Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 07 Հոկտեմբեր 2012 07:38

Ելք դեպի լույս-1

Ելք դեպի լույս-1

 

Մոհսեն Ղերաաթի

  

Մահմուդ Մոթեվասելի գրչով

 

   Ելք դեպի լույս

 

Համդ // Գոհունակություն// սուրա

Լույսի մեկնաբանության հիման վրա:

Նախաբան և առաջին Այա

Հանուն գթասիրտ և ողորմած Աստծո

  Ողջույն

 

 

 Զարգացած և արդյունաբերական ներկա աշխարհում, յուրաքանչյուր արտադրանքի հետ կցվում է օգտագործողի գրքույկ, որում նկարագրվում են արտադրանքի տեխնիկական և արտաքին առանձնահատկությունները:  Գրքույկում նշվում է, թե ինչպես պետք է օգտագործել տվյալ արտադրանքը և ինչը կարող է նրան վնասել:  Գրքույկը   օգնում է` ապրանքից օգտվել ճիշտ ձևով, որպեսզի այն, ժամանակից շուտ, շարքից դուրս չգա:

Ես, Դուք, բոլոր մարդիկ, շատ զարգացած մի գործիք ենք, որ արարվել ենք Արարչի հզոր ձեռքով: Մեր մարմնում և հոգում առկա բազում թերությունների ու բարդությունների պատճառով, մենք անկարող ենք լիովին ճանաչել մեր և երջանկությանը հասնելու ճշմարտությունը:

Եվ միթե՞ մենք ավելի անարժեք ենք, քան մի սառնարան կամ հեռուստացույց, որոնց հետ տրամադրվում է օգտագործողի գրքույկ, իսկ մեզ համար, այն նախատեսված չէ:

Արդյոք մարդիկ չունե՞ն մի ուղեցույց գրքույկի կարիք, որտեղ նկարագրվեն նրանց հոգեկան և ֆիզիկական առանձնահատկությունները, հնարավորություններն ու  ունակությունները, ցույց տրվի մարդկային բոլոր կարողություններն ու ընդունակություններն օգտագործելու ճիշտ ճանապարհը և ամենակարևորը՝ նշվեն այն սպառնալիքները, որոնք վտանգում են մարդկային հոգին և մարմինը, որոնք կարող են մարդու հիվանդության կամ դժբախտության պատճառ հանդիսանալ:

Արդյոք կարելի՞ է մտածել, որ արարիչը, ով մարդուն ստեղծել է գիտությամբ, բարությամբ և շնորհներով, նրան կթողնի ճակատագրի քմահաճույքին և երջանկության ու բարօրության ճանապարհը, չի լուսավորի նրա առջեւ:

Ղուրանը վերջին գիրքն է, որ Աստված ուղարկել է` որպես մարդու ուղեցույց գրքույկ և որտեղ նշել է մարդուն դեպի երջանկություն, բարօրություն, ինչպես նաև`կործանում ու դժբախտություն տանող ճանապարհները:

Ղուրանը բացատրում է ընտանեկան և հասարարակական ճիշտ հարաբերությունները, իրավական և բարոյական խնդիրները, ինչպես նաև մարդու ֆիզիկական և հոգևոր կարիքները: Ղուրանը ներկայացնում է նաև անհատական ու հասարակական պարտավորությունների ճիշտը և սխալը, հասարակական ավանդույթները, ֆինանսական օրենքներն ու կարգերը և բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք կարող են մարդու և հասարակության բարօրության, կամ` դժբախտության հիմք հանդիսանալ:

Թեև Ղուրանում խոսվում է պատմական հակամարտությունների ու պատերազմների մասին, սակայն Ղուրանը, պատմության գիրք չէ: Այն մեր առօրյա կյանքի, ուսուցանող գիրքն է:

 

Ուստի, այս գրքի անունը հենց Ղուրան է, այսինքն` ընթերցանության գիրք: Գիրք, որը պետք է ընթերցել, բայց ոչ կարդալ այնպես, ինչպես կարդում են առաջին դասարանի աշակերտները, այլ կարդալ` մտածելով և խորհելով, քանզի Աստված, Ղուրանում, մեզանից դա է ցանկանում:

 

Սիրելի բարեկամներ, մեր նպատակն է`թարգմանաբար ներկայացնել  Ղուրանի որոշ այաները, դրանց մեկնաբանությունը և պատգամը, և ստեղծել այնպիսի հնարավորություն, որպեսզի Դուք, հարգելի բարեկամներ, Ձեր կյանքը երջանիկ դարձնեք` հետևելով Ղուրանին եւ  կիրառեք այդ սուրբ գիրքը, Ձեր առօրյա կյանքում:

Ղուրանը բաղկացած է 114 Սուրայից: Յուրաքանչյուր Սուրա, բաղկացած է մի քանի այաներից:

Սա որպես նախաբան: Իսկ այժմ, անդրադառնանք Ղուրանին և բացենք այս երկնային գրքի առաջին սուրան:

Ղուրանը սկսվում է «فاتِحَةُ الْكِتاب» սուրայով, որը մարդկանց մոտ ճանաչված է Համդ, այսինքն` Գոհունակության Սուրա անունով:

Հարկ է նշել, որ այս Սուրան, որն ունի ընդամենը  յոթ այա,  կարևոր է այնքանով, որ օրական տասը անգամ, մեր աղոթքներում պետք է կրկնենք և ընթերցենք այն: Աղոթքն առանց այս այաների անընդունելի է: Համդ սուրան, որն Աստծո գրքի սկիզբն է, սկսվում է մի այայով, որով յուրաքանչյուր գործ սկսելը, բարի ավարտ կունենա:

Համդ կամ Գոհունակություն Սուրայի առաջին այան:

 

Այա 1

      بسم اللَّه الرّحمن الرّحيم:   Նշանակում է Հանուն բարեգութ և ողորմած Աստծո:

Հնուց ի վեր մարդիկ  յուրաքանչյուր կարևոր գործ,  սկսել են  մեծերի անունով: Օրինակ, կռապաշտները, գործն սկսում էին կուռքերի անունով, իսկ հիմա նախագահների անվամբ կամ մասնակցությամբ:   

Բոլոր մեծերից մեծը, Աստված է:  Նրա կամքով  է արարածների կյանքին սկիզբ  դրվել: Եվ ոչ միայն բնության, այլ նաև շարիաթի, այսինքն` իսլամական օրենքի գիրքը `Ղուրանը և բոլոր երկնային գրքերը, սկսվում են հանուն նրա:

Իսլամը մեզ  պատվիրում է ոչ միայն քնելը, արթնանալը, ուտելը, խմելը, ճամփորդելը, խոսելը, գրելը և աշխատանքը, սկսենք Բեսմելլահով, այսինքն` Աստծո անունով, այլեւ  մեզ արգելում է ուտել այն կենդանու մսից, որը Աստծո անունով չի մորթվել:

<Բեսմելլահը>, կամ <Հանում Աստծոն>   միայն իսլամին չի վերաբերում: Ինչպես Ղուրանի այաներում է ասված, Նոյան Տապանը շարժվեց Աստծո անունով և Սուլեյմանը, Սաբա երկրի թագավոր Բելղեյսին հղած իր նամակն սկսեց Աստծո անունով:

Մեր համոզմամբ, Բեսմելլահը մի առանձին և լիարժեք այա է  լինելով فاتحه  սուրայի անբաժին մասնիկ: Որովհետև Մարգարեի գերդաստանի անդամները, յուրաքանչյուր աղոթքի ժամանակ, բարձրաձայն էին արտասանում այս այաները, դժգոհելով նրանցից, ովքեր աղոթքի պահին չէին արտասանում, կամ ցածր ձայնով էին արտասանում դրանք:

<Բեսմելլահը>, կամ <Հանում Աստծոն  բարիքների արգասիքն է: Բոլոր աշխատաքների երաշխիքը: Նրա միջոցով մենք դիմում ենք Աստծուն և ապավինում նրան:

Հանուն Աստծոն գործերին աստվածային երանգ է տալիս և մարդու արարքը, զերծ է պահում կեղծիքից  ու անհավատության դրսևորումներից:

Բեսմելլահ, այսինքն` Տեր աստված, ես քեզ չեմ մոռացել, դու էլ ինձ մի մոռացիր:

Նա, ով Բեսմելլահ( հանուն աստծո) է ասում, միանում է աստվածային անսահման ուժին ու բարությանը:

   

Մեդիա

More in this category: Ելք դեպի լույս-3 »

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել