Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 11 Հոկտեմբեր 2012 08:59

Ելք դեպի լույս-3

Ելք դեպի լույս-3

Համդ /Գոհունակություն/ սուրա

Լույսի մեկնաբանության հիման վրա

Համդ սուրայի, առաջինից հինգերորդ այաներում ,տեսանք, որ Աստված բարի է, գթառատ և բոլոր արարածների արարիչը: Նա մեզ  հատուցում է` լավ և պատժում` վատ արարքների  համար: Միայն նրան ենք ենթարկվում և նա  է մեր հույսը:

 

Համդ սուրայի վեցերորդ և յոթերորդ այաները:

 

Վեցերոդ այա


اهدنا الصراط المستقيم‏


Մենք մեկնում ենք մեր ձեռքը տիրոջը և այսպես աղոթում. <Տեր Աստված, մեզ դեպի ճիշտ ճանապարհ ուղղորդիր>:

Մարդը կյանքում ընթանում է  տարբեր ուղիներով:  Ուղիներ, որոնց լավ կամ վատ լինելը, մարդը որոշում է` ելնելով իր անհատական  ցանկություններից և հնարավորություններից: Ուղի, որով ընթանում են մարդիկ և հասարակությունը: Ուղի, որը անցել են մեր հայրերն ու նախնիները: Կան նաեւ բռնատերերի կողմից մարդկանց պարտադրված ուղիներ:   Գոյություն ունի հաջողության և աշխարհից  հաճույք ստանալու ճանապարհ, կամ մեկուսանալու և հասարակական աշխատանքներից հրաժարվելու ճանապարհ: Արդյոք մարդը, այս բոլոր ճանապարհներից ճիշտը որոշելու համար կարիք չունի՞ ուղեցույցի:

Աստված, մարգարեներին և երկնային գրքերը ուղարկեց մեզ` ուղղորդելու համար, որպեսզի մենք հետևենք Մարգարեին և Ղուրանին: Հենց այս պատճառով, աղոթելիս, Աստուց խնդրում ենք, որ մեզ լուսավոր և վստահելի ճանապարհ ցույց տա: Ճանապարհ, որով ընթանալիս ոչ շեղվելու ենք և ոչ էլ խորտակվելու: Ուղիղ ճանապարհ, որին հետևելու համար, անհրաժեշտ է չափավորություն` բոլոր գործերում և հրաժարում ծայրահեղությունից:

Որոշ մարդիկ, շեղվում են իրենց հավատալիքներից, իսկ որոշ մարդիկ, շեղվում են բարոյապես: Ոմանք, ամեն ինչ վերագրում են Աստծուն, կարծես թե մարդը իր ճակատագիրը կերտելու և նախանշելու կամք չունի: Իսկ որոշ մարդիկ ասում են, որ իրենք են ամեն ինչի որոշողը և տերը: Նրանք հրաժարվում են ընդունել, որ կյանքում, որոշողը Աստված է: Որոշ անհավատներ, աստվածային ղեկավարներին ներակայացնում են որպես սովորական և նույնիսկ իրենցից ավելի ցածր մարդիկ կամ խենթեր: Իսկ հավատքի մարդիկ, որոշ Մարգարեներին, այդ թվում` Հիսուսին, բարձրացնում են մինչև Աստծո աստիճանի, նույնիսկ հավասարեցնելով Աստծուն:

Այսպիսի գաղափարներ ունենալ, նշանակում է` շեղվել ուղիղ ճանապարհից, որը նախանշել են Մարգարեն և նրա հավատարիմ հետևորդները: Ղուրանը մեզ պատվիրում  է լինել չափավոր և՛ կրոնական և՛ տնտեսական և՛  հասարակական հարցերում:

Այստեղ հարկ կա նշելու որոշ այաներ, որոնցում խոսվում է այս մասին:

Արաֆ սուրայի 31-րդ այան պատվիրում է.

 

كُلُوا وَ اشْرَبُوا وَ لا تُسْرِفُوا

Այսինքն՝ <Կերեք և խմեք, սակայն մի վատնեք և  չափը մի կորցրեք>:

<Ասրա> սուրայի 110-րդ այաում, կարդում ենք. <Աստված հրամայում է. աղոթքդ ոչ շատ բարձր ձայնով կարդա, ոչ շատ ցածր, այլ ընտրիր միջինը>:

Իսկ Ֆորղան սուրայի 67-րդ այաում կարդում ենք. <Հավատացյալները նվիրաբերելու ժամանակ ոչ վատնում են, ոչ էլ փոքրոգություն են ցուցաբերում, այլ չափավոր են>:

 Թեեւ  իսլամը ծնողներին բարություն անելու վերաբերյալ  շատ է պատվիրել  ասելով.

«وَ بِالْوالِدَيْنِ اِحْسانا»

այսինքն<Բարի եղեք ձեր հոր եւ մոր նկատմամբ>, սակայն միեւնույն ժամանակ իսլամը պատվիրում է. <Եթե նրանք քեզ  սխալ ուղի առաջարկեցին, մի ենթարկվիր նրանց>:

Նրանք, ովքեր ցանկանում են մեկուսանալ եւ միայն Աստծուն երկրպագել, և նրանք, ովքեր մարդկանց ծառայելն Աստծուն երկրպագել են համարում , պետք է իմանան, որ Ղուրանը նամազը և զոքաթը  համատեղում ու  ասում է. <Դրանցից մեկն արարչի և մյուսը մարդկանց հետ է առնչվում >:

Ճշմարիտ  հավատացյալները նրանք են, ովքեր և՛ վանող են և՛ ձգող:

Աստված Ֆաթհ սուրայի վերջում, ասում է .<Աստծո մարգարեն և նրա հետևորդները, խիստ են և  անհանդուրժող` Աստծո թշնամիների, և ջերմ ու բարի`հավատացյալների նկատմամբ >:

 

Այսպիսով, վեցերորդ այաից սովորում ենք, որ երջանկության ճանապարհը, ուղիղ ճանապարհն է, որովհետև աստվածային ուղիղ ճանապարհը, անփոփոխ է, հակառակ` մարդկային ճանապարհների, որոնք ամեն օր փոփոխվում են:

Մյուս կողմից երկու կետերն իրար միացնող ամենակարճ տարածությունը, ուղիղ գիծն է: Այն միայն մի ուղղություն ունի և ոչ մի շեղում: Ուղիղ  գիծը, ամենակարճ ժամանակահատվածում, մարդուն հասցնում է իր նպատակակետին:

Վերջին խոսքն այն է, որ և՛ ճանապարհը ընտրելու և՛ ուղիղ ճանապարհի վրա մնալու համար, պետք է Աստծուց օգնություն խնդրենք, որովհետև մենք սխալական ենք ու մշտապես կանգնած ենք սխալվելու և ճանապարհից շեղվելու վտանգի առջև:

Եվ չկարծենք, որ եթե մենք կյանքի ընթացքում չենք խորտակվել կամ չենք շեղվել, անպայման կյանքի մնացած ժամանակահատվածում էլ ճիշտ կապրենք:

Շատ մարդիկ, որոնք ապրել են հավատքով, հասնելով փողի, կամ ստանալով պաշտոն, մոռացել են Աստծուն:

Ճիշտ ճանապարհը գտնելը, դժվար է: Ուստի, հաջորդ այան, մեզ ներկայացնում է օրինակներ նրանց մասին, ովքեր շեղվել են դրանից:

 

Յոթերորդ այա


صراط الذين انعمت عليهم غير المغضوب عليهم و لا الضّالّين


Այս այան ասում է. <Աստված, մեզ ուղղորդիր դեպի  նրանց ճանապարհը, ովքեր ճաշակել են  քո բարությունը, և ոչ նրանց, ովքեր քո բարկությանն են արժանացել  >:

Կյանքի ճանապարհը ընտրելիս, մարդիկ բաժանվում են երեք խմբի:

Առաջին խումբը նրանք են, ովքեր ընտրում են Աստծո ճանապարհն և իրենց անհատական ու հասարակական կյանքը, հիմնում են Արարչի պատվիրանների վրա: Այս խումբը, մշտապես արժանանում է Աստծո առանձնահատուկ ուշադրությանը և ստանում աստվածային շնորհներ ու բարություն:

Երկրորդ խումբը, հակառակ առաջինի, գիտակցելով, թե որն է ճշմարտությունը, հրաժարվում է Աստծուց և ընթանում այլ ուղղությամբ: Այս մարդիկ, իրենց ցանկասիրությունը և իրենց ընկերների, բարեկամների կամ հասարակության անհարկի պահանջներն ու ցանկությունները, գերադասում են Աստծո ցանկություններին: Նրանց վարքագծի և գործի հետևանքները, հայտնաբերվում են ժամանակի ընթացքում: Նրանք աստիճանաբար հեռանում են ուղիղ ճանապարհից ու դեպի Աստված գնալու և նրա շնորհներին արժանանալու փոխարեն, խորտակվում են դժբախտության ձորում, արժանանալով Աստծո պատժին ու բարկությանը:

Երրորդ խումբն, ընդհանրապես չունի որոշակի ճանապարհ: Այս խմբի մարդիկ մոլորված են,   և ինչպես ասվում է Ղուրանի այս այաում.

«اِهْدِنَا الصِّراطَ الْمُسْتَقيم، صِراطَ الَّذينَ اَنْعَمْتَ عَلَيْهِم، غَيْرِ الْمَغْضُوبِ عَلَيْهِم وَ لا الضّالّين

 <Նրանք շեղվել են իսկական ճանապարհից: Ամեն օր բռնում են մի ճանապարհ ու ոչ մի տեղ չեն հասնում>:

Նամազի ժամանակ, մենք ասում ենք. <Աստված, ցույց տուր մեզ ճիշտ ճանապարհը: Այն ճանապարհը, որով անցել են մարգարեները, սրբերը, ճշմարիտները և նրանք, ովքեր արժանացել են քո շնորհներին: Մեզ հեռացրու այն մարդկանց ճանապարհից, ովքեր կորցրել են մարդկային ինքնությունը և արժանացել քո բարկությանը, ինչպես նաև այն մարդկանց ճանապարհից, ովքեր ամեն օր  գույն են փոխում:   

Այստեղ  հարց է ծագում. Ովքե՞ր են մոլորվածները: Որպես պատասխան, պետք է ասել, որ Ղուրանը  բազմաթիվ անհատների ու խմբերի է այդպես բնութագրում: Որպես օրինակ հիշենք

 Իսրայելի ժողովրդի կյանքի պատմությունը, որ ինչպես Մովսես մարգարեի ձեռքով փրկվեցին փարավոնի լծից:

Ժամանակին, Իսրայելի ժողովուրդը, հետևելով Աստծո պատվիրաններին, ճաշակեց նրա բարությունը, եւ Աստված նրան ավելի մեծ շնորհների արժանացրեց քան մյուս ժողովուրդներին:

Ինչպես ասվում է Բաղարա սուրաի  47-րդ այաում.


اِنّى فَضَّلْتُكُم عَلَى الْعالَمين


<Ես, Ձեզ շնորհեցի ավելի բարձր դիրք, այլ մարդկանց համեմատ >:

Սակայն հենց նույն Իսրայելի ժողովուրդը, իր սխալ վարքագծի և գործի համար, արժանացավ Աստծո խռովքին:

Ղուրանն այս մասին ասում է.


وَ باؤُوا بِغَضَبٍ مِنَ اللَّه


Իսրայելցիները հանդիպեցին Աստծո բարկությանը, որովհետև հրեա առաջնորդները, խեղաթյուրեցին Թորաթի երկնային օրենքերը, իսկ հրեա առևտրականներն ու հարուստները, զբաղվեցին ոչպատշաճ առևտրով ու վաշխառությամբ: Եվ մարդիկ, որոնք  ծույլ ու շվայտ կյանք վարեցին, պատրաստ չեղան պաշտպանել իրենց օրենքները և հայրենիքը: Նրանք Մովսես մարգարեին ասացին.


فَاذْهَبْ اَنْتَ وَ رَبُّكَ فَقاتِلا اِنّا هيهُنا قاعِدُون

<Դու և քո Աստծվածը գնացեք պատերազմ, որովհետև մենք կռվելու տրամադրություն չունենք>:

Իսրայելի բարի մարդիկ, լռեցին և չհակադարձեցին նրանց:

Արդյունքում, այս ժողովուրդն  իր բարձունքից դեպի նվաստացման ու ստորացման  անդունդը գլորվեց:

 

Համդ սուրայի վերջին այաի դասերը:

Ուղիղ ճանապարհ ընտրելիս, մեզ անհրաժեշտ են ճիշտ օրինակներ, որոնց Աստված ներկայացրել է  Նեսա սուրայի 69 այաում ու պատվիրել .<Մարգարեները և ազնիվները, նահատակներն ու առաքինիները, արժանանում են նրա առանձնահատուկ շնորհին>:

Մյուս դասն հետեւյալն է. Մարդն ինչ ստանում է Աստծուց բարիք է համարվում, իսկ աստվածային խռովությանը, մենք արժանանում ենք մեր սխալ արարքների պատճառով:

Այպիսով, այս այան, աստվածային շնորհների մասին ասում է. «اَنْعَمْتَ» այսինքն՝<Դու շնորհ տվեցիր>, իսկ բարկության մասին չի ասում. «غَضَبْتَ» այսինքն՝ <Դու բարկացար>:

Վերջում, շնորհակալություն ենք հայտնում Ձեզ, սիրելի բարեկամներ, որ հետևեցիք Ղուրանի վերաբերյալ այս հաղորդմանը: Սպասում ենք Ձեր զանգերին և առաջարկություններին:

Հաջորդ հաղորդման ընթացքում, կանդրադառնանք Բաղարա սուրային:

 

 

 

Մեդիա

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել