Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 27 Սեպտեմբեր 2012 12:14

Մասնավոր հաղորդում՝ նվիրված Իմամ Ռեզայի ծննդյան տարեդարձին

Մասնավոր հաղորդում՝ նվիրված Իմամ Ռեզայի ծննդյան տարեդարձին

Հազրաթ Էմամ Ալի Իբն  Մուսա Ալ-Ռեզան Իսլամի Հարգարժան Մարգարեի  շառավիղն է: Իմամ Ռեզան  լույս աշխարհ է եկել Հիջրեթի 148 թ.-ի Զիղաադե ամսի 11-ին Մեդինա քաղաքում: Իմամ Ռեզային ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորում ենք աշխարհի բոլոր մուսուլմաններին ու հավատացյալներին :

Արդարության դրոշակիրները և այն մեծ մարդիկ ,ովքեր տարիներ շարունակ տքնաջան աշխատանք են տարել Աստվածային ու բարոյական արժեքների վերականգնման ուղղությամբ , ամենուրեք բոլոր ժամանակներում հարգվել ու մեծարվել են մարդկության կողմից: Այդիսկ պատճառով բոլոր ժամանակների Մարգարեներն ու իմամները սիրված ու հարգված են մարդկանց կողմից: Այսօր  Իսլամի հարգարժան Մարգարեի հետևորդների սրտերը լի են ուրախությամբ: Հարյուր հազարավոր ուխտավորներ  ուղևորվել են Իրանի արևելյան Մաշհադ քաղաքն,ուր գտնվում է Իմամ Ռեզայի լուսավոր դամբարանը:Նրանք այցելել են Իմամ Ռեզայի Սրբավայր դամբարանը՝  ուխտը վերանորոգելու  Իսլամի Մարգարեի և նրա շառավիղների հետ: Իմամ Ռեզայի լուսավոր դամբարանում մեծ թվով հավատացյալների ներկայությունը հիշեցնում է Իսլամի Հարգարժան Մարգարեի այն խոսքը ,որտեղ նա ասել է.-«Հոգուս մի հատորը  թաղված է Խորասանում: Ցանկացած ցավագար թե այցելի նրան , Աստված նրա ցավերը կամոքի և ցանկացած մեղավոր ,երբ այցելի նրա դամբարանը , Աստված թողություն կտա նրա մեղքերին»:

Անտարակույս  Օմավյանների և Աբբասյանների իշխանավորների պատեհաշաշտության ու բռությունների համեմատ Իմամների ներկայությունը ժողովրդի մոտ և նրանց պարզ ու համեստ  կենսակերպը և նրանց բարոյական վեհ արժանիքները գրավում էին ճշմարտություն  որոնողների ուշադրությունը: Ալավյանների դինաստիան միշտ սիրված ու հարգված է  եղել մուսուլմանների կողմից: Ժամանակի իշխանությունների կողմից գործադրվող բռնություններն այն կարևոր գործոններն են եղել ,որոնք ժողովրդի ուշադրությունները կենտրոնացրել են իմամների ճշմարտության վրա: Ինչքան ,որ բռնության իշխանությունը  տարածություն էր պահպանում իսլամական արժեքներից ավելի ու ավելի էր երևան գալիս իմամների առաջնորդող ու լուսավոր դիմագիծը: Իմամ Ռեզան 35 տարեկանում ,  իր հոր՝ Իմամ Մուսա Քազեմի  նահատակվելուց հետո շիաների 8-րդ առաջնորդության առաքելություն ստացավ և 20 տարի առաջնորդեց Իսլամ ժողովուրդներին: Իմամ Ռեզայի առաջնորդության  վերջին երեք տարիներն անցան Մաամունի իշխանության կենտրոնը համարվող՝ Մարվ քաղաքում: Աբբասյանների խալիֆա՝ Մաամունն էր  Իմամ Ռեզային հարկադրել  մնալ այդ քաղաքում: Նա Իմամին Մեդինայից փոխադրել էր իր իշխանության կենտրոնը ,որպեսզի կարողանար իրականացնել իր նպատակները: Նրա նպատակներից մեկը՝ Իմամի՝ Մեդինա քաղաքից հեռացնելն էր,որտեղ էր գտնվում իր իմամի ժողովրդական հենակը: Մարգարեի շառավիղների նկատմամբ սերը այնպես էր ալեկոծվում մարդկանց սրտերում ,որ իսլամ աշխարհից Մարգարեի   և նրա շառավիղների սիրահարների մեծ մասին կանչում էր Մեդինա ,ինչը մտահգում էր Աբբասյանների խալիֆաներին ,այդ թվում Մաամունին:

Իմամ Ռեզայի  բարոյական վեհ արժանիքները նույնիսկ գրավում էին թշնամիներին: Իմամին Մեդինայից Մարվ փոխադրող Աբբասյանների Խալիֆայի պաշտոնյա՝ Ռեջաա Բեն Աբի Զահհաքն ասում է.-«Մեդինայից մինչև Մարվ  ուշադրությամբ հետևում էին Իմամի բոլոր շարժումներին : Աստված վկա , ոչ ոքու չեմ տեսել ,որ նրա նման բարեպաշտ  լինի:

Նույնիսկ նրանք ովքեր հերքում էին  Իմամ Ռեզայի առաջնորդությունը , տեսնելով ճշմարտությունը խոստովանեցին նրա իմամականությունը: Նրանցից մեկը՝ Հասան Բեն Ալի Վաշաը Քուֆին էր : Նա գրավոր հարցեր պատրաստեց ներկայացնելու իմամ Ռեզային և պատասխանները նրանից ստանալու համար:Նա ասում է.-« Այն ժամանակ ,երբ հասա Իմամի բնակարանի առջև ,այնտեղ այնքան մարդ կար ,որ չհաջողեցի տեսնել իմամին ,բայց այդ ժամանակ տեսա ,որ մի հոգի  իմ մասին է հարցնում : Ձեզանից ո՞վ է Հասան Իբն Ալի Վաշաը : Ասացի ես եմ: Նա մի նամակ տվեց ինձ և ասաց սա ձեր այն հարցերին պատասխանն է ,որ պատրաստվում էիք ներկայացնել Իմամ Ռեզային: Ես տեսնելով այդ հրաշքը հավատացի  Իմամ Ռեզային »:

Իմամ Ռեզայի բարոյական վեհ արժանիքների ու վեհանձնության կապակցությամբ ասված է,որ Իմամը մեծ հարգանքով էր վերաբերվում ծառաներին: Իմամի ծառաներից՝ Յասերն ասում է.-«Իմամը մեզ ասում էր՝ եթե ես ձեզ հետ գործ ունենամ ու դուք այդ պահին ճաշելիս լինեք , շարունակեք ուտել Ձեր ճաշը և այն վերջացնելուց հետո կկատարեք իմ հանձնարարած գործը»:

Իմամ Ռեզան երբեմն իր ծառաների հետ էր ճաշում: Իմամ Ռեզան բարության ու սիրո խորհրդանիշ էր Աստծու արարածների համար: Իմամ Ռեզան ժողովրդի տարբեր խավերին հարգանքով էր վերաբերվում : Բայց նա չէր հանդուրժում նրանց ,ովքեր չէին հնազանդվում Աստծուն:Իմամ Ռեզան որքան ,որ հասարակության սովորական խավի ու կարիքավորների նկատմամբ հեզ ու համեստ էր ,նույնքան էլ Աբբասյանների իշխանության նկատմամբ ուժի դիրքից էր հանդես գալիս : Ընդորում այն ժամանակ ,երբ Աբբասյանների խալիֆա՝ Մաամունը Իմամ Ռեզային հարկադրում էր ընդունել գահաժառանգի պաշտոնը , Նա քողազերծեց Մաամունի գաղտնի նպատակներն ու չարանենգ նկրտումները: Իսկ Մաամունի  գործակատարներն  երբեք չկարողացան քծնելով ու շողոքորթելով կամ սպառնալիքվ շահել  Իմամի համաձայնությունը :

Հայերեն ռադիողժամի ողջ աշխատակազմը աշխարհի բոլոր մուսուլմաններին ու հավատացյալներին շնորհավորում է Իմամ Ռեզայի ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել