փոշի և մողես ,հեղում էիք միմյանց արյունը ,հեռանում էիք ձեր ազգականներից , կռապաշտ էիք ու չէիք խուսափում մեղքերից»: 

Հետամնաց ու խավարամիտ գաղափարների  ու հավատամքների փոխելը , նման ժողովրդի սխալ գաղափարների հիմքերի ոչնչացումը բնականաբար դժվարին ու բարդ գործ էր և պահանջում էր համբերատար , խոհեմ ,բարի և իմաստուն մարդ: Աստված այդ դժվարին գործը իրականացնելու և ողջ աշխարհում եղբայրություն ,արդարություն ու միաստվածություն քարոզելու համար, ընտրեց Մոհամմեդ Մոսթաֆային ,ով կարողացավ լավագույնս իրականացնել իրեն վստահված առաքելությունը:

Պատմական տվյալների ու փաստաթղթերի վկայությամբ, Մոհամմեդ Մարգարեի մանկության շրջանում երևում էին արդեն նրա վեհության նշանները: Ընդորում մի քանի հրեա և քրիստոնյա քահանաներ նրա մեջ նկատել էին մարգարեության նշաններ և նրա մերձավորներին  ավետել էին  Մարգարեի լուսավոր ապագայի մասին: Նրանք խոստովանել են , որ Մոհամմեդն այն Փրկիչն է ,որի գալու մասին խոստացել են նախորդ Մարգարեները  և ասել են ,որ Մոհամմեդը կգա ու աշխարհը կլուսավորի :

Բարեգութ Աստված Մոհամմեդ Մուսթաֆային հենց մանկության շրջանից կանգնեցրեց դժվարությունների ու տառապանքների առջև,որպեսզի դառնա հզոր , համբերատար ու հմուտ անձնավորություն: Նա իր ծննդյան սկզբից ճաշակեց որբության  դառնությունը և մանկության տարիներից սովորեց իր ոտքի վրա կանգնել : Մոհամմեդը  տքնաջան կերպով աշխատում և մասնակցում էր առևտրական ուղևորություններին,ուստի Մարգարեն այն պայմաններում ոտք դրեց երիտասարդության տարիք ,երբ իր բազուկները ծանոթացել էին տքնաջան աշխատանքին ու ծանր գործեր էին կատարել: Որպես օրինակ՝ հովվությունն ,որ Արաբիայի կիզիչ արևին ու տոթին ծանր ու տքնաջան աշխատանք է համարվում , Իսլամի հարգարժան Մարգարեի զբաղմունքն է եղել: Ոմանք հետագայուլ հարցրել են Մարգարեից ,թե արդյոք դուք երիտասարդ տարիքում  հովվությամբ եք զբաղվել ,նա պատասխանել է .-«Այո ոչ մի Մարգարե առանց հովվություն անելու չի դարձել Մարգարե»:

Մոհամմեդի Շարիաթը  մեծապես պնդում էր հալալ հաց աշխատելու վրա: Իսլամի Մարգարեն այդ մասին ասել է.-«Աղոթքը բաղկացած է յոթ մասերից,որոնցից կարևորագույնը հալալ վաստակով օրապահիկ ապահովելն է»:

Իսլամի Հարգարժան Մարգարեի յուրահատկություններից մեկը նրա միաստվածապաշտ լինելն էր, նույնիսկ նախքան Մարգարե նշանակվելը: Նա երիտասարդ տարիքում , երկար ժամանակով մնաց Հարայի լեռան վրա  և ճգնեց ու աղոթեց այնտեղ:  Հենց այդ լեռան վրա , Գաբրիել հրեշտակապետն երևանց Մոհամմեդին ու նրան Աստծո կողմից նշանակեց Մարգարե: Այդ ժամանակ Մոհամմեդը 40 տարեկան էր:  Մոհամմեդ Մարգարեի կարևորագույն յուրահատկություններից մեկը ,որ խթանեց նրա մարգարեությունը , նրա վեհանձնությունն ու վեհ բնավարությունն էր:  Աստված Սուրբ Ղուրանում դրվատել է  Մարգարեին և ասել է.-«Դու ունես վեհ ու ազնիվ բնավորություն »: (Ղալամ սուրայի  4-րդ այա):

 Երկար կարելի է խոսել Իսլամի Մարգարեի առաքինությունների ու վեհ յուրահատկությունենրի կապակցությամբ , սակայն այս  հաղորդման ընթացքում միայն բավարարվում ենք նրա մի քանի յուրահատկություններին անդրադառնալով: Մարգարեի հարգարժան թոռը՝ Իմամ Հոսեյնը այսպես է ասել  Մոհամմեդ Մարգարեի մասին.-«Աստծո  Մարգարեն ուներ մեղմ  ու խաղաղ բնավորություն ,բարի   և ուրախ դեմք: Երբեք չէր  վատաբանում և երբեք կոպիտ վերաբերմունք չէր ցուցաբերում: Մարդկանց բարության կոչ էր անում ու նրանց  հեռու էր պահում պառակտումներից ու անախորժություններից: Երբ ներկայանում էր ինչ-որ հավաքում, նստում էր այնտեղ ,որտեղ դատարկ տեղ կար և մյուսներին էլ նման խորհուրդ էր տալիս: Ոչ ոքու չէր հեռացնում իր տնից , և բոլորին կոչ էր անում աջակցել կարիքավորներին»:

Հարգարժան Մարգարեն հիմք դրեց այնպիսի կրոնի, որի հիմնական սկզբունքներն են՝ եղբայրությունն ու հավասարությունը :

Մուսուլմանները  ի մի եկան Իսլամի վեհ կրոնի շուրջ և հանձնվեցին Միաստվածության կրոնին:Աջամներն,  Արաբները , պարսիկները , հաբաշները  և մյուս բոլոր ցեղերը Իսլամի բարիքներով լի  գրկում միասիրտ ու խաղաղ կերպով միավորվեցին:  

Աստծո   Մարգարեն  բոլորին հայտարարեց ,որ այլևս  իմաստ չունի մաշկի գույնի կամ ինչ-որ հատուկ ցեղի կամ ազգության գերակայությունը ,այլև իսլամի դրոշի ներքո նա կարող է լինել ավելի  գերակայող ,ով ավելի բարեպաշտ է: Աստված Հոջուրաթ սուրայի 13-րդ այայում խոսքն ուղղելով աշխարհի բոլոր ժողովուրդներին ասում է.-«Ով մարդիկ մենք ձեզ արարեցինք կին և տղամարդ և ձեզ արարեցինք տարբեր գույներով ու տարբեր ցեղերով,որպեսզի միմյանց ճանաչեք , բայց դրանք առավելության չափանիշ չեն կարող լինել, ձեզանից ամենասիրելին նա է Աստծու մոտ ,ով ավելի բարեապաշտ է , Աստված իմաստուն ու  ամենագետ է»:

Այո, մարդկանց  ամենաբարեպաշտն ու ամենավեհագույնն է  Մոհամմեդը:Նրա ողջ կյանքը լուսավոր օրինակ է ճշմարտություն որոնողների համար:

 «Մոհամմեդին՝ այն մարգարեին ում պետք է նորից ճանաչել» խորագրով գրքում,  Ռումինացի Քրիստոնյա  հետազոտող՝ Կոնստանդին Վիրժիլ Գեորգիոն գրում է.-«Իրոք Մոհամմեդը գոյաշխարհի ամենաանարատ , ամենաթանկագին և ամենասիրելի  մարգարիտն է»: Նա լույս աշխարհ եկավ լուսավոր ու լազուր երկնքի տակ , անապատի կենտրոնում , աճեց ու հասակ նետեց մաքրամաքուր գրկում : Նա Աբրահամ Մարգարեի նման ապուպապերի աշխահահայեցողության լույսի ներքո ատում էր կռապաշտությունը և հավատում էր միաստվածության: Մոհամմեդ Մարգարեն իր մաքրամաքուր , վեհանձն ու ճշմարիտ կյանքի ընթացքում վաստակեց մեծ սեր հարգանք ու վստահություն շրջապատող մարդկանց մոտ և ոտք դրեց այն բարձունքում ,որտեղ միայն նա կարող էր ոտք դնել : Մարդ ,ում   յուրահատկություններին ու վեհությանն , ոչ մի անհատ չի կարող հասնել»:

Շնորհավոր բարությունների ու առաքինությունների  Մարգարեի Բարեբաստիկ Ծնունդը: 

  

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել