Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 09 Հոկտեմբեր 2012 12:32

Ելք դեպի լույս 2

Ելք դեպի լույս 2

Գոհունակության Սուրա 

Լույսի մեկնաբանության հիման վրա, 2-5րդ այաներ

 

Հանուն գթասիրտ և ողորմած Աստծո:

 «Ելք դեպի լույս » հաղորդաշարի նախորդ համարում  մենք ծանոթացանք Համդ կամ Գոհունակություն սուրայի նշանակության հետ և սկսեցինք Բեսմելլահով կամ Հանուն Աստծով:

Այս համարում ,ներկայացնում ենք  գոհունակության սուրայի 2-5-րդ այաները, ավելի լավ ճանաչելու համար մեր Աստծուն և ավելի հստակ պատկերացնելու մեր պարտականությունները:

 

2-րդ  այա.

 

    الحمد للَّه ربّ العالمين

 

Այս այայի իմաստը կայանում է նրանում, որ գոհունակությունը և  երկրպագությունը, հատուկ է այն Աստծուն, որն արարածների արարարիչն է:

 

Աստծո անունով սկսելով, նախ և առաջ, մեր գոհունակությունն ենք հայտնում նրան: Նրանից է կախված տիեզերքի, կենդանի էակների, բույսերի, երկնքի ու երկրի կենսունակությունը և զարգացումը:

 

Նա մեղվին սովորեցրել է, բույսից մեղր պատրաստելը, մրջյունին՝ ձմռան պաշար հավաքելը: Նա մի հատիկ  ցորենից հասկ է աճեցնում և խնձորի սերմից` խնձորենի: Եվ նա է  ստեղծել  անսահման տիեզերքը և յուրաքանչյուր մոլորակի համար ճշտել հստակ ուղղություն:

 

Նա այն Աստվածն է, ով մեզ արարեց անազնիվ ջրից ու մոր փորում աճեցրեց մեզ, իսկ ծնվելուց հետո, մեզ համար ստեղծեց մեծանալու և զարգանալու հնարավորություն:

Նա մեր մարմինը այնպես կառուցեց, որ պաշտպանվենք հիվանդություններից և մեր կոտրված ոսկորը վերականգնվի և մեր մարմինը, արյուն արտադրի:

 Ոչ միայն մեր ֆիզիկական, այլ նաև մտավոր զարգացումը, նրանից է կախված:

Նա մեզ ուղարկեց մարգարեներ ու տվեց երկնային գրքրեր, որպեսզի հետևենք նրանց:

Այսպիսով, այս այայից սովորում ենք, որ ողջ տիեզերքն ու մարդկությունը, կախված են Աստծուց, ոչ միայն այն պատճառով, որ նա է Արարիչը, այլ որ մեր շարժումն ու առաջընթացը նա է ապահովում:

Նրա կապը կենդանի արարածների հետ, մշտական է ու շարունակական: Ուստի, մենք էլ պետք է մշտապես գոհունակություն հայտնենք` մեզ շնորհած բարիքների համար` ոչ միայն այս աշխարհում, այլ նաև հանդերձյալ կյանքում:

Դրախտայինների խոսքը հետևյալն է  «اَلْحَمْدُ لِلّهِ رَبِّ الْعالَمين»

 

Այժմ անցնենք 3-րդ այային, որտեղ ասվում է.  الرّحمن الرّحيم

 Ինչը նշանակում է. Աստված, որը ողորմած է և բարեգութ:

 

Աստված, որին մենք հավատում ենք և որի բարության, գթության, ներողամտության և ողորմածության ականատեսն ենք այն բոլոր բարիքների մեջ, որ նա ստեղծել է մեզ համար:

 

Գեղեցիկ ու հոտավետ ծաղիկներ, համեղ մրգեր, սննդառատ ու համեղ ուտելիքներ, բազմազան ու գույնզգույն հագ ու կապ: Այս ամենը, Աստծո նվերներն են` մեզ:

 

Աստված, մայրերի սրտում ու հոգում, սեր է հաստատել իրենց զավակների նկատմամբ և ինքը, մեզ համար, բոլոր մայրերից ավելի բարի է:

 

Աստծո բարկությունը, մեղավոր արարածներին պատժելու համար է և ոչ թե` քենի ու վրեժխնդրության: Ուստի, եթե մեղանչենք, Աստված  կների մեր սխալը և մեր մեղքերը:

 

Իսկ այժմ`  այն դասերի մասին, որ քաղում ենք այս այայաից:

 

Աստված, արարծներին դաստիարակում է բարությամբ  ու գթությամբ:

Որովհետև Աստված նախ ՝ «رَبِّ العالَمين»   է 

և  դրանից հետո  միայն՝   «اَلرَّحمنِ الرَّحيم»  

Այսինքն  ուսուցանումն ու դաստիարակությունն  սկսում է  գթությամբ ու բարությամբ և ավարտվում դրանցով:

 

Ուրեմն, ուսուցիչների ու դաստիարակների գործը  հաջողությամբ կպսակվի  միայն այն դեպքում,  երբ իրենց սաների նկատմամբ լինեն բարի ու սրտցավ:

 

  4-րդ այա

 

مالك يوم الدين

 

Աստված այս այայում ասում է. <Աստված, որ դատաստասնի օրվա տերն է>:

Կրոն բառը, նշանակում է` ավանդույթ, ուսմունք, սկզբունք, դատաստան և հատուցում:  

 يوم الدين   նշանակում է`  դատաստանի օր, հաշիվ ներկայացնելու և պատժի ու հատուցման օր:

 

 Աստված և՛  աշխարհի և՛  հանդերձյալ կյանքի տերն է: Իսկ նրան պատկանող դատաստանի օրը, լիովին այլ դրսևորում ունի: Այդ օրը, ոչ ոք ոչնչի տերը չէ՝ ոչ հարստության, ոչ ունեցվածքի, ո՛չ երեխայի, և նրա ընկերները և բարեկամները, ուժ չունեն:

 

Այդ օրը մարդը, նույնիսկ իր մարմնի մասերի տերը չէ: Ոչ լեզուն` արդարանալու առիթ կգտնի և ոչ էլ միտքը: Միայն Աստված է այդ օրվա տերը:

Այս այայից մենք սովորում ենք, որ ապավինելով Աստծո անսահման գթությանը , պետք է վախենանք  դատաստանի օրից: Եվ հավատանք ,որ դատաստանի օրը, մեր բարի գործերի պատասխանը կստանանք:  Աստված գիտի յուրաքանչյուր լավ ու վատի մասին և ինքն է, որ հատուցում է կամ պատժում:

 

 5-րդ այա

 

ايّاك نعبد و ايّاك نستعين

 

Այս այայում, դիմելով Աստծուն, ասում ենք. <Աստված, միայն քեզ ենք պաշտում և միայն քեզանից ենք օգնություն հայցում>:

Նախորդ այաներում, ճանաչեցինք Աստծո որոշ առանձնահատկություններ և հասկացանք, որ նա գթասիրտ  է, բարի և նա է դատաստանի օրվա տերը: Ու նրան գոհունակություն հայտնեցինք` վիթխարի արարչության և անսահման բարիքների համար, որ շնորհել է մեզ: Գոհունակություն հայտնեցինք ու երկրպագեցինք, որովհետև`  اَلحَمدُ لِلّهِ رَبِّ الْعالَمين

Այժմ ճիշտ է, որ դիմելով Աստծուն, հայտնենք նրան մեր թուլությունն ու տկարությունը և ասենք. <Մենք միայն քո արարածն ենք և քո հրամանից բացի,  չենք ենթարկվելու այլոց հրամաններին: Ոչ աշխարհի հարստության և ունեցվածքի ծառան ենք, ոչ էլ բռնի ուժերի ստրուկը:

Սակայն, քանի որ իսլամը անհատի և հասարակության ուսմունք է, իսկ աղոթքը` որպես Աստծուն երկրպագելու լավագույն ձև տեղի է ունենում հավաքական կերպով, ուստի մենք, մուսուլմաններս, միաձայն և միահամուռ ձևով, ասում ենք.   اِيّاكَ نَعْبُدُ وَ اِيّاكَ نَسْتَعين

 

Այսինքն` Աստված,  բոլորս, քո արարածներն ենք և քեզանից ենք օգնություն խնդրում: Աստված. նույնիսկ մեր աղոթքը, կատարվում է քո օգնությամբ և հովանու ներքո: Եթե դու մեզ չօգնես, այլոց ստրուկը և ծառան կլինենք:

 

Առաջին դասը, որ այս այան մեզ տալիս է, այն է, որ ընդունենք արարչական աշխարհի վրա իշխող օրենքները, գիտակցելով, որ դրանք ենթակա են Աստծո տնօրինոթյանն ու կամքին: Ուստի, հնազանդ ենք Աստծուն և ոչ թե բնության գերին ենք: Եվ բոլոր հարցերում, միայն Աստծուց ենք օգնություն խնդրում:

 

Հաջորդ դասը հետևյալն է. եթե  յուրաքանչյուր անգամ, աղոթելիս, ասենք. <Միայն նրա արարածն ենք ու ծառան>, այլևս սնապարծ, ինքնահավան և անհնազանդ չենք լինի:

 

 

 

Մեդիա

More in this category: « Ելք դեպի լույս-3

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել