Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 04 Հուլիս 2012 15:33

Շիաների 12-րդ Առաջնորդ՝ Իմամ Մահդիի բարեբաստիկ ծննդյան օրը

Շիաների 12-րդ Առաջնորդ՝ Իմամ Մահդիի բարեբաստիկ ծննդյան օրը

Ողջ աշխարհում արդարության տարածումը , արդարության դրոշի ծածանումը և բռնության վերացումը ազատատենչ մարդկանց երազանքներն են: Նրանք սպասում են Փրկչին և աշխարհում արդարության հաստատմանը: Այս սպասումը արդարատենչ ու բարեպաշտ մարդկանց ամենալուսավոր մտահորիզոնն է: Մարգարեները և իմամները եղել են պատմության ամենասուրբ ,ամենաանարատ և ամենալուսավոր մարդիկ : Մարգարեները և Իմամները դասվում են վեհագույնների շարքում : Նրանք եղել են բոլոր դարերի գիտության , բարոյականության ,ազնվության ,բարության  և ճշմարտության  շտեմարանը և ինչպես փայլուն արեգակ լույս են սփռել մարդկության վրա: Փայլուն արգեկաներից մեկը  համարվում է  Շիաների 12-րդ Առաջնորդը՝ Իմամ Մահդին: Շաաբան ամսի 15-ը Իմամ Մահդիի ծննդյան օրն է:

Իմամ Մահդին Լուսնային հիջրեթի 255 թ. (Փրկչական 868 թ.) Շաաբան ամսվա կեսին  լույս աշխարհ եկավ Շիաների 11-րդ առաջնորդ՝ Իմամ Հասան Ասքյարիի  ընտանիքում: Շաաբան ամսի  15-ը՝ աշխարհի Փրկչի ծննդյան օրն է : Աշխարհը և արդարությունը անհամբեր սպասում են  նրա գալստյան:

Աստծու կամքով  Իմամ Մահդիի ծննդյան օրը տեղի ունեցավ այն ,ինչը տեղի ունեցավ Մովսես  Մարգարեի ծննդյան ժամանակ: Իմամ Մահդիի թշնամիները Փարավոնական քաղաքականությունն ու գործեղանակը որդեգրեցին: Փարավոնականները միտում էին վերացնել Մովսես Մարգարեին ,ուստի նրանք մարդիկ վարձեցին ,որպեսզի հսկողության տակ առնեն Իսրայելի ցեղի հղի կանանց և սպանեն արու զավակներին ,բայց Բարձրյալն Աստված պահպանեց Մովսես Մարգարեին և թաքցրեց նրա ծնունդը:  Աբբասյանների խալիֆաները ևս միտում էին  վերացնել Իմամ Մահդիին  և այդ չարաբաստիկ նպատակի իրագործման համար քայլեր ձեռնարկեին ,բայց Բարեգութ Աստված մինչ այսօր պահպանել ու կպահպանի  Հազրաթ Մահդիին  :

Այժմ 1178 տարի անցնում է Հազրաթ Մահդիի  բարեբաստիկ ծննդյան օրվանից : Ոմանք այս երևույթը անհնար են համարում: Բայց  սա Աստվածային մեծ զորություն է:

Պատմության ընթացքում , եղել են երկարակյաց մեծ թվով մարդիկ ,ովքեր ապրել են  շատ երկար տարիներ:

Սուրբ Ղուրանում կան այաներ ,որոնք վկայում են անցյալի ժողովուրդների երկարակյացության մասին: Այս այաներով կարելի է լուսաբանել Հազրաթ Մահդիի երկարակյացությունը:  Ղուրանի այաներից մեկն անդրադառնում է Նոյ Նահապետի  950 –ամյա կյանքին  :

Իսլամական Իրանի ողջ ժողովուրդը մեծ շուքով նշում է Շիաների 12-րդ Իմամի  բարեբաստիկ ծննդյան տոնը: Թեհրանի հարավում գտնվող՝ Ղոմ քաղաքի Ջամքարան մզկիթը Իմամ Մահդիի ծննդյան տոնին հյուրընկալում է մարդկության Փրկչի միլիոնավոր սիրահարների:

Ամեն տարի իսլամական Իրանից և աշխարհի տարբեր ծագերից  Իմամ Մահդիի միլիոնավոր սիրահարներ ներկայանում են Ջամքարանի մզկիթում :

Իսլամական Իրանում Իմամ Մահդիի ծննդյան տոնին նվիրված միջոցառումների  շրջանակներում  Շիաների 12-րդ իմամի մասին բանախոսություններ են տեղի ունենում , տոնակատարությունների ժամանակ հնչում են գովերգեր և մարդիկ միմյանց  հյուրասիրում  են  քաղցրավենիքով ու  մրգահյութերով:

Հայերեն  ռադիոժամը աշխարհի բոլոր մուսուլմաններին և մյուս ազատատենչներին , շնորհավորում է Շիաների 12-րդ Առաջնորդ՝ Իմամ Մահդիի բարեբաստիկ ծննդյան օրվա կապակցությամբ:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել